15 10 2019

Խորհրդարանում քննարկում են գույքի կադաստրային գնահատման նախագիծը․ Ուղիղ

Խորհրդարանում քննարկում են գույքի կադաստրային գնահատման նախագիծը․ Ուղիղ

ԱԺ տնտեսական հանձնաժողովի հոկտեմբերի 15-ի նիստի օրակարգում է անշարժ գույքի կադաստրային գնահատմանը վերաբերող օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը։ Հիմնական զեկուցողը Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն է, հարակից զեկուցողը՝ հանձնաժողովի անդամ Կարեն Համբարձումյանը։

Նիստի օրակարգում ընդգրկված են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության մասին, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և այլ նախագծեր։

Նիստին առաջարկում ենք հետևել ուղիղ միացմամբ՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ