05  06  2019

Փաշինյանին ձեռք է տալիս կառավարելի քաոս ստեղծելը. Շահնազարյան



Yerevan.Today-ի «Խոսքի ազատություն» հաղորդման հյուրը քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանն է։ Անդրադառնում ենք Հայաստանի ներքին և արտաքին ամենահրատապ խնդիրներին։

Հարցազրույցն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

Ամիսներ շարունակ հրապարակայնորեն մեկնաբանել եմ այն ամեն ինչը, ինչը տեղի է ունենում ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում: Ես երբեք չեմ ասել, որ Փաշինյանը շատ վատ բաներ է անելու, ես ասում եմ, որ շատ վատ բաներ է անում: Սա գալիս է ոչ թե Փաշինյանի անփորձ լինելուց, սա քաղաքականությունը է, որը նա կատարում է:

Ադրբեջանը նման ձեռքբերումներ երբեք չէր գրանցել:

Փաշինյանն ասում է՝ ժողովուրդը պետք է որոշի, քաղաքական գործիչը պետք է իր տեսակետը ներկայացնի կամ ստանա հասարակության համաձայնությունը կամ դժգոհությունը:

Եկեք չմոռանանք Փաշինյանի ևս մեկ հայտարարություն, որտեղ տեսնում եմ քրեական հետապնդման հիմքեր, որ նա հայտարարեց, որ Ացախում կան ուժեր, որոնք ձգտում են պատերազմի: Այս հայտարարությունը լուրջ հարված էր Արցախի և ՀՀ-ի անվտանգությանը և սա ավելի քան նվեր է Ադրբեջանի իշխանություններին:

Այն ինչ անում է Փաշինյնաը փորձի կամ կրթության պակաս չէ, դա քաղաքկանություն է, որը վարում է առաջին հերթին Արցախի հանրապետություն դեմ:

Այսօր Արցախին Հայաստանի իշխանությունների կողմից ավելի մեծ վտանգ է սպառնում, քան արևելքի՝ Ադրբեջանի կողմից:

Նրանք հասել են նրան, որ հասարակության մի հատվածը Արցախին թշնամի է համարում:

Սա լրիվ նոր երևույթ է, Հայաստանի ոչ մի իշխանություն նման արժեքային համակարգով չի աշխատել:

Սա մի անձի կողմից բացարձակ իշխանության հասնել է:

Փաշինյանը իր գործողություններով թուլացնում է բանակը, բանակի ոգին, օրինակները շատ-շատ են՝ սկսած նրանից, որ ասումէ Աննա Հակոբյանը, որ բոլոր զոհերը անտեղի են:

Քառօրյայի հանձնաժողովը խայտառակություն է: Ինչ-որ քաղաքական մարմին պետք է քննություն անցկացնի և քառօրյա պատերազմին այդ հերոսական արարքին փորձի մոտենալ քաղաքական տեսանկյունից:

Փաշինյանը առաջին օրվանից եկավ իշխանության ու սևացնում է Արցախյան ազատամարտը:

Փաշինյանը եթե անուններ չտվեց, ուրեմն շառլատան գործակալ է:

Այսօր ոչ մի մայրաքաղաքում ներկայիս կառավարությանը լուրջ չեն ընդունում, սա մեր բոլորի համար է նվաստացուցիչ:

Այս իշխանությունները որևէ երկրի հետ լուրջ օրակարգ չունեն:

Ես խղճում եմ, Վալերի Օսիպյանին, որ այդ հրահանգը կատարել է:

Նա համարում է, որ դատարանները պետք է հավատարիմ լինեն հեղափոխություն կոչվածին:

Ժողովրդի իշխանություն չի եղել, եղել է ամբոխի իշխանություն:

Այն ինչ ինքը արեց սահմանադրական կարգի դեմ ուղղված քայլ է, և հիմա շարունակում է այդ քաղաքականությունը:

Նույնիսկ ամենադիկտատոր երկրներում նման բաներ չեն եղել: Ժողովրդական դատարաններ եղել են Խորհրդային միությունում, եղել է Գերմանիայում Ադելֆ Հիտլերի հրամանով:

Դատարանը հրապարակի կարծիքը չէ: Մարդկության պատմության ողջ ընթացքում ամենաահավոր հանցագործությունները կատարվել են հանուն ժողովրդի, ժողովրդի անունից և ժողովրդի աջակցությամբ՝ սկսած Քրիստոսի խաչելությունից:

Այն ինչ անում է, դա բարեփոխում չէ, դա կուսակցական դատարան է, որը նա ցանկանում է ստեղծել:

Մեծագույն առավելություն է քաղաքական գործչի համար երիտասարդ լինելը, բայց վատ է, երբ դա միակ առավելությունն է:

Այս խորհրդարանում եկել են մարդիկ, որոնք մինչ այդ ոչնչի չեն հասել:

Հայաստանում երբեք որևէ նախագահ չի ունեցել այնքան անձնական իշխանություն, որքան ունի վարչապետը:

Ամեն ինչ գնում է այն ուղղությամբ, որ մենք դառնանք Ադրբեջան առանց նավթի:

Հայաստանում ընտրովի կամ սելեկտիվ արդարադատություն է իրականացվում, ոստիկանությունը քաղաքական մարմին է:

Ես չեմ բացառում, որ Փաշինյանին ձեռք է տաիս իր կողմից կառավարելի քաոս ստեղծելը:

Այս իշխանությունն անընդհատ կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է:

Հասարակության այն հատվածը, որը եղել է ամբոխ, քչանում է, ՀՀ քաղաքացիները շատանում են:

Պետք է ձևավորվի լուրջ այլընտրանք այս իշխանությանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ