05 06 2019

Քաղաքականության մեջ ոչինչ անհետևանք չի մնում․ Վիկտոր Սողոմոնյան



Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական զարգացումների վերաբերյալ զրուցում ենք քաղաքագետ, ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ։

Հարցազրույցն առաջարկում ենք դիտել ուղիղ եթերում։

Մենք այս ճանապարհով ոչ մի տեղ չենք հասնի, ոչ դատական համակարգի վիրահատական միջամտություն կունենանք, ոչ լավ դատավոր կունենանք, ոչ՝ վատ: Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ:

Սա իշխանությունների անլուրջ քաղաքականությունն է, որը դրսևորվում է տարբեր ոլորտներում՝ պետական կառավարման:

Ես վարչապետի շատ գործողությունների և հայտարարությունների տրամաբանությունը դադարել եմ հասկանալ:

Օրինակ, այս ֆոնի վրա դատախազությունը արձագանքելով փաստաբան Ալումյանի հայտարություններին, ասում է փաստաբանը ճնշում է գործադրում դատարանների վրա՝ ասուլիսներ տալով: Այսպիսի բան լսե՞լ եք, սա ողջամտությունից է դուրս:

Փաշինյանը փորձում էր ԼՂՀ-ն բերել բանակցությունների սեղան, բերեց Ադրբեջանի համայնքը բանակցությունների սեղան:

Ես չեմ հիշում, որ Մինսկի համանախագահները պաշտոնապես հայտարարերին, որ հանդիպել են Ադրբեջանի համայնքի հետ: Սա դիլետանտական գործողությունների հետևանք է:

Ես նման բան հիշում եմ, որ եղել է 90-ականներին, երբ ԼՂՀ ներկայացուցչին բանակցային սեղանին բերելու որպես պատասխան Ադրբեջանական կողմը ասում էր, որ պետք է Ադրեբջանի համայնքը լինի, դրանից հետո չեմ հիշում Արդբեջանական համայնքը փաստաթղթերում քննարկվի:

Մեհթիևի հոդվածը մեծ տագնապով եմ կարդացել, ոչ թե այն պատճառով, թե հակառակորդը գործողություններ է անելու, այլ՝ իրավիճակից: Հայկական կողմը պետք է շատ խիստ արձագանքեր:

Եթե հեդվածն ուշադիր կարդաք, 3 կետ ունի ասում է՝ Տեր-Պետրոսյանի ժամանակ մոտ էինք կարգավորմանը: Երկրորդ եզրույթը՝ այն պարզունակ, պրիմիտիվ հնարքները, որոնք օգտագործվել են վարչապետի կողմից, պարզ դրված է թղթին: Սա բարդ հետևանքներ ունի, որովհետև հայկական կողմը հանդես է եկել որպես կոնստրուկտիվ կողմ:

Այս հոդվածում ֆիքսվում է և հայտարարվում է ի լուր աշխարհի, որ իրավիճակի լարման պատասխանատվությունը դրվում է հայկական կողմի վրա:

3-րդ ամենավտանգավոր կետը ասում է՝ սա վերջնագիր է՝ կամ դու վերադառնում ես Տեր-Պետրոսյանական տարբերակին կամ մենք գիտենք ինչ ենք անում՝ ռազմական ճանապարհը կա ու կա:

Մեր արտաքին քաղաքականությունը պարտավոր է այս մարտահրավերին հստակ պատասխան տալ: Այս հարցերով պետք է զբաղվել: Եղբայր, եթե չենք կարողանում զբաղվել, հարցրեք այն մարդկանց, որոնք կարողանում են:

Մենք ունենք ադրբեջանական կողմից այդպիսի հոդված, հայկական կողմից 0 պատասխան:

Քանդվում է կարգավորման ճարտարապետությունը, որը տասնամյակներ շարունակ դրվել է:

Կյանքը ցույց տվեց, որ բացարձակ անտեղյակ լինելով կարգավորման բնույթից ճարտարապետությունից, սա միտինգ անել չէ կամ թերթում հոդված գրել չէ, սա անվտանգության հարց է, որտեղ դրովում է սերունդների ճակատագրերը: Կամ նստիր, սերտիր, հասկացիր ինչ ես անում, կամ պատվիրակիր ինչ-որ մեկին:

Եթե մոտակայքում այս արձագանքները չլինեն, սա շատ լուրջ տագնապի առիթ է: Ես կոչ եմ անում ուշադրություն դարձնել այս երկու երևույթներին:

Կրակը չի դադարել, չի էլ դադարելու, մեր հակառակորդն այնպիսին չի, որ դադարի: Մենք չպետք է ունենանք պատրանքներ, որ մեր հակառակորդը կարող է բնույթը փոխել:

Կանգնել, հայտարարել, որ չեն կրակելու վերնագիր չի լինելու, ինչի՞ հիման վրա:

Ամբողջ մեսիջը Ադրբեջանի նախագահի աշխատակզմի ղեկավարի ուղերձի այն է, որ նախորդների նման մի արա, Տեր-Պետրոսյանի տարբերակն արա:

Ակնհայտորեն ասում են՝ Ղարաբաղը տուր, տնտեսապես լավ կապրեք:

Այս ամբողջ ֆոնի վրա, որ Ապրիլյան պատերեզմի հանձնաժողով է ստեղծվում, դա լինելու է քաղաքական մտրակ:

Ես այն ինչ հայտարարում են, և ինչ տեղի է ունենում չեմ կարողանում իրար հետ հարմարեցնել: Հրապարակում մեկը հայտարում է, որ Բակո Սահակյանի գլուխը պետք է քարերով ջարդել, քրեական գործ չի հարուցվում, այսինքն դա նորմալ է: Դուք պատկերացնո՞ւմ եք դրա հետևանքները:

Արցախյան պատերազմի հերոսների այդ հակաքարոչությունը այսպիսի արդյունքներ էր տալու:

Մենք պետական քաղաքականության բոլոր լծակները տվել ենք նեղ պատկերացումներ ունեցող մարդու:

Մարդը կարող է իր անձնական զգացմունքները բավարարելու համար օրինակ կոտրել դատական համակարգը:

Ես անհանգստությամբ ֆիկսում եմ այն քամահրական տոնը, որով խոսվում է ավանդական կուսակցություներից մեկի՝ ՀՅԴ-ի մասին:

Պետության հիմնական ֆունկցիաներից մեկը, հանրային կյանքի արդար կազմակերպումն է:

Այսօր Հայստան-Արցախ հարբերությունների ամենաամուր կամուրջներից մնացել է այն, որ դատարանը բավարարել է Արցախի ներկա և նախկին նախագահերի միջնորդությունը:

Քաղաքականության մեջ ոչինչ անհետևանք չի մնում:

Կոռուպցիա կա արմատախիլ արեք, բայց դատարկ հայտարարություն անել չի կարելի:

Քանի դեռ չկան ապացույցներ, որ սա դրսից կազմակերպված կամ դրսից ուղղորդվող գործընթացներ են, ես հակված եմ համարել, որ մենք գործ ունենք պետական կառավարման հետ ոչ մի կապ չունեցող իշխանության տարրերային հետևանքների հետ:

Ռոբերտ Քոչարյանի ծրագրերի, տեսակետի մասին հանրությանը կհայտնվի կամ ասուլիս կամ հարցազրույցի միջոցով:

Իշխանությունը պետք է իր գործընկերների և նույնիսկ հակառակորդի համար հասկանալի լինի, իսկ այն ինչ-որ տեղի է ունենում, լրիվ այլ ուղղությամբ է տանում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ