Նոյեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս էր հրավիրել: Ասուլիսն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ, ինչպես նաև՝ որոշ մեջբերումներ խոսքերից.
Մենք վստահության քվե ենք ակնկալում ժողովրդից՝ առաջիկա 5 տարիներին Հայաստանի կառավարման պատասխանատվությունը ստանձնելու համար:
Եթե կոնսենսուս չլինի մենք կշարունակենք աշխատանքները դրան հասնելու ուղղությամբ, որովհետև ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով:
Բելառուսի ԱԳՆ-ին Հայակական կողմից արձագանք եղել է:
Բելառուսի նախագահից չեմ ստացել որևէ արձագանք:
Մենք մեր դաշնակցային պարտականություները լիարժեք կատարում ենք, ինչը ցավոք չենք կարող պնդել մի շարք այլ գործընկերների պարագայում:
Ես Գեղարքունիքի մարզ այցելել եմ որպես վարչապետ և հանդես եմ եկել քաղաքական ասելիքներով:
Մեր պարտավորությունը վերաբերվել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Կառավարությունն իրենից կախված ամեն ինչ արել է թույլատրելիի սահմանում, որպեսզի օրենսգիրքը անցնի:
Սոցիալական վիճակի վերաբերյալ մենք քայլեր ենք ձեռնարկում, բայց այդ փոփոխությունը ես պատկերացնում եմ այն նույն բանաձևի շրջանակում, ինչ շրջանակում իրականացրել ենք հեղափոխությունը:
Հանրության հետ երկխոսությունը չենք դադարեցրել և չենք դադարեցնելու:
Հունիսին շատ քիչ աշխատավարձերի բարձրացում է տեղի ունեցել:
Սոցիալական իրավիճակի փոփոխությունը տեղի է ունենալու աշխատանքի խրախուսման և հնարավորությունների ստեղծման շրջանակներում:
Սոցիալապես անապահովների համար գազի և էլեկտրաէներգիայի սակագները նվազել են:
Հայաստանում իշխանությունը ամբողջությամբ վերադարձված է ժողովրդին, մենք կատարել ենք տրված խոստումները:
Հայաստանում հեղափոխությունից հետո 37 000 նոր աշխատատեղ է ստեղծվել:
Մեր ամենալուրջ խնդիրը մեր երկրի անվտանգության մակարդակի բարձրացումն է:
Տնտեսական ոլորտում ամենամեծ հաջողությունը համարում եմ Հայաստանից մենաշնորհի վերացումը, կոռուպցիայի դեմ պայքարը:
Տնտեսական ոլորտում ամենամեծ ձախոսումը համարում եմ այն, որ հանքաարդյունաբերության շուրջ մեր կողմից իրականացվող քայլերը բխում են Հայաստանի շահերից, բայց այնուամենայնիվ որոշակի նեգատիվ ֆոն է ստեղծում ներդրումների համար, բայց այն անպայման կվերականգնվի:
Ամուլսարի հարցում մինչև գարուն կկարողնանաք, իսկապես, փաստերի վրա հիմնաված որոշումներ կայացնել:
Եթե պարզվի, որ այդ նախագիծը ոչ մի վտանգ չի ներակայացնում մենք կաջակցենք դրա իրականացմանը:
17 նախարար այլևս չենք ունենալու:
Ոչ մեկի ձեռքից լրատվամիջոց չենք խլել և չենք պատրաստվում խլել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմված էր բուքմեյքերների գրասենյակներում արված ստավկաներից:
Տնտեսության մեջ տեղի է ունենում առողջացման գործընթացք, մենք խաղադրույքային տնտեսությունից տրանֆորմացիա ենք կատարում դեպի արդյունաբերական տնտեսություն:
Մենք պետք է հրաժարվենք հին տնտեսական կառուցվածքից, և ստեղծենք նորը:
Սևանում վերագործարկվելու է շաքարի գործարանը:
Նախատեսվում է Հայաստանում բացել կենցաղային տեխնիկայի արտադրության գործարան:
Գազալցակայաններում գազի սպառման ծավալը կրկնապատկվել է:
21-րդ դարում մենք կախված ենք կարկուտից, կարկուտը կգա, թե չի գա:
Մենք չենք պատրաստվում ժողովրդին տոկոսի տակ գցելով տնտեսական ակտիվության ցուցանիշներ ապահովել:
Պատրաստվում ենք Հայաստանը դարձնել արդյունաբերական, տեխնոլոգիական, արտահանման երկիր:
Ռուսաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հետ կապված համարում եմ խիստ կառուցողական:
ՊԵԿ-ը պարզաբանում տվել է և ասվել է, որ այդպիսի բան չկա, չի կարող լինել էնպես, որ մարդը մի տեղ հարկվի հետո գա Հայսատան հետո էլ էստեղ հարկվի:
Չի կարող հարկային բեռի ավելացում լինել առանց ժողովրդի համաձայնության և քաջալերման:
Հանրապետականներն ուղիղ եթերից դուրս չեն գալիս, ես էս ինչքան ժամանակա չեմ մտնում իրանք են մտնում, կվերադառնամ մի անհանգստացեք:
Ես չեմ ասել ժողովուրդը չի ուզում աշխատել, ես ասել եմ ժողովրդին թույլ չեն տվել աշխատել:
10 միլիարդ 594 միլիոն դրամ է վերականգնվել բյուջե, 64 միլիարդի շրջանակներում քննություն է տարվում:
Արցախի հարցը մեր երկրի, մեր ժողովրդի համար ունի առանցքային և անկյունաքարային նշանակություն:
Հայ ժողովուրդը Արցախի հարցի վերաբերյալ բանակցային գործընթացից և բովանդակությունից տեղեկացված է առավել քան երբևէ:
Ոմանք ընկալել են, որ ես ու Ադրբեջանի նախագահը «չաթ» ենք անում:
Ես տիրապետում եմ տեղեկություններին, քանի որ այդ հարցերի շուրջ ինձ բոլորը հարցեր են տալիս և ես պետք է տիրապետեմ այդ հարցերին, որպեսզի տամ պատասխանները:
Ես չեմ կարող որոշ հարցերի վերաբերյալ տեղեկությունների չտիրապետեմ, բայց դա նաև չի նշանակում, որ քննության ընթացքին միջամտում եմ:
Շատ գործերի քննությունը հնարավոր է դարձել միայն այն պարագայում, որ ես Հայաստանի վարչապետն եմ:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական, նույնիսկ չորրորդական հարց է:
Չենք պատրաստվում լռության մատնել Հայաստանի շահերին առնչվող որևէ հարց:
Իրանի հետ հարաբերություններում ոչ մի փոփոխություն չենք տեսնում, դրանք պետք է լինեն փոխշահավետ:
Հույս ունեմ, որ մեր ամերիկացի գործընկերներն ըմբռնումով են մոտենում մեր իրավիճակին:
Ինչ-որ պաշտոնյաներ բացել են ընտրացուցակները, մարդկանց անուն-ազգանունները վերցրել ու նպաստառուի գործ են սարքել:
ԵԱՏՄ-ում կան մեծ հնարավորություններ, և ամեն ինչ կանենք, որ այդ հնարավորությունները լավագույնս օգտագործվեն:
Կառավարության ծառայողական մեքենաների վարորդներին առաջարկում ենք աշխատանքի անցնել նաև GG և Yandex ընկերություններում՝ հավելյալ եկամուտ ստանալու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը