Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հրապարակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ՀՔԾ միջնորդությունը:
Միջնորդության քննությունը մեկնարկել էր առավոտյան 11-ին:
Գործով դատախազն Արա Մնացականյանն է:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով:
Նույն հոդվածով մեղադրվում են նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը:
Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ի հարցազրույցում հայտարարեց, որ իր նկատմամբ վենդետա է իրականացվում:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները խոստացել են դատական նիստից հետո խոսել տեսախցիկների առջև:
Yerevan.Today-ը ուղիղ միացում է ապահովել դատարանի շենքի մոտից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը