18 05 2017

Մարզպետի պաշտոնանկություն, հարկային արտոնություններ, օրենսդրական փոփոխություններ. Կառավարության նիստը



Մայիսի 18-ը կառավարության հերթական նիստի օրն է: Օրակարգում ներառվել էր 43 հարց, որից 23-ը՝ չզեկուցվող:

Կառավարությունը գույք ամրացրեց սոցապնախարարությանը և Գյումրիին, հավանություն տվեց ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությանը և ռազմավարության իրականացման 2017-2021 թվականների միջոցառումների ծրագրին, «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԲԸ-ին լիցենզիա տվեց թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման համար, փոփոխություններ և լրացումներ արեց մի շարք օրենքներում, «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ՍՊԸ-ին տվեց ռազմական նշանակության արտադրանք չհամարվող պայթեցման սարքավորումներ ներմուծելու թույլտվություն, վերաբաշխում արեց պետական բյուջեում, տվեց հարկային արտոնություններ: Ռաֆիկ Գրիգորյանին գործադիրն ազատեց Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից:

Կառավարության օրակարգն ամբողջությամբ՝ այստեղ:

Գործադիրի նիստն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ