09 03 2017

Կառավարության 30 նոր որոշումները



Մարտի 9-ին կառավարության հերթական նիստի օրն էր: Գործադիրի նիստի օրակարգում ներառված էր 28 հարց, որից 17-ը չզեկուցվող, 2-ը գաղտնի և 1 հարց էլ հանվել էր:

Կառավարությունը հավանության արժանացրեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ոլորտներն ու ժամանակացույցը, սահմանեց ապաստանի ընթացակարգի շրջանակներում ներկայացուցիչ նշանակելու կարգն ու պայմանները:

Կառավարությունը հաստատեց նաև ՀՀ նախագահի աշխատակազմի, ԱԺ-ի, կառավարության աշխատակազմի, սահմանադրական դատարանի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության, զարգացման և ներդրումների նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները, գումար հատկացերց ՀՀ ոստիկանությանը:

Կառավարությունը որոշեց նաև գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնել և փոխարենը հիմնադրել գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ և այլն:

Նիստի օրակարգն ամբողջությամբ՝ այստեղ

Գործադիրի նիստը, սովորականի պես, մեկնարկեց վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով: 

Կառավարության նիստն առաջարկում ենք դիտել առանց կրճատումների:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ