28 10 2022

«Ռուս-հայկական հարաբերությունների պատմական անցյալն ու ներկան» թեմայով քննարկումը՝ ՈւՂԻՂ



Երևանում տեղի է ունենում ռուս-հայկական միջազգային «Լազարև» ակումբի հինգերորդ հանդիպումը։ Միջոցառման թեման է «Ռուս-հայկական հարաբերությունների պատմական անցյալն ու ներկան»։

Հիշեցնենք, որ ակումբի համակարգող, ՌԴ Պետդումայի պատգաամավոր Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է, ինչի պատճառով օտարերկրյա հյուրերը հրաժարվել են Հայաստան գալ, ուստի նրանք հանդիպմանը մասնակցում են առցանց։ Հիշեցնենք, որ ռուս-հայկական միջազգային «Լազարև» ակումբը ստեղծվել է 2018թ.։ Այն կրում է հայ բարերար Լազարևների նշանավոր ընտանիքի անունը, որը 19-րդ դարում հիմնադրել է Արևելյան լեզուների ինստիտուտը՝ MGIMO-ի նախահայրը։

Ակումբի նպատակն է ամրապնդել Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև փոխվստահությունը և դաշնակցային փոխգործակցությունը Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև՝ ընթացիկ կարևորագույն թեմաների շուրջ կարծիքների ոչ պաշտոնական և ազատ փոխանակման միջոցով: Լազարևյան ակումբի քննարկումն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ