04 05 2020

Այս ամենը կատարվում է ամենացինիկ ստախոսությամբ․ Ռուբեն Մելիքյան



Yerevan.Today-ի «Խոսքի ազատություն» հաղորդման հյուրը «Իրավական ուղի» ՀԿ համանախագահ Ռուբեն Մելիքյանն է։ Զրուցել ենք Հայաստանում համաճարակին զուգահեռ՝ քրեա-քաղաքական իրավիճակի, իշխանության տարատեսական հայտարարությունների, Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարության մասին, թե՝ 2019-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի միջոցով առաջարկել է գործարքի գնալ և սիմվոլիկ դրամի փոխարեն Հայաստանից դուրս երջանիկ ապրել, սակայն նա մերժել է առաջարկը: Խոսել ենք «Յուքոմ» ընկերության դեմ իշխանության գործունեության և բիզնեսը խլելու՝ հնարավոր գործելաոճի մասին։ Անդրադարձել ենք ՍԴ անդամների փոփոխության շուրջ հանրաքվեին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ի պահ տված՝ «այո»-ի քարոզարշավի գումարների մասին։ Անդրադարձել ենք վարչապետի մակարդակով ատելության քարոզին ու դրա հետևանքներին և այլ հարցերի։

Հաղորդումը կարող եք դիտել նաև «5-րդ ալիք»-ի եթերում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ