23 11 2021

«Կարճ ասած»․ Հարցեր, որոնց պետք է պատասխանի Նիկոլը



Նիկոլ Փաշինյանը հայրենիքը տալուց, զոհեր տալուց, երկիրը վարի տալուց հետո հիմա էլ  ասուլիս է տալիս։ Չէ, սա իրական ասուս չէ, ֆեյբուքյան է, օն-լայն, ոչ մի ռեալ լրագրող դիմացը նստած չի լինելու, որ կարողանա հարց տալ, արձագանքել, միգուցե վիճել, ոչ, մենք՝ լրագրողներս, ըստ իր դրած պայմանի, պետք է մեր հարցերը ուղարկենք մեկ օր շուտ, որպեսզի ծանոթանա, մաղի, թողնի իր ուզածները, հետո հանգիստ պատրաստվի ու եթերում արդեն անգիր արած տեքստեր ասի։ Նա՝ Նիկոլ Փաշինյանը, արդեն շուտվանից սովորական ասուլիս չի կարողանում անել, հարցերի պատասխաններ չունի, իսկ իր ստերն ու մանիպուլյացիան բռնողները շատ են, ռիսկ չի անում, տակից դուրս չի գա։ Հիշեցի, որ վերջին անգամ խոշոր ասուլիս տվել է Ռոբերտ Քոչարյանը․ հրավիրվել էին բոլոր քաղաքական հոսանքների լրագրողներ, բոլորի հարցերին պատասխանեց, ասուլիսն էլ տևեց կարծեմ 2,5 ժամ․ վերջացավ, երբ հարցերը մեծ հաշվով սպառվել էին։ Հիմա մտածում եմ՝ որքան պետք է ինքդ քո վրա ոչ վստահ լինես, որ չկարողանաս անգամ քո մի ժամանակվա գործընկերներիդ հարցերին պատասխանել։

Երեկ հարցումներ ենք արել փողոցներում, ու մարդկանց գլխավորապես մեկ հարց էր հետաքրքրում՝ Նիկոլը երբ է գնալու, մեղմ ասած։ Ես Նիկոլին իհարկե հարցեր ուղարկել եմ, բայց դրանք վստահ եմ՝ չի հնչեցնելու եթերում։ Ավելին ասեմ՝ ես դրանք չեմ ուղարկել պատասխանելու համար, ես դրանց պատասխանը գիտեմ, ուղղակի ուղարկել եմ, որ ևս մեկ անգամ կարդա, թե ինչ է մտածում իր մասին ժողովուրդը, չնայած երեկ լավ պատկերացում կազմել է իր ֆեյսբուքյան էջում քոմենթներից։ Մեր քաղաքացիները բազմաթիվ հարցեր են փոխանցել, որ ես հրապարակային հնչեցնեմ իմ հաղորդման ընթացքում, և ես հիմա այդ հարցերը կուղղեմ։ Եվ այսպես՝ ի՞նչ հարցեր կուղղեի ես և այլ քաղաքացիներ, լրագրողներ և այլոք՝ Փաշինյանին դեմ-դիմաց հանդիպելու դեպքում։ Այս հարցերի մի մասը, կարող էիք հանդիպել իր ֆեյսբուքյան գրառման տակ, որը ջանասիրաբար մաքրում էր Փաշինյանը, կամ իր էջի խմբագիրը։ Գնացինք․

Հայաստանում հեղաշրջում անողներին ու քեզ բերողներին դու դեմքով ճանաչո՞ւմ ես, շփվե՞լ ես հետները, թե՞ այդ մեծ հանցագործությունը ծրագրածներից տասներորդականների հետ ես բանակցել։

Երբ Հայաստանում զավթեցիր իշխանությունը՝ ի սկզբանե գիտեի՞ր, թե ինչի համար ես գալիս։

Ինչ որ արեցիր մեր երկրի հետ ու Արցախի հետ, քո՞ համոզումն էր, քո՞ ցանկությամբ էր, ուղղակի սկսել էիր ու չկարողացա՞ր կանգնացնել, թե՞ զուտ փողի համար։

Մինչ օրս չես հերքել՝ արդյո՞ք Ադրբեջանի իշխանության կողմից ստացել ես 5 միլիարդ դոլար՝ Արցախը պատերազմով կամ առանց պատերազմի հանձնելու համար։ Եթե ստացել ես, ինչո՞ւ ես ընտրել պատերազմով հանձնելու ճանապարհը, որ չասե՞ն դավաճան։

Դու արդեն մեղադրում ես գերիներին՝ ասելով, թե պետք է ստուգել՝ ինչ հանգամանքներում են ընկնում գերի․ իսկ չե՞ս համարում, որ կապիտուլյացիոն հայտարարության տակ ստորագրելով՝ փաստացի մի ամբողջ ազգի գերի ես տվել թշնամուն։ Ինչո՞ւ ստորագրելու փոխարեն ինքնասպան չեղար, ներողություն չխնդրեցիր՝ անհապաղ հեռանալով գրողի ծոցը։

Ինչո՞ւ չես հրապարակում դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին ստացած առաջարկները, չէ՞ որ դու ես հայտարարել, որ այդպիսիք եղել են, իսկ նախկինում ասում էիր՝ ցանկացած նման փաստաթուղթ քննարկելու ես ժողովրդի հետ։               

Նոյեմբերի 16-ի սահմանային միջադեպերը, որի արդյունքում ունեցանք նոր զոհեր, անհետ կորածներ և գերիներ, արդյո՞ք այն բանի արդյունքում չէին, որ դու խոստացել էիր հանդիպել և ստորագրել այն, ինչ առաջարկվել էր և որը հիմա ևս քո սեղանին է, և հրաժարվել էիր անել առանց պատերազմի, այսինքն՝ զոհերի, վիրավորների և հերթական հիստերիայի։

Քա՞նի գերի ունենք այսօր թշնամու բանտերում, և պատրա՞ստ ես այսօր ևս առաջարկել քո որդի Աշոտին նրանցից գոնե մեկի դիմաց․ չէ՞ որ նրանք ևս ծնող և հարազատ ունեն և բացառապես բոլոր ռազմագերիների հարազատները քեզ են համարում մեղավորը և պատասխանատուն իրենց տղաների գերության մեջ լինելու համար։

Դու էլի՞ այն կարծիքին ես, որ մեր գերիները երկու-երեք ամիս մնալով Բաքվի բանտերում՝ քեզ կներեն։ Առհասարակ, գերին քա՞նի ամիս մնալու դեպքում է ներում և որքանի՞ց հետո էլ չի ների։ Կարծիք ասա, խնդրեմ, այդ ի՞նչ կալկուլյացիայով եք հաշվում։  

Հիմա էլ ե՞ս այն համոզմունքին, որ թաքուն բանակցել չի կարելի, թե՞ հիմա արդեն թաքունի փուլում ենք։ 

Հաշվե՞լ ես՝ քանի զինվորի գերեզման է քո իշխանության օրոք փորվել։ Եվ ընդհանրապես, քա՞նի հոգու կյանք արժեցավ քո իշխանությունը։

Քա՞նի քառակուսի կիլոմետրով ես փոքրացել Հայաստանի տարածքը․ Արցախինը գիտենք։

Սիգարետի և ադամանդի բիզնեսն ի՞նչ փուլում է, ծաղկո՞ւմ է, ովքերո՞վ եք շահառուներ․ եթե սուտ է, դատարանով հերքման գործընթա՞ցը ինչ փուլում է։

Կանադայում գնած տան մասին տեղեկությունները չես հերքել ևս, վերանորոգումն ավարտե՞լ ես, դա է՞լ կառավարական դաչաների պես 2 մլն դոլար արժեցավ։ Եթե սուտ է, հերքիր։ Այս հարցն էլ է ժողովրդին հետաքրքրում։

Անորակ զենք մատակարարելը, բանակին զենքի փոխարեն կլուբնիկ ու տռուսիկ տալը ո՞ւմ ծրագիրն էր։ Նմանապես ո՞ւմ ծրագիրն էր կանոնավոր բանակի փոխարեն ֆիդայիններ ունենալը ու 21-րդ դարում կամավորներով պատերազմելը։

Արդյո՞ք որևէ որակյալ կադր չես կարողացել ճարել, որ նշանակեիր պաշտոնի, դո՞ւ չես ուզել, որ քո թիմում քեզանից խելոք մարդ լինի, թե՞ նորմալ մասնագետները չեն համաձայնել աշխատել քեզ հետ։

ՔՊ թիմը ո՞վ է ընտրել՝ դո՞ւ, թե՞ դա էլ է պատվերով, թելադրված եսիմվորտեղից, որովհետև ջոկածուրիկ է, չես կարող առանձնացնել մեկին, որը հույս ներշնչի, որ ապագա կա։

Ինչո՞ւ ամբողջ տարածաշրջանը խառնեցիր իրար, նախ փչացրեցիր Հայաստանի հարաբերությունները հարևանների, բարեկամների ու ռազմավարական գործընկերոջ հետ, հետո պատերազմով տարածաշրջանի քարտեզ փոխեցիր․ դա է՞լ էր քեզ բերածների պատվերը։

Ինչո՞ւ տեռորիստներին բերեցիր ու սարքեցիր քաղաքական գործոն։

Սյունիքը հասկացանք, ուզում ես կտրել Հայաստանից, իսկ ի՞նչ պլաններ ունես Գեղարքունիքի, Տավուշի, Արարատի և այլ մարզերի հետ կապված։

Ասում էիր, որ կապիտուլյացիոն փաստաթղթով խաղաղություն ես բերել, երեկ ինչո՞ւ զինվոր զոհվեց այդ դեպքում։ Ո՞ւր է խոստացածդ խաղաղությունը․ բա ասում էիր՝ Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք։ Հիմա ի՞նչն է մեղավոր, Սյունի՞քը, Տավուշը՞։

Դու գիտե՞ս քո մեղքերի չափը։ Դու ունե՞ս փաստաբաններ և արդյո՞ք հաշվում են, թե ամեն օր ինչ վնաս ես տալիս սերունդներին, ինչ քրեական հոդվածներ ես շալակում։

Մեղք չէ՞ր քո ընտանիքը, որին բերեցիք ու վահան դարձրիք մարդ ու կին ձեր նպատակների համար։

Է՞լ ինչերի ես պատրաստ հանուն քո իշխանությունը պահելու։

Խոստացածդ գործարաններից գոնե մեկը բացվել ու աշխատո՞ւմ է։

Ինչու՞ բյուջեն չի եռապատկվում, չէ՞ որ ըստ քո իշխանության, Հայաստանում կոռուպցիա չկա։

Ինչո՞ւ թոշակները չեն բարձրանում, ոնց խոստանում էիր 2018 թվականի միտինգներին։

Ինչո՞ւ ըստ 18 թվի քո հայտարարածի՝ ամբողջ աշխարհը որ հերթ էր կանգնել գալ ու ներդրումներ բերեր, չեկավ-չբերեց, ավելին՝ գնաց որտեղից որ եկել էր։

Վարչապետի պաշտոնում է՞լ ես շանտաժով փող աշխատում, ինչպես «Հայկական ժամանակ»-ում։

«Հայկական ժամանակի» անանուն հոդվածները ո՞վ է գրում։

Քո պատգամավորներին ՍՄՍ-ով ամբո՞ղջ ելույթն ես ուղարկում, թե՞ միայն թեման։

Չե՞ս հոգնել էն նախկիններից, որոնք հիմա էլ այլանդակ ձևով քեզ են ծառայում։ 

Ինչո՞ւ ես ատում հայ ժողովրդին ու ինչո՞ւ ես մտնում անեծքի տակ։

Ճի՞շտ է, որ մի երկու անգամ ուզեցել ես դիմում գրել, կինդ չի թողել և ճի՞շտ է, որ դու ամեն ինչ անում ես իր կամքով ու ցանկությամբ։

Ո՞ւմ միտքն էր անհաջող դերասաններից քաղաքական գործիչ կերտելը։ Իսկականի՞ց ուրիշ վստահելի մարդ չկա՞ր, քան աներձագդ է կամ Անդրանիկ Քոչարյանը։

Համահայկական հիմնադրամի փողե՞րն ինչ արեցիր։

Ինչի՞ ես ջնջում ստատուսներդ տակի քոմենթները, չէ՞ որ ժողովուրդը հայհոյում-հանգստանում է։

Մի հարց էլ Բալասան տատիկից՝ հանգստաբեր դեղերից ո՞րը խմի, ո՞րն է ավելի լավ ներգործում։

Որ ասում ես մեղավորությունն ու պատասխանատվությունը կրելու ենք, ո՞նց է արտահայտվելու դա։

Եվ վերջում կհարցնեի՝ ե՞րբ կցանկանաս կանգնել գնդակահարության պատի տակ և ի՞նչ կպատվիրես քո վերջին ընթրիքին։

Եվ ամենակարևորը՝ ո՞ր պահն է այդ վերջը, է՞լ ինչերի ենք ականատեսը լինելու ազգովի, ի՞նչ մնաց անես, որ դեռ չես արել։

Կարճ ասած՝ ավելի քան վստահ եմ՝ շատ քիչ է այն մարդկանց թիվը, որոնց հետաքրքրում է Փաշինյանի ասուլիսի բովանդակային կողմը։ Չկա մի նորություն, որ պետք է իմանան այդ ասուլիսում, չկա ասելիք, նա այն ղեկավարը չէ, որի ասուլիսից պետք է մի բան քաղենք, մեր երկիրը օգտակար բան քաղի։ Հայաստանի նախկին՝ երկրորդ նախագահի ասուլիսին մարդիկ ավելի անհամբեր են սպասում, քան սրա։

Նիկոլի ասուլիսից ընդամենը նյարդայնանալու է ժողովուրդը, և շատանալու է լրագրողներիս գործը։ Որովհետև նա ասուլիսում սկսելու է ստեր ասել, սուտ թվեր բերել, աջ ու ձախին մեղադրել անկապ բաների մեջ, կռուտիտ լինել, մենք էլ պետք է դրանից հետո բացենք արխիվները ու հատ հատ ասել՝ որտեղ է ստում, ինչպես է ստում։ Մենք զբաղվելու ենք դրանով, իսկ նա շարունակելու է հայրենիքը հանձնել, խաբել ու քարշ տալ այլևս որևէ արժեք չունեցող իր գոյությունը։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ