22 10 2021

«Կարճ ասած»․ Ե՞րբ Նիկոլին կկանգնացնեն գնդակահարության պատի տակ



Մեկ տարի առաջ այս օրերին, երբ պատերազմ էր, երբ պետք էր գերճշգրիտ քայլեր իրականացնել պարտությունից խուսափելու համար, մեր երկրում բանակից թռած, բայց պատերազմ վարողները հերթական սխալ որոշումը կայացրին։ Ցույց տվեցին հերթական անգամ, որ էս մարդը՝ Նիկոլը, ոչ միայն հեռու է պատերազմից, այլ ամեն ինչ անում է տապալման համար։ Ի՞նչ արեց նա․ մտավ ուղիղ եթեր ու հերթական ուղերձը հղեց կամավորական ջոկատներ կազմելու վերաբերյալ։ Հետո ֆեյսբուքյան էջում քոմենթ գրեց՝ ձևավորել կամավորական ջոկատներ, ընտրել հրամնանատար, գնալ առաջնագիծ։ Սա այս պատերազմում ամենասխալ որոշումներից մեկն էր, և գործից գլուխ հանողները նշում էին, որ նա գնում է պարտության։

Մովսես Հակոբյանը հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ ես պատերազմի հենց սկզբից կանոնավոր բանակի համալրումը դադարեցրել և ինչո՞ւ ես անցում կատարել կամավորական ջոկատների։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ մենք 90-ականներին հաղթեիցնք պատերազմում, քանի որ կամավորական ջոկատներից, ֆիդայիններից անցում կատարեցինք կանոնավոր բանակի։ Ո՞ւմ մտքով անցավ կանոնավոր բանակից անցնել ջոկատների։ Վստահ եմ՝ Նիկոլի մտքով է անցել, բայց նա ուներ երկու գեներալ խորհրդական՝ Արշակն ու Վաղարշակը, որոնք հետագայում դարձան պաշտպանության նախարարներ։ Հիմա նրանք, որ իրենց խորհուրդներով պարտության տարան, արդյո՞ք չեն ասել հիմարություն ես անում, թե՞ գովել են, թե՝ շեֆ ջան, փայլուն գաղափար է։ Կրկնում եմ՝ սա պլանավորված պարտության հերթական ապացույցներից մեկն է։

Նիկոլ Փաշինյանը թույլ էր տալիս սխալը սխալի հետևից։

Պատերազմ բերելը և պատերազմը չդադարեցնելը այն հարցերն են, որոնք ամեն օր մեզ անհանգստացնում են, ամեն օր մեզ ապացուցում են, որ դավադրություն է եղել։ 2020թ․ հոկտեմբերի 24-ին Արծրունը հայտնում է 963 զոհի մասին։ Պատերազմի 28-րդ օրը մենք ունեցել ենք 963 զոհ՝ պաշտոնապես։ Նիկոլ Փաշինյանը դրանից 5 օր առաջ ունենում է կասեցնելու առաջարկ, բայց պատերազմը չի դադարեցնում։ Պաշտոնական թվերով, հիմա ունենք 4 հազար զոհ։ Ստացվում է, որ պատերազմի 28-րդ օրը ունեցել ենք 963 զոհ, հաջորդ 16 օրերին՝ 3 հազարից ավելի զոհ։ Պատերազմը դադարեցնելու առաջարկից հետո մենք ունեցել ենք հազարավոր զոհեր, ուրեմն այդ բոլորի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, բա ինչո՞ւ կալանավորված չէ։

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը շատ ճիշտ առաջարկ է անում․ ասում է՝ երբ մարդ գործած հանցանքը խոստովանում է, խոստովանական ցուցմունք է տալիս, դրանից հետո պետք է անմիջապես քրգործ հարուցվի։ Նիկոլ Փաշինյնաը խոտովանական ցուցմունք է տվել, նա ասել է՝ պատերազմի պատասխանատուն ու մեղավորը ես եմ․ բա դե կալանավորեք, դատախազություն, քրգործ հարուցի։ Եթե չես հարուցում, ուրեմն պետք է ժողովրդական տրիբունալ ձևավորվի։ Նիկոլն ասել է, չէ՞, որ պատրաստ է կանգնել գնդակահարության պատի տակ։ Բա էդ պատի մոտ ո՞վ է կանչելու նրան։

Մենք՝ հայերս, իչպես չենք մոռանում թուրքերի արածը, ադրբեջանիների արածը, այնպես էլ չենք մոռանալու Նիկոլենց արածը, հավասարազոր են։ Նիկոլի արածը ոչնչով լավը չէ Ալիևի արածից։ Ուղղակի նա քյասար էր ասում, սա մեզ կոտորեց մեր մասին ոտանավորներ գրելով, ճառեր կարդալով։ Մենք կարո՞ղ ենք ներել Նիկոլին՝ հաշվի առնելով որ ստորացուցիչ պարտությունների համար ինքն է մեղավոր ու պատասխանատու ու ինքն է այդ մասին հայտնել։

Մենք ասում ենք, որ քեզ, մեզ 44 օր շարունակ խաբել են սրանք։ Բայց ո՛չ ժողովուրդ, մեզ խաբել են 2018 թվականի հեղաշրջման հենց նախապատրաստական աշխատանքներից։ Մեզ խաբել են անպետք զենք առնելով, մեզ խաբել են չզինելով, մեզ խաբել են զենքի փոխարեն բանակին տռուսիկ ու կլուբնիկ տալով, խաբել են, հիմարացրել են ու վարի են տվել ինչ ունեինք։ Մեզ խաբել են լիֆտում բանակցություններով։ Մեզ խաբում էին ու հավատացնում էին, թե Նիկոլը հող հանձնող չէ։ Պատերազմի 44 օրերը հերթական ստերն էին։ Հիմա էլ են խաբում ու բանակի պես քայքայում են պետությունը։ Էսօրվա քո խաբվելու գինը դու վաղն էլ ես տեսնելու, էնպես չէ, թե կապիտուլյացիան վերջն էր։ Վախենամ՝ կապիտուլյացիան նոր կապիտուլյացիայի սկիզբը լինի։

Երեկ զոհերի հարազատներն էին հավաքվել հերթական անգամ, քննարկում էին, հայրն ասում էր՝ իմ տղան զոհվեց, ու ես չգիտեմ՝ ինչու։ Չես կարող ասել՝ դե պատերազմ էր, զոհվեցին, զատո մեր հողն ու տունը պահեցինք․․․ Բայց ոչ, սա այդ պատմությունը չի, սա 90-ականների պատերազմը չէր, այս յուրաքանչյուր զոհի հետևում կա մահվան հանգամանք, կա չդադարեցված պատերազմ, կա անկազմակերպվածություն, գերագույն գլխավոր կա, ով տգետ էր, ի վերջո։ Նիկոլը եռապատկել է Եռաբլուրը, բայց նա նաև անիմաստ է դարձրել Եռաբլուրում 25 տարի առաջ հուղարկավորված նահատակ հերոսների գործը։ Տղերքը 1992-94 թվականներին կռվեցին ու զոհվեցին, ու ազատագրեցին հայրենիք, նրանց կյանքի գործը Նիկոլը անիմաստ դարձրեց։

Խնդրում եմ գնացեք ու հարցրեք Սեյրան Օհանյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, բոլոր նրանց, ովքեր Արցախ են ազատագրել, հարցրեք՝ ձեր կյանքի մի կարևոր մասը, կյանքի կեսը նվիրել եք Արցախին, պատերազմին, ընկերներ, բարեկամ, առողջություն, նյարդեր, կյանք եք քայքայել ու արդյունք եք ունեցել, հարցրեք՝ ձեր կյանքի արածը անիմաստ չդարձա՞վ։

Կարճ ասած՝ իմ հետևում՝ էկրանին, քարտեզն է, Արցախը Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո։ Կապույտը Ադրբեջանցիների գրավածն է։ Այդ ամենի համար կա մեղավոր, դա Նիկոլն է, Արայիկն է իրենց թիմերով, ու նրանք պետք է պատասխան տան։ Ես չեմ անդրադառնում ժեխազոմբիական գնահատականներին, թե նախկինները այսպես ու այնպես։ Դա իմ համար ծիծաղելու է։ Նախկինների օրոք թող լիներ, իրենց էինք քննադատելու, իրենց էինք ասելու կապիտուլյանտ։ Նիկոլի օրոք է սա եղել, նա է եղել ղեկին, միանձնյա, ինքն է որոշել ով մտնի հրամանատարական կետ, ով ոչ, ով լինի բանակի հրամանատար, ով՝ շտաբի պետ, փորձառուին արգելել է, անփորձին նշանակել ու լիազորել։ Նա՛ է այդ ամենի պատասխանատուն։ Նա՛ է մեղավորը։ Իսկ մեղավորները պետք է պատասխան տան։

Հիմա հարցնում եմ՝ նա պե՞տք է կանգնի այդ գնդակահարության պատի տակ, որի մասին երազում էր։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ