02 06 2021

«Կարճ ասած»․ Վիժվածքներ, որ ոչ միայն տեսած չկայինք, այլ չէինք էլ պատկերացնի



Սարսափելի է, ուղղակի ուշքի չենք գալիս արդեն երկու օր։ Գիշերը պատկերը աչքներիս առաջ է գալիս․ մեր տղերքը, էն 18-20 տարեկան էրեխեքը, որ գնացել էին մեր հայրենիքը պաշտպանելու, նահատակվել են, հիմա փտում են տոպրակների մեջ՝ նկուղներում, Հայաստանի նկուղներում։ Անհետ կորածների ծնողները, որ իրենց զավակների շորերն անգամ սրբության պես պահում են, նկարների հետ ժամերով զրուցում են, լուրերի ֆոնին մտնում են դիահերձարանի նկուղն ու վատանում են հոտից։ Ցելոֆանների մեջ փտում են մեր տղերքի դիերը։ Էդ ծնողներին արդեն 7 ամիս Նիկոլը համոզում է, թե չենք կարողանում գտնել ձեր զավակներին, փնտրում ենք։ Բայց պարզվում է՝ գտել են, լապատկեքով լցրել են մեշոքի մեջ ու բեմունաթ շպրտել շոգ նկուղներում։

Պատերազմից հետո, կապիտուլյացիայից հետո ամեն անգամ մեզ թվում է, թե է՞լ ինչ կարող են անել սրանք, որ մենք հիասթափվենք, որ մենք հասկանանք՝ իրենք հակապետական, հակամարդկային էլեմենտներ են։ Անգամ ես, որ ինձ թվում էր սրանց տեսակը լիովին բացահայտել եմ, ապշում եմ, խելագարվում ուղակի՝ էս ո՞վ են սրանք, էս ի՞նչ տներից ու ընտանիքներից են։

Վերջին 20 օրվա չորս դեպքը հիշենք՝ թշնամին առանց խոչընդոտի, առանց մեկ կրակոցի 20 կիլոմետր ճակատով մտավ Գեղարքունիք, 3,5 կիլոմետր՝ Սյունիք։ Իշխանություն չկա, կորած է։ Թշնամին 6 զինվորի գերի վերցրեց, արդեն Հայաստանի տարածքից։ Իշխանությունը չկա, սատկել է, պաշտպանության նախարարը, գենշտաբը, կառավարությունը, բոլորն ասում են՝ բանակցում ենք։ Իշխանությունն արդեն մոռացել է մեր 200-ից ավելի գերիների մասին, հիմա սրանք ամեն անգամ նոր բան են ի հայտ բերում, որ աչքաթող անեն 6 նոր գերիներին ևս։ Հետո թշնամու կրակոցից զոհ ունեցանք։ Ու արդեն էս ամենասարսափելի փաստը՝ մեր տղերքի դիերը փոխանակ փառքով հանձնվեին հողին, փտում են դիահերձարանի նկուղներում, իսկ հարազտներին ասում՝ դե չենք գտնում՝ անհետ կորած են։ Պատկերացնու՞մ եք։

Բա բարձագույն իշխանության պահվածքը։ Եթե Հայաստանը գոնե ղեկավարի տնազ ունենար, պետք է էդ սահմռկեցուցիչ տեսանյութից հետո գլուխներ թռչեին, ձեռբակալումներ լինեին, պետք է ինքնասպան եղածներ լինեին, Փաշինյանն ինքը պետք է Երևան-Փարիզ չվերի զապաս դուռը բացեր ու իրեն նետեր ցած, որտեղ ընկներ՝ ընկներ։ Նիկոլ Փաշինյան, Անահիտ Ավանեսյան, Արսեն Թորոսյան, Վաղարշակ Հարությունյան, ոստիկանապետ, դատախազ ու մյուս զոմբիներ, անինքնասերներ, դավաճաններ, հերոս էրեխեքին փտացնելը, որևէ ողջամիտ բան չանելն էդքան հեշտ է՞։ Դուք ո՞նց եք ապրում, ի՞նչ իրավունքով եք ապրում, ինչո՞ւ չեք գործում, արտահայտվում, արձագանքում։ Ուրեմն, տեղյակ եք եղել, ուրեմն ձեր արածն է, որ ձեն չեք հանում, ու մեղավոր եք կատարվածի մեջ բոլորդ՝ ամենքդ ձեր մասով։

Եթե Նիկոլը տեղյակ չի եղել, ինչպես տարածում են իրենց ֆեյքերը, արդյո՞ք պետք է առողջապահության նախարարի պոստին թառած էդ իրավաբան աղջիկն ասեր ընդամենը կներեք, իմ թերացումն է։ Ինչո՞ւ Անահիտ Ավանեսյանը կալանավորված չէ, Արսեն Թորոսյանը ձեռբակալված չէ ու այդպես մի տասնյակ պաշտոնյաներ։ Ի՞նչ է նշանակում Աբովյանի դիահերձարանի վարիչը և երկու աշխատակից աշխատանքից ազատվել են, ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն: Պատերազմում մարդկանց մատաղ եք արել, անգամ հարազատին, հողին չեք հանձնում, փտացնում եք ու ՊՈԱԿ-ի տնօրենը ընդամենը նկատողություն ա՞ ստանում։ Էդ ի՞նչ ա արել, որ նկատողություն եք տվել, կարող ա՞ գործի է գնացել սպորտային համազգեստով։ Սա էն դեպքն է, որ պետք է աշխատողների վրա գցեք, անցնի-գնա՞։ Պաշտպանության նախարար, Գլխավոր շտաբի պետ, զինվորներիդ են փտացնում, ո՞ր ռեստորանում ես թրև գալիս։

Չէ ուղղակի, հնարավոր չէ այս ամենը տեսնել ու հասկանալ, որ վատ երազ չէ, սա մեր գարշելի իրականությունն է, հազիվ եմ զսպում, որ քֆուր չտամ․ առավոտից իրիկուն եթեր մտնես, ասես սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, գնացեք պատերազմ, սա մեր Սարդարապատն է, հաղթելու ենք, տղերքը, էդ էրեխեքը քո կոչով գնան, զոհվեն, դիերը հավաքես լցնես մեշոքների մեջ, լցնես նկուղում փտեն, հետո ծնողներին ասես՝ դե չենք գտնո՞ւմ ձեր երեխեքին։

Դուք պատերկերացնո՞ւմ եք հանկարծ սենց բան լիներ Քոչարյանի օրոք։ Մտքիս ծերով չի անցնում, որովհետև բոլոր պաշտոնյաներն իրենց տեղում էին։ Քոչարյանի օրոք սենց բան լիներ, էդ պատասխանատու պաշտոնյան ի՞նչ ներողություն․․․ Առավոտ ինքնասպան կլիներ, որ նախագահի աչքերին չնայեր։ Կառավարության կեսի գլուխները կթռնեին։ Սրանք թքած ունեն, որովհետև ոչ մեկը Նիկոլին բանի տեղ չի դնում, որովհետև հենց էդ դեպքից հետո Փաշինյանը՝ թռավ Փարիզ՝ ծնունդը նշելու, հրապարակում էլ փարթի էր կազմակերպել ու գովազդ էր անում։ Է՛ս ա անպատասխանատվությունը, ժողովուրդ։ Թշնամին հողդ է մտել, չես կարողանում հանես, գերիներին չես կարողանում բերել, անհետ կորած համարվողներին լցրել ես տոպրակների մեջ ու գնում ես Փարիզի ռեստորա՞ն։

Խելացի մարդիկ նստել են, վերլուծում են, ասում են՝ Նիկոլը կարող էր այս, այս ու այս քայլերն անել ու պատերազմ հաղթել։ Կանխավարկածը այն է, որ Նիկոոլը ու իր խմբակը, մեզ պես մարդիկ են։ Այդ տեսանյութը ցույց տվեց որ ոչ, սրանք ուրիշ արունից են, ուրիշ ընտանիքներից, սրբություն չունեն, բարոյականություն ու մարդկություն չունեն։ Սրանք ամենից նվազագույն մարդկությունը չունեն, մենք մտածում էինք որ սրանք կարող է պատերազմում հաղթանակ տանե՞լ, կամ այնպես անել, որ զոհերը քիչ լինե՞ն։ Տո սրանք որ մեր էրեխեքի աճյուններին են սենց վերաբերվում, ուրեմն էդ էրեխեքին ողջ ժամանակ էլ էն տենց վերաբերվել, երկրին էլ են սենց վերաբերվում, սահմաններին, ժողովրդին՝ ում անունը անընդհատ տալիս են։ Դրա համար էլ էս օրին ենք։

Ուզում եմ հասկանալ, էս վիճակում դեռ կա մի հոգի, որ խոսելու է նախկինների՞ց, ինչ-որ թալանի՞ց, կոռուպցիայի՞ց, ու էս տմարդերին պաշտպանի՞։ Ասում էիք հողերը նախկիններն են տվել, խեղճ Նիկոլը և այլն և այլն։ Դիակներն էլ են նախկինները բերել մեշոքներով լցրել էդ նկուղներո՞ւմ, 27 աստիճան ջերմության մեջ, այ անխելքներ։

Գիտե՞ք ինչն է հետաքրքիր, որ էս պայմաններում, երբ իշխանությունը ոչինչ չի անում, մատը մատին չի խփում, մարդիկ են ծլում ու սկսում են քարոզել, թե ապագա կա, եկեք մեզ ընտրեք, խոշոր գործարարներ են հարցազրույց տալիս, ինչ-որ քաղաքական դեմքեր։ Էն մարդիկ, որոնք Նիկոլ են պաշտպանում, որոնք Նիկոլ են ընտրելու, նրանք ես համարում եմ, որ այս երեխեքի դիերը մեշոքով փտացնողներից են, ինձ համար տարբերություն չկա, սրանց պաշտպանողները այդ նույնն են, նույն արժեքներն, իսկ ավելի ճիշտ՝ անարժեքության կրողներն են։ Պետք է այլևս սրանց երեսին նայող չլինի, սրանք պետք է պատերի տակերով ման գան, անունները վախենալով տան, ոչ թե Նիկոլի ցուցակ մտնեն, նրա համար մեկ որևէ դրական բառ ասեն։ Ընդհանրապես ասելը, որ ինքը սատարում է այս իշխանությանը, արդեն խելագարի ախտորոշում է։ Եթե մարդ կա, որ էս ֆոնին պետք է գնա Նիկոլի քարոզ անի, ուրեմն ուղեղը հանձնել է աղբատարին, ուրեմն նրա համար նորմալ է որ մեր նահատակված 18-20 տարեկան երեխաների աճյունները այդ վիճակում են պատերազմի ավարտից 7 ամիս անց։

Կարճ ասած՝ Էս բարդակից դուրս գալ է պետք։ Սա սրբապիղծ իշխանություն է։ Մնաց 18 օր, բայց ամեն օր էնպիսի բաներ ենք իմանում, որ մենք չգիտենք՝ ոնց ենք ձգելու էդ 18 օրը։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ