այաստանի պետական սահմանները խառը վիճակում են, թշնամին առաջ է գալիս, հենց այդպես, առանց կրակոցի՝ մի քանի կիլոմետր խորանում է։ 10 օր առաջ, երբ Ազգային ժողովի պատգամավորը Նիկոլ Փաշինյանին հարցնում էր, թե ինչու Գեղարքունիքում և Սյունիքում մենք չունենք կահավորված առաջնագիծ, այն դեպքում, երբ Ադրբեջանը մեզ հետ սահմանին 1 հատ ռազմական օդանավակայան է բացել, 3 զորամաս ու 6-ն էլ պլանավորում է, Նիկոլն ասում էր՝ ամեն ինչ արվում է գաղտնի․ այն առաջնագիծը, որը տեսանելի է, վատ առաջնագիծ է, և փառք էր տալիս Աստծուն, որ այդ աշխատանքները նկատելի չեն, ո՛չ Սյունիքում, ո՛չ գեղարքունիքում։ Նիկոլի խոսքից մենք հասկացանք մեկ կարևոր բան՝ ոչինչ չի արվում։
Այսօր ստացանք բոթը՝ Նիկոլի էդ իբր գաղտնի փորած խրամատներով թշնամին անցել է ու երեք կիլոմետր խորացել Սյունիքի մեջ․ եկել է առանց արգելքի։ Խոսքը սև լճի մասին է, եկել են, որ տիրանան։ Ասում են՝ GPS-ով մերն է։ Գորիսի քաղաքապետի տեղակալը հայտնում է, որ Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են։
Այդ մասին ժողովուրդը իրականությունն իմանում է մամուլից, որովհետև պետությունը արծրունհովհաննիսյանություն է խաղում։ Սյունիքի մարզպետն ասում է՝ տենց բանչկա, ադրբեջանցիները մոլորվել են, իշխանական ուսապարկը լուրերի միջից մեկ բառ է հանում ու սկսում է հերքել, թե կրակոց է եղել։ Բայց ինչի՞ պիտի կրակոց լիներ․ Նիկոլին ի՞նչ է եղել, որ թշնամին կրակոցով գա-մտնի Սյունիք, բանավոր կտա։
Պաշտպանության նախարարությունը միայն մամուլի առաջացրած աղմուկից հետո է արձագանքում, թե՝ ադրբեջանական զինուժը եկել է, որ որոշակի աշխատանքներ իրականացնի Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Էսքան բան։
Սյունիքի մարզից շատ կարևոր բարձունենքեր ենք տվել թշնամուն, եթե Իշխանասար լեռն էլ տանք, դա արդեն կատաստրոֆա կլինի։
Պաշտպանության նախարարությունը կոչ է անում ձեռնպահ մնալ ոչ պաշտոնական լրահոսին հետևելուց, ԱԱծ-ն էլ ինչ-որ բան է ասում իր հերթին։
Հիմա մենք՝ քաղաքացիներս, մեղ ունե՞նք, որ պաշտոնական լրահոսին չենք վստահում։ Սրանք էս պահին զբաղված են իրավիճակը կոծկելով, որպեսզի աղմուկ չլինի, նոր բողոքի ալիք չլինի իշխանության դեմ։ Էլի մտահոգված են իրենց անտեր ռեյտինգով, ընտրություններով։
Ընդ որում, խառն է ոչ միայն Սյունիքի սահմանին։ Լուրեր են հրապարակվում, որ Գեղարքունիքում էլ են առաջ գալիս։ Հետո սկսում են մարդկանց ականջներից լապշա կախել, թե որ ձմեռ էր, դիրքերը չէին ճշգրտել, հիմա են ճշգրտում։
Ուղիղ երեք օր առաջ Գեղարքունիքում Նիկոլի ոտքերի տակ գառ էին մորթում։ Հըն պողոսներ, դուրներդ երևի գալիս ա։
Պետություն չկա, գյուղացիներն են սահման պահում։ Ռեստորանի գեներալ Վաղարշակ Հարությունյանի նախարարությւոնը թողել է, որ թշնամին 3 կիլոմետր առաջ գա ու հիմա բանակցում է, որ հեռանան։ Բա ո՞նց են առաջ եկել։ Ես վստահ եմ, որ բանակցողն էլ իրենք չեն, ռուսներն են։
Միայն Սյունիքում ու Գեղարքունիքում չէ, ախար, տեղեկություններ կան, որ լարվածություն կա Տավուշում։ Երկու օր առաջ Նիկոլը խորհրդարանի ամբիչոնից իրեն դրել էր Տորք Անգեղի տեղը, ասում էր՝ թշնամիներին կառավարելի եմ դարձնում։ Սենց ե՞ս կառավարելի դարձնում, պայմանավորվել ե՞ս հետները։
Հիմա բացատրեմ, թե ինչ է կատարվում, ըստ ինձ։ Նիկոլ Փաշինյանը հեռանում է, նա այլևս վարչապետ չի լինի, բայց սա դեռ վարչապետի ԺՊ է, ու Ադրբեջանը գիտի, որ Նիկոլ Փաշինյանը եթե գնաց ու եկավ ասենք Քոչարյանը, ոչ միայն մի թիզ առաջխաղացում չի ունենա, այլև կարող է բանավոր պայմանավորվածությամբ ձեռք բերված մի շարք տեղերից դուրս գալ։
Էս պահին Ալիևը Նիկոլին ավելի շատ է սատարում, քան անգամ Էրդողանին։ Հայաստանում վերջապես իշխանություն ունեն մեր թշնամիները, որոնք իրենց ձեռնտու է, որոնց այսենցականջից քաշելով տանում են էս կողմ էն կողմ։ Մեր թշնամի պետություննեը տեսնում են, զգում են, իրենց գործակալական ցանցերի միջոցով ազդակներ են ստացել, որ Նիկոլի օրերը հաշվված են ու հիմա փորձում են մինչև ընտրություններ քերեն ինչ կարող են։ Ու սա տալիս է։
Հազար անգամ ասել եմ, ժշողովուրդ, ոտքի կանգնի, գնա-քշի սրանց, թող գա նոր իշխանություն, թող այդ իշխանությունը լուծի սահմանային հարցերը, գերիների հարցերը, մեր՝ այս պահին ամենահրատապ ահրցերը, հետո նոր ընտրություն անի։ բա հայրենիքի փրկության շարժումը ամիսներով էս էր ասում։ Սրանք ընտրություն են դրել, ու Նիկոլը զբաղված է քարոզչությամբ։ Բայց մի հատ չի խոսում, թե ինչ է լինելու մեր անվտանգության հետ, ասում է՝ ռուսական ռազմաբազան կա, կպաշտպանի։ Բա դո՞ւ ինչի համար ես։
Սյունիքում ու Գեղարքունիքում կատարվողը պատահական չէ։ Տեսեք, ժողովուրդ, մենք պատահականորեն, լրիվ պատահաբար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտարարությունից հետո իմացասնք, որ կա բանավոր պայմանավորվածություն Սյունիքից հողեր տալու մասին։ Հիմա ինձ հետաքրքրում է՝ ի՞նչ բանավոր պայմանավորվածություն ունեն Ալիևը և Նիկոլը Կապանի մասին, Ջերմուկի մասին, Սևանի մասին։ Կասկածներ կան, չէ՞։
Ժողովուրդ, ես Ղարաբաղի մասին չեմ խոսում, Ղարաբաղի մասին դուք արդեն մոռացել եք, Հարդրութի մասին մոռացել եք, Զանգելանը մոռացել եք, Ջեբրայիլը մոռացել եք, մենակ Շուշին եք հիշում, էն էլ էնքան կասեն մերը չի եղել, դա էլ կմոռանաք։ Ես խոսում եմ Հայաստանի մասին։ Հիմա վտանգի տակ է Հայաստանը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարում է, թե չի ուզում կոմունիկացիաների ապաշրջափակման մասին տեղեկություն հայտնել, որ ոմանց համար լարվածություն չստեղծի։
Հասկանում ե՞ք, Նիկոլն ու Ալիևը բան են պայմանավորվել, բայց Ալիևը հիմա չի ասում, որ ընտրությունների ժամանակ Նիկոլին չվնասի։ Ալիևը խնայում է Հայաստանի վարչապետի Ժ/Պ-ին։ Այս ամենի պատճառը ոչ միայն Հայաստանի թուլամորթ ու թրքասեր իշխանությունն է, այլև դու, ժողովուրդ, ․ նոյեմբերի 10-ին սրանց քշած լինեիր, էսօր Ղափանը տալ-չտալու հարց չէր լինի։
Ուզում եմ իմանալ, հիմա է՞լ, ժողովուրդ, ասելու ես ավելի լավ է Ալիևի ու Էրդողանի կամակատար Նիկոլը մնա։ Ուշքի արի, թե խելք ունես, ուշքի արի, գնա-խնդրի, թող էս ամենից քեզ դուրս բերելու ընդունակ Քոչարյանը քեզ ազատի էս չարիքից։ Կոնկրետ եմ ասում, ժողովուրդ, էլ լեզու չի մնացել բացատրելու։ Կա՞ մեկ ուրիշը, որը կարող է քեզ բերել անվտանգություն, թուրքից պաշտպանել մեր երկիրը։ Եթե կա ևս մեկ հոգի՝ անունը տվեք։Չկա ու դուք էլ գիտեք, որ չկա։
Մի՞թե էսքանից հետո կարող է մեկը լինել, որ ասի՝ չէ, Նիկոլը ազնիվ ա մեզ հետ, Նիկոլը կարող է մեզ պաշտպանել և այլն։ Ամբողջ օրը սահմանից ահագնացող լուրեր են, սահմանամերձ համայնքներ շտապող ռազմական մեքենաներ են մայրուղիներին, Երևանում խլանում ենք ռազմական ինքնաթիռների թռիչքի ձայնից, լսել ե՞ք Նիկոլը մի հատ ծպտուն հանի։ Էս մարդը եկած չեկած՝ մեզ մահեր է պատճառում, տարածքներ է զիջում։ Անգամ կապիտուլյացիայից հետո է տարածքներ զիջում։
Հայաստանի իշխանությունը բոլորովին ի վիճակի չէ պաշտպանելու Հայաստանի սահմանները, բնակչությունը անվտանգ չէ, դու չգիտես՝ մեկ ժամ անց թուրքը քո տնից ինչքան հեռու կլինի։ Եթե էսքանից հետո դա թեկուզ 1 տոկոս ձայն տանի, ուրեմն էդ մարդիկ արժանին են թշնամուն, ուրեմն գիտակցված ընտրել են թուրքերին։
Կարճ ասած՝ Հայաստանին պետք է արժանապատիվ խաղաղություն։ Դա անհնար է Նիկոլի հետ, Նիկոլի ղեկավարությամբ։ Մենք բոլորս կասկած անգամ, չունենք, որ մեր երկրի ղեկավարը կարող է Ալիևի հետ պայմանացվորվել որևէ դավաճանության շուրջ՝ Սյունիքի շուրջ, Գեղարքունիքի շուրջ։
Սա է ահավորը, դու գարանտիա չունես քո երկրի ղեկավարի համար։ Մեզ նոր որակի իշխանություն է պետք․ ուժեղ ղեկավար։ Իսկ սրանք պետք է մերժվեն ամեն վայրկյան, ամեն պահ, ձեր ամեն մի քայլը պետք է նպաստի սրանց հեռանալուն։
Նիկոլի գնալուն մնաց 39 օր, եթե ավելի շուտ չհեռացնեք։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը