16 01 2021

Հայաստանում այն վիճակն էր, որ զինվորականությունը պետք է իշխանությունն իր ձեռքը վերցներ. Վազգեն Մանուկյան



Մենք լավ սպաներ ունենք: Վանաձորցիների հետ հանդիպմանն ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին, թե գեներալներն ինչ դիրքորոշում ունեն ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Մեր ֆիդայական ջոկատներից եղան մարդիկ, ովքեր կամաց-կամաց մտան կանոնավոր բանակ, ստացան կոչումներ: Պատերազմի ժամանակ երբեմն կոչումները մաինգամից էին բարձրանում, այսինքն ես մինչև գնադապետ իրավունք ունեի նշանակելու, եթե պաշտպանության նախարար էի, բայց գեներալներ նշանակում էր արդեն երկրի նախագահը: Հավատացնում եմ ձեզ, որ դա պատճառաբանված էր լինում: 2-րդ շերտը մեր սպաների եկան սովետական բանակից, ովքեր լավ կրթություն ունեին:

Մարդիկ կային, պատերազմի ժամանակ արժանի էին, ես իրենց ասում էի՝ սպասեք պատերազմը կվերջանա, մի քանի հոգի գեներալի կոչում կստանա, բայց ես հիմա ոչ մեկի համար չեմ դիմելու գեներալի կոչում ստանալու համար: Պատերազմը որ ավարտվեց, ես էլ նախարար չէի, մինգամից 12 հոգու Լևոն Տեր-Պետրոսյանը գեներալի կոչում տվեց և՛ ոստիկանությունից կային, և՛ բանակից, և ես չէի ասի, որ նրանցից որևէ մեկն արժանի չէր գեներալի կոչման: Վերջերս այդ կոչումները սկսեցին տրվել որպես պարգևատրում նվիրվածության համար, կաշառքի պես մի բան դարձավ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ