18 05 2023

«Կարճ ասած»․ Եռաբլուրում ավելացված շիրիմի, Աշոտիկի ու Արցախում խառնաշփոթի մասին



Վերջին երկու օրերի ընթացքում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք էլ ավելի են արձանագրում մեր ծանր վիճակը։ Պատկերացրեք՝ որ նարկոշրջանառությունը դրանց շարքում չեմ դիտարկում։ Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումը կոնկրետ արդյունք է տվել՝ Եռաբլուրում փորվում է ևս մեկ փոս․ երեկ Շորժայում թշնամու կրակոցից զոհվել է 20-ամյա զինծառայող Էդգար Վահանի Սուլեյմանյանը։ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա կրակոցի արդյունքում էլ վիրավորվել է զորամասի բուժակը: Թուրքի բերանում աշխատող ՊՆ շտապօգնության մեքենան ուազիկ է։ 1 միլիարդ դոլարի նարկոտիկի շրջանառություն եք ապահովում, բանակին նորմալ ավտո չե՞ք կարողանում տալ․ թե՞ դրա փողն էլ տվել եք, զենքի նման չեն տալիս։ Ստավում ա՝ 80-ականների զենքի էջը փակել ես, բայց 60-ականների Ուազի էջը չես կարողանո՞ւմ փակել։ Արտգործնախարարները հանդիպեցին Վաշինգտոնում, վաղը հանդիպելու են Մոսկվայում, Նիկոլն ու Ալիևը հանդիպեցին Բրյուսելում, մի քանի օրից հանդիպելու են Մոսկվայում, հետո՝ Քիշնևում, իսկ հանդիպումից առաջ ու հետո զինվոր է զոհվում, ընտանիքները կորցնում են իրենց արու զավակներին։ Ամեն անգամ մի նոր ընտանիքի են դարձնում սգավոր։ Մեկը իր վիշտն առնում նստում է տանը, մեկը արտագաղթում է, մեկը նիոլական է ու ասում է՝ կհաշվեմ երեխես խոպանում է, մի մասն էլ պայքարում է։ Հազար անգամ ասել ենք, ժողովուրդ, պետք է էս հարցը լուծում ստանա․ քանի Նիկոլը պատիժ չի ստացել, ոչ մի ծնող չի հանգստանալու։ Նիկոլի որդու հետ կպված միջադեպը ինչի՞ արդյունք էր․ նրա, որ Փաշինյան Նիկոլը իր արածների համար պատասխանատվություն չի կրել։ Ու իր պատճառով երբեմն իր զավակները կարող են տուժել, որովհետև ծնողները իրենց զավակներին թիրախ են դարձրել։ Մեր ծնողները մեզ բազմաթիվ մանր ու մեծ առիթներով պաշտպանել են, իրենց վրա վերցրել դժվարությունները, հարվածները, իսկ Նիկոլն ինքը զբաղված է իրեն փրկելով և հարվածի տակ է դնում իր ընտանիքը։

Անմիտ քննարկում եմ համարում՝ զավակները պատասխանատու չեն ծնողների համար և այլն․ որովհետև այդ ծնողի կյանքում բան չի փոխվել, իսկ մյուս ծնողներին էլ ասում է՝ դե ինչ է եղե՞լ որ, դե պատերազմել ենք, զոհվել են, չեն պահել, հանձնել եմ։ Բնական է, որ որդեկորույս ծնողը իր տեղը չի գտնում, քուն ու հանգիստ չունի, հնարավոր է՝ այդպես էլ չունենա, մինչ բոլոր հարցերի պատասխանները չտրվեն։ Ընդ որում, պատասխան պահանջող ծնողներին էլ ծեծում են, քարշ են տալիս ասֆալտին ու ինչպես Նիկոլը, էնպես էլ իր բերետները պատիժ չեն ստանում։ Ֆիքսենք, որ Փաշինյանը փակել է օրենքով հարցը լուծելու դռները։ Բայց ասեմ, որ մի տեսակ խնդալու ա․ տղամարդը, որ ասում էին, թե՝ պատերազմի դաշտում գեներալները փախել էին, իսկ ինքը իր կրծքով թշնամու թնդանոթներին լռեցնում էր, հիմա գնում է ոստիկանություն ու ասում, թե մի կին իրեն առևանգել ա։ Ոնցոր 10-րդ դասարանի տղան գա տուն ասի պապ էն 6-րդ դասարանի Երանուհին ինձ ծեծեց։ Աշոտին առևանգել են, թե հրավիրել են անկեղծ զրույցի, ծնողները ճիշտ են արել, թե ոչ, դա իմ թեման չէ, որովհետև ես խոսում եմ պատժի անխուասափելիության մասին ու պատժի, պատասխանատվության բացակայության արդյունքում անկանխատեսելի բաների մասին։ Այսօր հազարավոր ծնողներ համոզված են, որ իրենց զավակը զոհվել է Նիկոլի պատճառով, և քանի որ Նիկոլը ազատ ֆռֆռում է, ամեն ծնող մի ձև է իր որոշումը կայացնում։ Սև հագած մայրերից մեկն այսօր ասում է՝ Նիկոլ, դու քեզ ամեն կերպ պահպանում ես թիկնապահներով, պադավատներով, ոստիկաններով, բայց իմ երեխուն դու չպաշտպանեցիր։

Մյուս թեման, որին ուզում եմ անդրադառնալ, Արցախում խառը վիճակն է։ Արցախում վաղուց է վիճակը խառը, բայց սովորաբար չեմ անդրադառնում, հազվադեպ, որովհետև մտածում եմ՝ իրենց մոտ ելքերը դժվար են, լուծումները քիչ և Երևանից էնտեղ խորհուրդ տալ պետք չէ․ ստացվել է այնպես, որ իրենք հա՛մ Ադրբեջանի դեմ են պայքարում, հա՛մ ՀՀ իշխանության դեմ են ստիպված պայքարել։ Բայց հիմա, երբ գնում են կործանման ուղիղ ու կարճ ճանապարհով, ուղղակի անհասկանալի բաներ են անում ու ասում։ Նախ ասեմ, որ պատմության մեջ ինձ մեկ դեպք է հայտնի, երբ մարդը բողոքի ցույց է անում ու պահանջում իրեն նշանակեն պաշտոնի։ Չէ, կներեք, երկրորդ՝ առաջինը Նիկոլն էր։ Հիմա, Սամվել Բաբայանը միտինգ է արել ու ասում է ինձ նշանակեք պետնախարար, թե չէ չասեմ ինչ կանեմ։ Ու հիմնավորում է սենց՝ դուք էսքան կառավարել եք, թողեք մի երկու տարի էլ ես կառավարեմ։ Գիտե՞ք ոնցոր ինչ լինի․ էն որ մի պուլտ ա, բայց երկու երեխա Մարիո են խաղում, ասում ա դու շատ խաղացիր, թող մի քիչ էլ ես խաղամ։ Այ էդ վիճակն է։ Մեկ ինքն է անհասկանալի բաներ անում, մեկ Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանը, թե Նիկոլն է էստեղից բզբզում։

Բայց միայն ներքինում չէ տարօրինակությունը։ Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնում է, բոլոր-բոլորին հասկանալի է, պարզ է, նիկոլականներից սկսած պարզ է, որ նա Արցախը հանձնում է, ամեն մեկը մի անուն է դրան տալիս։ Բայց ո՞նց են արձագանքում Արցախում։ Հայտարարում են՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Կենաց է դա, ցանկություն։ Ասում են՝ կոչ ենք անում Հայաստանին դիրքորոշում հայտնել։ Ի՞նչ ասել է Հայաստան։ Չգիտե՞ք, որ Հայաստանում էսօր որոշում ա մեկ մարդ, նա էլ մեռավ դիրքորոշում հայտնելով։ Գնաց Բրյուսել ասաց ճանաչում եմ Ադրբեջանի մաս, գնաց Մյունխեն, դա ասաց, Պրահայում դա ասաց, երկու օր առաջ էլ Ռեյկավիկում ասաց, չկա մի երկիր, որտեղ չի գնացել դա ասել, երևի մենակ Արցախն ա մնացել, որ գա ասի, էդ էլ կանի, որ շատ ուզի։ Ինչի՞ չեք դիմում հասցեական, միգուցե սպառնալիքով Նիկոլին։ Խնդալու չէ՞, որ օրինակ ձեր խորհրդարանի նախագահը դիմի Ալեն Սիմոնայնին ասի այ Հայաստանի ԱԺ նախագահ, հլը դիրքորոշում հայտնի․ Ալեն Սիմոնյանի դիրքորոշումը իսկ ո՞ւմ է հետաքրքիր կամ Վահագն Խաչատուրյանի ու մյուսների։ Հայաստանի քաղաքացիներն էլ են իրենց դիրքորոշումը հայտնել, ժողովուրդը դեմ է, իհարկե գերակշռող մեծամասամբ։ Դուք դեռ սաղի անունը տալիս եք, բացի Նիկոլից, ո՛չ Արայիկն ա նրա անունը տալիս, ո՛չ պետքարտուղարը, ո՛չ Ռուբեն Վարդանյանը իր ժամանակ, ոչ էլ մյուսները։ Մի քանի հոգի են ընդամենը, ընդիմությունից, որ համարձակվում են։ Իրավիճակը գնահատում եք, անուն չեք տալիս։ Էդպես ուղղակի կոչերով, էն էլ՝ անդեմ կոչերով, դուք ոչ մի գործընթաց էլ չեք վիժեցնի։ Վարդանյան Ռուբենն ասում է՝ պատրաստ ենք գնալ մինչև վերջ․ կենաց․ էդ մինչև վերջը ո՞րն է, ովքերո՞վ եք հատկապես դուք։ Արցախցու դիրքորոշումը պարզ է, կասկած չի հարուցում, ոչ մեկ հավատացեք չի կասկածում։ Բայց հարց եմ տալիս՝ Ե՞Վ։ Բացի կենացից ոչմի բան չեք ասելու՞։

Նիկոլը, Ալիևը, Միշելը բանակցել են, Նիկոլն ասել ա Արցախը Ադրբեջան ա, բանակցություններից դուրս են եկել էդ մասին հայտարարել, Արցախի իշխանությունը արձագանքում ա Շարլ Միշելին․ նա ընդամենը արձանագրել է էդ երկուսի պայմանավորվածությունը։ Ալիևը ոչ մի անգամ չի հայտարարել, թե ինքը ճանաչում ա Հայաստանի տարածքային ամբողջականությւոնը, գոնե մի անգամ չի հայտարարել, իսկ Նիկոլը Ադրբեջանինը ճանաչում ա ամեն օր։ Էսօր էլ Արցախում թրկության ծրագիր են ներկայացրել․ լավ եք արել, դրան մոտ օրերս հանգամանալից կանդրադառնամ, էտ ձեր «լավ» առաջարկին, բայց քանի անվանական չեք ասել ումից եք փրկելու, չի ստացվի։ Հայաստանի ժողովրդից Արցախի նախագահի խորհրդականը դիրքորոշում ա ակնկալում։ Հայաստանի փողոցներում միտինգ էր, գոռում էին Արցախը պիտի մնա արցախցուն, Բաբայան Դավիթը ասում էր Արցախը մի խառնեք ավանտյուրային։ Դիմադրություն շարժումը ավանտյուրա է՞ր։ Գնում են, բանակցում են, ձեզ հանձնում են, սկի շրջափակումը չեն վերացնում, տեղ նորմալա՞։ Իսկ եթե էն ակտիվ օրերին դուք էլ միտինգ անեիք, գայիք, կպնեիք,  կոնկրետ գործողություն անեիք, գնահատական տայիք, մատ թափ տայիք, էսօր էսպես չէր լինի։ Անվանական դիմելու դուխ անգամ չունեք։

Կարճ ասած՝ չի եղել մարդ Հայաստանում ու Արցախում, որին հազար անգամ չի ասվել, թե սրա վերջը որն է լինելու, չի եղել մարդ, որին չի ասվել, որ Փաշինյանի պարագայում պատրաստ եղեք ամենավատ երազների կատարմանը։ Բանի տեղ չեք դրել, հիմա կատարվում է, բայց հիմա էլ չեք ընկալում, լսում եք՝ չեք ընկալում։

Ուզում եմ հարցնել՝ էս բագաժով, էս հնարավորությամբ, թասիբի էս բացակայությամբ, պետականության զգացումի իսպառ բացակայությամբ մենք արդյո՞ք որպես երկիր գոյություն ունենալու իրավունք ու հնարավորություն ունենք։ Հպարտ էինք՝ երկու հայկական պետություն ունենք, բայց արդյո՞ք գոնե մեկը մնալու է մեզ։ Ո՞ւմ մեղադրենք՝ Նիկոլի՞ն, որ քանդեց, թե՞ մենք, որ այդքան հեշտ քանդվեցինք, ի միջիայլոց, իսկական ավանտյուրայի արդյունքում, այդքան հեշտ։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ