04 05 2020

Խորհրդարան, որից շատերն ամաչում են, իսկ մի քանիսը՝ հպարտանում. «Հիշողության թարմացում»



Վերջին օրերին կրկին ուշադրության կենտրոնում է խորհրդարանականների պահվածքը: Անցնող շաբաթն աչքի ընկավ Ազգային ժողովում տեղի ունեցած բուռն վեճերով և միջադեպերով: Միմյանց հանդեպ հնչեցին քաղաքական մեղադրանքներից մինչև անձնական վիրավորանքներ: Այսօր առաջարկում ենք անդրադառնալ խորհրդարանական երկրի վերջին մեկուկես տարվա ընտրված Ազգային ժողովին: Այս խորհրդարանը ձևավորվեց արտահերթ ընտրությունների միջոցով և խոստանում էր լինել իր որակով մյուսներից տարբերվող: Խորհրդարանում տեղի ունեցած վերջին միջադեպը, որը բուռն քննադատությունների արժանացավ, տեղի ունեցավ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և ընդդիմադիր խմբակցության միջև:

Հաղորդումը կարող եք դիտել նաև «5-րդ ալիքի» եթերում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ