Պատերազմի 21-րդ օրը եղավ հրադադարի հաստատման երկրորդ պայմանավորվածությունը։ Հրադադարը պետք է սկսեր լույս 22-ի կեսգիշերից։ Այս փորձը նախաձեռնել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկիրը՝ Ֆրանսիան։ Այս անգամ հրադադարի պայմանավորածությունը առաջին անգամից կարճ տևեց, եթե առաջինը պահպանվել էր հինգ, Ադրբեջանն այս անգամ հրադադարը խախտեց արդեն 4 րոպե անց։
Պատերազմի ամեն օրը էլ ավելի ցավալի հետևանքներ էր ունենում հայ ժողովրդի համար։ Սա լավ հասկանում էին նաև ներսում ոչ իշխանական շրջանակները։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այս օրը հանդես եկավ հայտարարությամբ։ Մասնավորապես նշելով հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ, Հայրենքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող նախագահներին։
Հիմա նաև հայտնի է, որ ոչ միայն այս առաջարկն է մերժվել։ Իշխանությունը որևէ կերպ չի փորձել լսել պատերազմում հաջողություններ գրանցած պաշտոնաթող նախագահներին։
Պատերազմի 21-րդ օրը նոր PR ակցիա նախաձեռնվեց, մասնավորապես իշխանական կանանցից որոշեցին մեկնել ռազմաճակատ։
Ինչ խոսք, սահմանում սպասում էին ՔՊ-ական Լուլուին։ Այդպես էլ մինչ այս պահը հայտնի չէ, թե ինչպիսի աջակցության համար էր Լուլուն մեկնել սահման։
Զուգահեռ Ալիևը հայտարարում էր Ֆիզուլիի գրավման մասին։ Իր ժողովրդին ուղղված ուղերձում Ալիևը հստակ փաստեր էր ներկայացնում հայկական կորուստներից։
Պատերազմի 21-րդ օրվա մասին մանրամասն՝ տեսանյութում։
Պատերազմի 20-րդ օրվա իրադարձությունները՝ այստեղ։
Պլանավորված պարտության մասին ֆիլմաշարը՝ ըստ օրերի՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը