«Տարիներ առաջ, երբ ԵԽ-ում նախագահում էր Ֆրանսիան, ԵԽ անդամ երկրների բարձրագույն դատարանների ներկայացուցիչները հրավիրվել էին Փարիզ և հանդիպում ունեցան նախագահ Մակրոնի հետ։ Նա ասաց՝ այսօրվա Եվրոպայում պոպուլիստ քաղաքական ուժերը փորձում են հարվածի տակ դնել դատական իշխանությանը, որը իհարկե, մենք թույլ չենք տա։ Բայց այդ պոպուլիզմը Հայաստանում որոշակի արդյունքների հասավ»,- Երևանում անցկացվող Դատավորների եվրոպական միության (EAJ) ամենամյա համաժողովի ժամանակ ելույթում ասաց Հայաստանի ՍԴ նախկին դատավոր, ՄԻԵԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը։
Նա նշեց, որ այդ պոպուիզմի հետևանքով է, որ Հայաստանը ՄԻԵԴ-ում ունի հայցեր դատավորների պաշտոնավարման հետ կապված։
Ալվինա Գյուլումյանը նաև խոսեց Արցախից բռնագաղթած դատավորների իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին։
Նշենք, որ Դատավորների եվրոպական միության (EAJ) ամենամյա համաժողովին մասդնակցում է ավելի քան 70 պատվիրակ 34 պետությունից։
Ալվինա Գյուլումյանի ելույթը՝ տեսանյութում։