Ձեր «աջակցությունը» Փաշինյանին նպաստում է ոչ թե ժողովրդավարության, այլ` բռնապետության կայացմանը Հայաստանում. Իշխան Սաղաթելյանը՝ Մակրոնին

Հնս 29, 2025

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի գնահատմամբ՝ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, ցավոք, խրախուսում է Հայաստանում ձևավորվող ավտորիտար համակարգը։

«Հարգելի նախագահ Էմանուել Մակրոն,

Ձեր «աջակցությունը» Նիկոլ Փաշինյանին փաստացի նպաստում է ոչ թե ժողովրդավարության, այլ բռնապետության կայացմանը Հայաստանում և տարածաշրջանում նոր բռնապետի ի հայտ գալուն։

Վերջին տարիներին, երբ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները և Դուք խրախուսել եք Հայաստանի իշխանություններին, այսպես կոչված, «խիզախ քայլերի» համար, դա մեր ազգի համար ավարտվել է աղետով։

Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը և հայաթափումը դրա ողբերգական վկայությունն է։

Միաջազգային հարաբերություններում այսպիսի հայտարարությունները, ընդհանրապես, դիտվում են որպես ուղիղ միջամտություն երկրների ներքին գործերին։

Հայաստանում քաղաքական ուժերը պայքարում են իրենց ինքնության, ժողովրդի իրավունքների, նաև իրական ժողովրդավարության համար:

Կարիք չկա հարվածել հայ֊ֆրանսիական բարեկամությանն ու ժողովրդավարության անվան տակ լեգիտիմացնել բռնապետության հաստատումը Հայաստանում», — հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։

 

 

Նմանատիպ նյութեր

Արդյո՞ք ԱՄՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին անում է ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ որևէ առաջարկ․ Հակոբ Բադալյան

Արդյո՞ք ԱՄՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին անում է ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ որևէ առաջարկ․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է․ «ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ հուսով է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մոտ ապագայում կկնքվի խաղաղության համաձայնագիր: Ռուբիոն դարձյալ չի անդրադարձել օրերս տարածված տեղեկությունը, թե արդյո՞ք ԱՄՆ Հայաստանին ու...

Պաշտոնից ազատման ծանուցում եմ ստացել ԵՊՀ-ից․ Էդուարդ Գալստյան

Պաշտոնից ազատման ծանուցում եմ ստացել ԵՊՀ-ից․ Էդուարդ Գալստյան

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեն Էդուարդ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ավարտվեց մի գեղեցիկ պատմություն». կասեի ես, եթե սովոր լինեի սողալու ու համալսարանական գործունեությունս դիտարկեի զուտ որպես աշխատանք: Ու սա կասեի դեռևս հեռավոր 2019...

Ակնկալում ենք միջնորդության մերժում՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով․ Արթուր Սարգսյանի փաստաբան

Դատական նիստն ավարտվել է, դատավորը գնացել է առանձին սենյակ որոշում կայացնելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի փաստաբան Սմբատ Մինասյանը։ «Պարոն Սարգսյանը ելույթ ունեցավ,...

Եթե շենք գրավելը չէին համարում ահաբեկչություն, ինչպե՞ս են այս ամենը համարում ահաբեկչություն. Խուդոյան 

Նախորդ տարվա մայիսյան ցույցերից հետո Սրբազան պայքարի ներկայացուցիչները մշտապես պլանավորել են փողոցային ակցիաներ՝ ոչ բռնի պայքարի գործիքակազմով և դրա հետ կապված բազմաթիվ ելույթներ ու հայտարարություններ կա։ Այս մասին հայտարարեց Բագրատ...

Անգամ ՊՊԾ գնդի դեպքը իրավական առումով ահաբեկչություն չի որակվել․ Վարդևանյան

Դուք ձայնագրությունների մեջ, որոնց մեծ մասն արդեն հրապարակված է, ահաբեկչության նախապատրաստության և իշխանության յուրացման բովանդակություն տեսնո՞ւմ եք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր...