Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք. ինչու է լարված ՀՖՖ նախագահը. «Փաստ»

Մրտ 29, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին FAF շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը ֆեյսբուքյան հայտարարություն էր արել և ի մասնավորի զգուշացրել էր, որ կարող են եվրոպական երկրներում երկրպագուական խմբերի հետ արշավ սկսել՝ ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի ընտրվելու դեմ, եթե նա իր հրաժարականի մասին չհայտարարի: Նկատենք, որ այդ հայտարարությունը շարժման կողմից չէր, այլ անհատի: Բայց, չնայած դրան, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը բավականին արագ ու կտրուկ արձագանքեց հիշյալ հայտարարությանը:

Հետաքրքիր է, որ մի իրավիճակում, երբ Հայաստանի ֆուտբոլային հանրույթն ու ֆուտբոլասերները սպասում էին և դեռ սպասում են ՀՖՖ նախագահի հրաժարականի հայտարարությանը, Արմեն Մելիքբեկյանը գերադասեց անդրադառնալ մեկ անձի, մեկ երկրպագուի հայտարարությանը, թեկուզ և նա լինի երկրպագուական շարժման հիմնադիր:

Ինչի՞ մասին է խոսում Մելիքբեկյանի նման նյարդային արձագանքը: Նախ՝ ակնհայտ է, որ անձամբ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի համար ապրիլի 3-ին նախատեսված ՈՒԵՖԱ-ի Գործկոմի անդամների ընտրությունը չափազանց կարևոր է, կարելի է ասել՝ կենաց-մահու նշանակություն ունի:

Երկրորդ՝ նրան, բնական է, անհանգստացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը թողնելու հեռանկարը, ինչը կարող է իրականություն դառնալ արդեն մի քանի օրից: Ավելին, լարվածության առիթ կարող է լինել նաև նոր նախագահի օրոք սպասվելիք աուդիտը ՀՖՖ-ում:

Սակայն մեկ այլ բան էլ ուշադրություն գրավեց ՀՖՖ նախագահ Մելիքբեկյանի հայտարարության մեջ. խոսքը «փաշինյանական խոսույթի» կամ, եթե կուզեք, նոտաների մասին է: Ահավասիկ. «Նման մտադրություններ ունեցողները փորձում են խոչընդոտել Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետություն միջազգային ասպարեզում ներկայանալու հնարավորությանը»: Գումարած՝ «մենք չենք թույլ տալու նման հակապետական գործելաոճով աչքի ընկնող մարդկանց…», և այլն:

Դեռ մի կողմ դնենք այն, որ մարդն իրեն նույնացնում է «հայկական ֆուտբոլի» հետ: Ընդունեք, որ լսելիք են սղոցում առիթ-անառիթ ինքնիշխանության մասին շահարկումները, այդ թվում՝ ինչ-որ կազմակերպությունում Հայաստանի ինչ-որ ներկայացուցչի լինել-չլինելու հետ կապված: Այդպես էլ ուզում ես ասել՝ լսե՛ք, դուք «ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»: Ֆուտբոլի, անգամ ֆուտբոլի չէ, այլ՝ ֆուտբոլային կառույցներում պաշտոնների հետ կապված հարց է, ի՜նչ «հակապետական», ինչ «հարված ինքնիշխանությա՜նը»…

Իսկ պետության հարգի մասին ավելի լավ է հիշել երկրի մարզական պատիվը ոտնահարող ու խայտառակող պարտությունների համատեքստում, այլ ոչ թե անձնական կարիերայի, եթե այն անգամ միջազգային կառույցի հետ է կապված:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վեհափառ Հայրապետը խնդրանքով դիմել է Գերմանիայի նախագահին՝ Բաքվում բարձրաձայնել հայ ռազմագերիների ազատ արձակման խնդրի մասին

Ապրիլի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Հայաստան պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահ Շտայնմայերին և նրա մեծազնիվ տիկին Էլկե Բուդենբենդերին ողջունեց Միածնաէջ Մայր Տաճարում՝...

Խոզնավար գյուղի ուղղությամբ կրկին կրակոցներ են հնչել

Մարտի 31-ի գիշերը, Սյունիքի մարզի սահմանային Խոզնավար գյուղի ուղղությամբ կրկին կրակոցներ են հնչել։ Այդ մասին ապրիլի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքյանը։ «Գիշերը 10 անց 20 էր, մի քանի անգամ կրակեցին։ Գյուղը չի տուժել...

Հուսանք՝ Գյումրիում  ընդդիմադիրները քաղաքապետ կընտրեն՝ ձախողելով  իշխանությունը զավթելու Փաշինյանի ցանկացած փորձ. հայտարարություն

Գյումրի քաղաքում և Փարաքար համայնքում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ «Հայաստան» խմբակցության ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ​ «Հայաստան» խմբակցությունն արձանագրում է, որ 2025 թվականի մարտի 30-ին Գյումրի քաղաքում և Փարաքար խոշորացված համայնքում մեր հայրենակիցները կատարեցին իրենց...

Ռուբեն Վարդանյանի դեմ կրկին «ցուցմունք» են տվել

Բաքվում այսօր շարունակվել  է Արցախի նախկին պետնախարար, բարերար  Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործով հերթական դատական նիստը։ Նախորդ նիստը տեղի էր ունեցել մարտի 18-ին, որի ընթացում տասից ավելի «տուժողներ» էին ցուցմունք տվել։ Ինչպես նշում են ադրբեջանական աղբյուրները,...

Մովսես Հակոբյանին նոր մեղադրանք է ներկայացվել

Նոր քրեական հետապնդում է սկսվել գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի  նկատմամբ։ Ըստ մեղադրանքի, Հակոբյանի պաշտոնեական անփութության հետևանքով, 9 տարի առաջ Ռուսաստանից Հայաստանին անպիտան ռազմական տեխնիկա է մատակարարվել։ Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։ Նրանից բացի, ...

Մի՛ առաջնորդվեք երկակի ստանդարտներով, զգոն եղեք․ ՀԺՄ-ն՝ Գյումրիում լրագրողների թիրախավորման մասին

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը հայտարարություն է տարածել․               «Մարտի 30-ին՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների ավարտից հետո, ականատես եղանք կառավարող ուժի ներկայացուցիչների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության...

Եվս մեկ անգամ համոզվեցինք՝ լայն հանրությունը ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ փաշինյանի իշխանությանը. «Չենք վստահում նախաձեռնություն»

«Սրբազան պայքար»-ը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «42 ժամում՝ 10000 քվեաթերթիկ: Ամփոփում ենք #ՉեմՎստահում-ի երկու շաբաթների աշխատանքը: Երկու շաբաթում, օրական 2-3 ժամ աշխատելով, քվեարկել է գրեթե 10000 մարդ: Մեկ կետում ակցիան սկսելով՝ այսօր գործում ենք արդեն 3 կետերում:...

ԱՄՆ դեսպանը հանդիպել է Արդարադատության նախարարին

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: «Սրբուհի Գալյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ապրիլի 7-11-ը Վաշինգտոն կատարվելիք աշխատանքային այցի...