«Դուք չեք կարող պետությունն ու եկեղեցին անասնաֆերմայի վերածել». Հայր Ռուբեն

18 Դեկտեմբերի, 2025

Ռուբեն վարդապետ Զարգարյանը գրում է. «Կրակի միջից շագանակներ հանելու արվեստը

ՀՀ իշխանությունների եւ նրանց սազանդար ուժերի նենգամիտ տրամաբանությունն ու ճարպկությունը հասնում է աճպարարության ճշգրտության։ Ամիսներ շարունակ ոտնատակ տալով իրավական բազմաթիվ նորմեր՝ միջամտում են եկեղեցու ներքին գործերին, արդարադատության հուղարկավորմամբ ազատազրկում են բարձրաստիճան չորս հոգեւորականի, կոմպրոմատների չարահնար կիրառմամբ Վեհափառ Հայրապետի դեմ հանում են մի շարք եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների, պետական սադրիչ միջամտությամբ եւ քողարկված սպառնալիքով տորպեդահարում են եպիսկոպոսական ժողովի կայացումը, իշխանական բարձր հովանավորությամբ նախկին հոգեւորականների խումբ են ստեղծում՝ թույն ու թարախ թափելով ամենատարբեր հոգեւորականների հասցեին, հանրային հեռուստաընկերությունն ու ազգային ժողովի ամբիոնը ստի ու կեղծիքի տարածման գործիք են ծառայեցնում Մայր Աթոռի եւ նրա գահակալի դեմ։

Այսքանից հետո դեռ մեղադրում են քաղաքական եւ հասարակական գործիչներին, որոնք հայտարարել են պաշտպանելու Մայր Աթոռը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին իշխանական ասպատակությունների դեմ։
Այո’, դուք ասպատակություն եք կազմակերպել՝ առջեւի շարքերում տեղակայելով ձեր իսկ կողմից պատանդառված բարձրաստիճան հոգեւորականներին։
Ասպատակիչներից Մայր Աթոռի պաշտպանությունն օրվա հրամայական է։

Ձեր անձնական, խմբակային շահերի համար, իբր թե հանուն պետական անվտանգության, պատրաստ եք տրորել բազմահազար հավատացյալների կրոնական զգացումները, արհամարհել հարյուրավոր հոգեւորականների դիրքորոշումն ու ձեզ հակոտնյա կեցվածքը, անարգել մեր հոգեւոր ծառայությունն ու կենսագրությունը։ Դուք գործում եք մեր Սուրբ Եկեղեցու դեմ։ Ծամածռվելու կարիք չկա։

Դուք չեք կարող պարտադրանքով կառավարել մեր միտքը, մեր խոսքը, մեր զգացումները, մեր ազատությունն ու իրավունքները։ Դուք չեք կարող ձեր չափանիշներով որոշարկել մեր առաքելության կերպն ու ընթացքը։ Դուք չեք կարող պետությունն ու եկեղեցին անասնաֆերմայի վերածել»։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...