Փաշինյանն Ազգային ժողովում բյուջեի կատարողականը ներկայացնելիս խոսեց աշխարհի մասին, թե ինչ է այն, ով որքանով է ճանաչում, ինչ է ապագան, կա՞, թե ոչ։
«Իսկ կարող ա պարզապես մենք չենք ճանաչում, չգիտենք աշխարհը, չգիտենք էնտեղ ապրելու կանոնները։ Որովհետև երբ դու երթևեկության կանոնները չգիտես ու անընդհատ վրաերթի ես ենթարկվում, էդ փողոցը քեզ համար ամենաանարդար վայրն է։ Դու չես հասկանում, թե ինչու են քո վրայով անընդհատ քշում։ Եվ ասում ես՝ էս ինչ անարդար տեղ եմ ես ընկել, Աստված, ո՞ւր ես նայում․ ով երթևեկության անարդարություն, թող որ ես թքեմ քո բաց ճակատին»,- ասաց Փաշինյանը և որոշ ժամանակ խոսելուց հետո ավելացրեց․ «Երկու բան կար ասելու, բայց ֆեյսբուքյան էջում կանդրադառնամ»։
Մանրամասն՝ տեսանյութում։