Դպրոցի պատից հեռացրել է փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը․ «Հրապարակ»

24 Սեպտեմբերի, 2026

«Հրապարակ»-ը գրում է․ Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցը երկար տարիներ ուներ հերոսների փառքի անկյուն: Դպրոցի մի պատին փակցված էին ապրիլյան քառօրյա պատերազմում անմահացած տանկիստ Վահե Զաքարյանի նկարներն ու նրա մասին պատմող գրություններ, մյուս պատին՝ 44-օրյա պատերազմում անմահացած տղաների նկարներն ու Հայաստանի դրոշը: Ամեն տարի ապրիլի 2-ին եւ հոկտեմբերի 12-ին, իսկ 44-օրյա պատերազմից հետո՝ նաեւ սեպտեմբերի 27-ին, դպրոցի աշակերտները ծաղիկներ էին խոնարհում հերոսների նկարների առաջ եւ հիշում նրանց: Սակայն 2025 թվականի նոյեմբերին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված, ապա այս տարի տնօրեն դարձած Գոհար Հովհաննիսյանի պաշտոնավարման ժամանակ այս ավանդույթը խաթարվեց, քանի որ դպրոցի տնօրենը որոշել է, որ հերոսների փառքի անկյունը չպետք է մնա, ավելի լավ է բաց, մաքուր պատ լինի այդտեղ: Եվ նա դպրոցի պատից հեռացրել է փառքի անկյունը:

Համոզվելու համար, որ իսկապես փառքի անկյունը հանվել է պատից, եւ աշակերտները ոչինչ չեն շփոթում, ինչպես նաեւ տեսնելու համար` գուցե փառքի անկյունը դպրոցի որեւէ այլ պատի՞ն է հայտնվել, այցելեցի թիվ 10 ավագ դպրոց: Կես ժամ սպասելուց հետո տնօրենը եկավ։ Խնդրեցի մեզ բացատրել, թե ինչու է հերոսների փառքի անկյունը հեռացվել պատից: Սակայն տնօրենը վրդովվեց հարցիցս եւ ինձ դուրս հրավիրեց դպրոցից, ավելի ուշ էլ զանգահարել էր ԿԳՄՍ նախարարություն, բողոքել, թե «Հրապարակի» լրագրողը եկել է դպրոց` վեճ սարքել: Իրականում, վեճը նա էր փորձում հրահրել, ես նրան ընդամենը հարցրի՝ ինչու են հեռացվել հերոսների նկարները:

«Ես ունեմ աշխատանքային պարտականություններ, հիմա անիմաստ ժամանակ եմ ծախսում մեր զրույցի վրա։ Եթե ունեք որեւէ հարց կամ հարցեր, սահմանված ձեւով՝ գրավոր ուղարկեք ինձ, կտեսնեմ, կուսումնասիրեմ՝ ինչ հարց է»,- ասաց տնօրենը եւ ինձ դուրս հրավիրեց դպրոցից: Բայց ի՞նչ գրավոր հարց, եթե անձամբ այցելել եմ դպրոց եւ ուղիղ իրեն եմ ուղղում հարցս։ Պնդեցի, որ ընդամենը երկու հարց է հետաքրքրում, թե ինչու է հանել հերոսների նկարները, եւ ինչու են դպրոցում մաֆիա խաղում, որին մասնակցում է նաեւ ինքը՝ տնօրենը, եւ որը փաստող նյութերը տեղադրված են դպրոցի ինտերնետային էջում:

Բացատրեցի, որ սովորաբար հարցումներն ուղարկում ենք նախարարություն, մարզպետարաններ կամ համայնքապետարաններ, երբ այցելելու եւ անձամբ զրուցելու հնարավորություն չի լինում: Բացի այդ, ինքը դպրոցի տնօրեն է` ինքնուրույն պաշտոնյա եւ կարող է բանավոր պատասխանել հարցերիս, ի՞նչ իմաստ ունի գրավոր հարցում ուղարկելը: Սակայն տնօրենը համառ էր` որոշել էր հարցերիս չպատասխանել եւ իր օգնականի հետ փորձում էր դուռը շխկացնել դեմքիս եւ ինձ դուրս հանել դպրոցից: Այս ամբողջ զրույցն ու մեր խոսակցությունը ես նկարահանել ու ձայնագրել եմ, ինչը տնօրենին ավելի զայրացրեց, թե` իրավիճակը մի լարեք, մի ստիպեք, որ ինչ-որ մարդկանց զանգեմ (պարզվեց` ԿԳՄՍՆ-ին նկատի ունի): Ի դեպ, ոչ միայն ես եմ նկարահանել մեր խոսակցությունը, այլեւ դպրոցում տեղադրված տեսախցիկներն էլ, վստահաբար, արձանագրած կլինեն այն 3 րոպեանոց խոսակցությունը, որը տեղի է ունեցել իմ եւ տնօրենի միջեւ: Այնպես որ, դժվար չէ վերականգնել, թե լրագրողն իրեն ինչպես է պահել, եւ տնօրենը` ինչպես:

Նշեմ նաեւ, որ տնօրեն Գոհար Հովհաննիսյանը Ծաղկաձոր համայնքի ավագանու ՔՊ-ական անդամ է, օրեր առաջ էլ նա դպրոցի պատից հանել է Մեծ Հայքի քարտեզը, իսկ դպրոցի ֆեյսբուքյան էջում տեղադրել Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստանի» քարտեզը:

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...