Դիանային կանչել են «на ковер»․ «Հրապարակ»

Ապր 10, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Էջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանը նախօրեին կանչվել է ՔՊ վարչություն` պարզաբանումներ տալու իր սկեսրայրին պատկանող գազալցակայանում մարտի վերջերին տեղի ունեցած սպանության վերաբերյալ։

Տեղեկություններ կան, որ 35-ամյա տղամարդու սպանությունը կապ ունի քաղաքապետի ամուսնու՝ ավագանու ՔՊ-ական անդամ Արամայիս Միրզոյանի հետ, մասնավորապես՝ սպանված Արթուր Պարոնյանն ամիսներ առաջ վիճել է Դիանա Գասպարյանի ամուսնու հետ:

Թե ինչ թեմայի շուրջ են վիճել սպանվածն ու ավագանու ՔՊ-ական անդամը, հայտնի չէ, սակայն Էջմիածնում ամեն երկրորդին է հայտնի, որ սպանության մեջ կասկածվող գողական, «Ճապ» մականունով Կարեն Բադալյանը քաղաքապետի ամուսնու ընկերն է եւ դեպքից հետո փախուստի է դիմել, հետախուզում է հայտարարվել։

Գասպարյանն ասել է, որ դեպքի օրը Հայաստանում չեն եղել, իմացել` արագ վերադարձել են, սակայն ՔՊ-ում կարծում են, որ նա պետք է պատասխանատվության ենթարկվի, թեկուզ՝ քաղաքական, քանի որ կա զոհ, իսկ սպանության թելերը տանում են դեպի քաղաքապետի ընտանիք։

Թե ինչ որոշում կընդունի վարչությունը՝ Էջմիածնի քաղաքապետի հետ կապված, դեռեւս հայտնի չէ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ֆոտոցուցահանդես՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը և Արցախից բռնագաղթին՝ էթնիկ զտմանը

Երևանի կենտրոնում՝ Գարեգին Նժդեհի արձանի հարակից տարածքում, տեղի ունեցավ ֆոտոցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և Արցախից 2023 թվականի բռնագաղթին։ Մանրամասները՝...

Ջահերով երթի վերաբերյալ իրազեկման ակցիա՝ Ծիծեռնակաբերդում

Ապրիլի 23-ին՝ ժամը 19։15-ին, Հանրապետության հրապարակից մեկնարկելու է Ջահերով երթը՝ դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։ Ջահերով երթին ընդառաջ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցավ իրազեկման ակցիա և թեմատիկ լուսանկարահանում...

Աբխազիայի փոխվարչապետ է նշանակվել ազգությամբ հայ Վարազդատ Մինասյանը

Աբխազիայի փոխվարչապետ է նշանակվել ազգությամբ հայ Վարազդատ Մինասյանը

Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան մի շարք հրամանագրեր է ստորագրել, որոնցից մեկի համաձայն` փոխվարչապետ է նշանակվել Վարազդատ Մինոսյանը։ Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, Աբխազիան կունենա 5 փոխվարչապետ` Վարազդատ Մինասյանը, Ջանսուխ Նանբան, Տարաշ Հագբան,...

Ի՞նչ հարցեր են քննարկել Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարները

Ի՞նչ հարցեր են քննարկել Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարները

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը Բաքու կատարած այցի ընթացքում բանակցություններ է վարել Ադրբեջանի արտաքին հետախուզության և պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարության հետ։ Ինչպես տեղեկացրել է ՏԱՍՍ-ը, Ադրբեջանի հատուկ...

ԱՄՆ-ն պատրաստ է Ղրիմը ճանաչել որպես Ռուսաստանի մաս․ Bloomberg

ԱՄՆ-ն պատրաստ է Ղրիմը ճանաչել որպես Ռուսաստանի մաս․ Bloomberg

ԱՄՆ իշխանությունները պատրաստ են Ղրիմը ճանաչել ռուսական տարածքի մաս՝ Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի շրջանակներում, գրում Է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Աղբյուրի փոխանցմամբ, նման քայլը կարող է լինել վերջին ազդանշանը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ...