Դիանա Գասպարյանը պետք է ավելի ուշ վայր դներ մանդատը․ ինքը բոլորին անակնկալի է բերել․ Հրանտ Ավետիսյան

Մյս 16, 2025

Փաշինյանը չի ցանկանում իր կողքին ունենալ մարդիկ, որ իր առանց այն էլ վարկաբեկված ռեյտինգը հասցնեն 0-ից էլ ներքև, որովհետև այս պահին Դիանա Գասպարյանի, նրա ամուսնու, ընտանիքի հետ կապված մի քանի կոռուպցիոն գարծարքներ կան։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Առաջ» կուսակցության հիմնադիր անդամ Հրանտ Ավետիսյանը՝ անդրադառնալով Էջմիածնի քաղաքապետի հրաժարականին։

«Պատճառը ոչ թե ընտանիք գնալու ցանկությունն է, այլ պարզապես Փաշինյանը որոշել է ազատվել նրանից։ Հարուցվել են մի քանի քրեական գործեր, որոնց շրջանակներում Դիանա Գասպարյանը տուգանվել է 200-300 հազար դրամով․ տուգանքը ցանկացած պահի կարող է վերածվել կալանքի։ Հիմա ինքը, փաստացի, քանդված քաղաքը թողնում է և հեռանում է վայելելու իր ընտանիքը։

Խոսակցություններ կան, որ Էջմիածնի ՔՊ-ում կադրերն այնքան վատն են, որ չգիտեն՝ ում դնեն քաղաքապետ։ Խոսում նաև, որ Դիանա Գասպարյանը պետք է ավելի ուշ վայր դներ մանդատը և ինքը շտապել է այս հարցում՝ բոլորին անակնկալի բերելով»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

Նմանատիպ նյութեր

Տեղեկություն ունեմ, որ Սյունիքում տեղադրվել է անցակետ. Գառնիկ Դավթյան

Տեղեկություն ունեմ, որ Սյունիքում տեղադրվել է անցակետ. Գառնիկ Դավթյան

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տեղեկություն ունեմ, որ Սյունիքում (մեզ համար ցավոտ հիշողություններ առաջացնող մի հատվածում) տեղադրվել է անցակետ։ Անցակետը նման է 2021թ․ Գորիս-Կապան ճանապարհին ապօրինի տեղադրված ադրբեջանական անցակետին, որտեղով...

Անգամ դատավորն է ընդունել, որ Անդրանիկ Չամիչյանի մոտ հայտնաբերել են բացառապես օրինական իրեր. Քրիստինե Վարդանյան

Անգամ դատավորն է ընդունել, որ Անդրանիկ Չամիչյանի մոտ հայտնաբերել են բացառապես օրինական իրեր. Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․ Անդրանիկ Չամիչյանի մոտ հայտնաբերել են բացառապես օրինական իրեր։ Անգամ դատավորն է դա ընդունել կալանքի նիստի ժամանակ։ Ավելին, մեղադրող կողմը ստիված է եղել հրաժարվել առաջադրած մեղադրանքի պայթուններ...

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած հանդիպումը կարելի է դիտարկել որպես երկու երկրների միջև մարտ ամսին ձեռք բերված խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության ամրապնդման ուղղությամբ քայլ։ Այս...

ՄԱԿ-ը հրաժարվել է մեկնաբանել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը

ՄԱԿ-ը հրաժարվել է մեկնաբանել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԻԳՀԳ) տեղյակ է Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) շուրջ ստեղծված լարվածության մասին, սակայն չունի բավարար տեղեկատվություն մեկնաբանություն տալու համար։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է կազմակերպության մամուլի...

ԱՄՆ-ն մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունը

ԱՄՆ-ն մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունը

Սենատի զինված ուժերի կոմիտեն հաստատել է 500 միլիոն դոլարի հատկացումը Ուկրաինային մինչև 2028 թվականը ռազմական օգնության համար: Համապատասխան կետը ներառվել է այդ կոմիտեի կողմից հաստատված ԱՄՆ պաշտպանության 2026 թվականի բյուջեի նախագծում։ Այս մասին ասվում է կոմիտեի կողմից...