Դավիթ Համբարձումյանն արժանի թեկնածու է, իմպիչմենտի համար փողոցը կգեներացվի, բա առանց դրա ո՞նց կլինի. Սերժ Սարգսյան

Հնս 10, 2025

Դավիթ Համբարձումյանը արժանի է վարչապետի թեկնածու լինելուն, նա  ի վիճակի է այդ ուղղությամբ լուրջ պայքար մղելու։ Այս մասին, այսօր՝ հունիսի 10–ին, դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ՀՀԿ–ն վարչապետի թեկնածու առաջադրեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։

Հարցին՝ չկա՞ր ավելի ոչ խոցելի թեկնածու՝ հաշվի առնելով, որ նրան որոշակի կրիմինալ կոնտեքստ են հաղորդում, Երրորդ նախագահը պատասխանեց. «Ում էլ առաջադրեինք, ակնհայտորեն մեծ հակազդեցության էր արժանանալու։ Նախորդ անգամ, երբ հարցրեցիք, թե ինչու թեկնածու չենք առաջադրում, ես ասացի, որ մեր պարագայում հակազդեցությունը շատ մեծ է։ Կարծում եմ՝ հիմա դրանում համոզվեցիք։

Այո, մենք իշխանության չենք հավակնում, այս պայքարը ոչ թե  իշխանության համար է, այլ իշխանափոխության, մի՞թե պարզ չի բոլորիս համար։ Ումով ուզում է փոխեն, միայն թե իշխանափոխություն լինի»։

Վտանգ չկա՞, որ մրից դուրս գանք, մրջուրն ընկնենք, հարցին էլ արձագանքեց. «Ոչ, որովհետև սա մուր չի, սա ճահիճ է»։

Նա համոզմունք հայտնեց, որ իմպիչմենտի գործընթացը գեներացնելու է փողոցային պայքար. «Իհարկե, գեներացնելու է, բա առանց փողոցի ո՞նց կլինի»։

Սերժ Սարգսյանը նաև չբացառեց քաղաքացիական պատերազմը. «Ես բոլոր վտանգներն էլ տեսնում եմ։ Այս իշխանության պարագայում ամենաանհավանական բաներ կարող են լինել»։

 

Նմանատիպ նյութեր

Ամուսնացյալ քահանան չի միանալու մեր Մայր Եկեղեցու միասնությունը քանդելու փորձերին. Տեր Վաղարշ քահանա Իսախանյան

Ամուսնացյալ քահանան չի միանալու մեր Մայր Եկեղեցու միասնությունը քանդելու փորձերին. Տեր Վաղարշ քահանա Իսախանյան

Տեր Վաղարշ քահանա Իսախանյանի հայտարարությունը․ «ԱՄՈՒՍՆԱՑՅԱԼ ՔԱՀԱՆԱՅԻ ԿՈՉ Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում ձեռնադրված ամուսնացյալ քահանա՝ հոգուս պարտքն եմ համարում հանդես գալ հրապարակային կոչով՝ ի պատասխան ամուսնացյալ քահանաների վերաբերյալ այսօր հրապարակված...

ԱԱԾ սահմանապահը առանց որևէ բացատրության 30 րոպե չէր թողնում սահմանը հատեմ. Լևոն Քոչարյան

ԱԱԾ սահմանապահը առանց որևէ բացատրության 30 րոպե չէր թողնում սահմանը հատեմ. Լևոն Քոչարյան

Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «3 օրով պիտի մեկնեի երկրից: Զվարթնոց օդանավակայանում ԱԱԾ սահմանապահը առանց որևէ բացատրության 30 րոպե չէր թողնում սահմանը հատեմ, թողեցին միայն այն ժամանակ, երբ ինքնաթիռն արդեն փակվեց և բնականաբար բաց թողեցի թռիչքը: Սրանց...

Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից

Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից

Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից։ Այդ մասին նշված է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի հայտարարության մեջ։ «Եթե ​​որևէ երրորդ կողմ միջամտի Իսրայելի ագրեսիային, անմիջապես կհակազդենք՝ համաձայն...

Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան

Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանն ընդգծում է՝ թուրք-ադրբեջանական շահերի տեսանկյունից Իրանի դեմ սկսված պատերազմը լավ հնարավորություն է՝ առաջ մղելու իրենց օրակարգը։ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայում է։ Թեև պաշտոնական առիթը 2023 թ. երկրաշարժից տուժածների համար...