Դավադիրը հանգիստ չի նստի, երեկվա վերքերն է փորձելու բուժել, որ նոր հարձակման անցնի. Գեղամ Մանուկյան

19 Դեկտեմբերի, 2025

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Մայր Աթոռում երեկ տեղի ունեցածից հետո Գառնիկ Դանիելյանի հետ մինչեւ ուշ կեսգիշեր բանտարկված Բագրատ Սրբազանի հետ մեկուսարանում հանդիպման էինք, այդ իսկ պատճառով առիթ չէր եղել այն անամոթությանը, կռապաշտությանն անդարադառնալ, ինչը 10 տիրադավների ձեռքով իշխանությունը փորձեց իրականացնել Մայր աթոռում։

Կարճ արձանագրումներ միայն՝
Մեր հայրենակիցները, հազարավոր հավատացյալ, իմ դաշնակցական ընկերները տապալեցին անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից գծված դավադիր ծրագիրը, իբր 10 տիրադավները ցանկանում են հայտարարություն անել Մայր աթոռում ու իշխանությունը դրան չի խառնվում։
Միայն փաստը, որ կազմակերպված տարբեր մարզերից, հանրային տրանսպորտի միջոցներով բերվել էին ուսուցչական, առողջապահական կոլեկտիվներ, ՏԻՄ աշխատակազմեր, առանձին բնակավայրերի աղանդավորական խմբեր, փաստում է, որ ի սկզբանե ծրագրել էին Եկեղեցում ասպատակության։
Ուստիկանության հազարավոր ծառայողների ներկայությունը ոչ թե հասարակական կարգի պահպանության համար էր, այլ լոկ իմիտացիա, իշխանության կողմից սադրիչներին պաշտպանելու ու անհրաժեշտ պահին նրանց մուտքը Մայր աթոռ անարգել ապահովելու համար։
Կան բազում տեսանյութեր, իմ աչքի առաջ անցնող քաղաքական պայքարի տարիներ «առյուծ կտրող» բերետավորներն ու իրավապահները ճանապարհ բացում ու անգործություն ցուցաբերում կարգալույծ մի քանի քահանաների, Թալինի համայնքապետի ու իր խուժանի առաջ, որ նրանք Վեհափառի քարոզի պահին մուտք գործեին Եկեղեցի։
10 տիրադավները, ոչ թե ներեկեղեցական հարցեր են եւ էին ցանկանում բարձրացնել, այլ մի քանի հարյուր քաղաքացիական հագուստով ոստիկանների, ԱԱԾ-ականների, օպերների շղթայով փորձում ասպատակել Մայր Աթոռը, բայց խայտառակված, հավատացյալ ժողովրդի վանկարկումների ներքո, գլխիկոր մի միկրոավտոբուսով ոնց բերվել էինք, այդպես էլ իբրեւ օգտագործված գործիք տարվեցին անհայտ ուղղությամբ։
Մայր Աթոռում, երեկ մեր հազարավոր հայրենակիցներ, իրենց ներկայությամբ, Վեհափառ Հայրապետին ու հոգեւոր դաստին աջակցությամբ ցույց տվեցին, որ չարին ու սատանային, հայրենադավին ու փոքրիկ դիկտատորին հնարավոր է հաղթել։
Դավադիրը հանգիստ չի նստի, երեկվա վերքերն է փորձելու լիզել, բուժել, որ նոր հարձակման անցնի։ Իսկ դրա պատասխանը միասնական ուժերով պետք է տանք, որ պաշտպանենք մեր միասնությունը, Մայր Աթոռը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, մեր ազգայինը, հայկականը։
Մայր Աթոռի դարպասները իր երկու հազարամյա պատմության մեջ տեսել են բազում ասպատակության փորձեր, իսկ զավթիչները մնացել են պատմության գիրկը, սրանք առավել եւս կմոռացվեն։
Ու վերջում ազատություն մեր Սրբազաններին, բոլոր քաղբանտարկյալներին»։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...