Դատող կողմի համար այս դատավարությունը տապալված է․ Դավիթ Իշխանյանը՝ Բաքվի բանտից

6 Օգոստոսի, 2026

Բաքվի վերաքննիչ դատարանում ավարտվել է Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարության դեմ հարուցված շինծու դատավարության հերթական փուլը։ Բաքվի բանտից Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը հերթական անգամ ուղերձ է հղել՝ ընդգծելով, որ դատավճիռը վաղուց կանխորոշված էպաշտպանական կողմի հիմնական նպատակը գործը միջազգային իրավական ատյաններ հասցնելն է։

-Խաղաղության դատավարության հերթական փուլը կարելի է համարել ավարտված։ Վերաքննիչ դատարանը գնացել է խորհրդակցության, բայց, ինչպես դատարանում ենք ասել, բոլորիս համար էլ պարզ է, որ այդ վճիռը վաղուց կայացված է, և դատավարական կոլեգիան չէ, որ կայացնում է այդ վճիռը։ Դատավարական կոլեգիան միայն հայտարարության կարգով կհայտարարի և կհրապարակի այն, ինչ արդեն վճռված է։

Մեր վերջին ելույթները շատ հետաքրքիր և յուրահատուկ էին, ինչպես նշել եմ, բավականին արժանի ելույթներ էին։ Ինչպես Առաջին ատյանի դատարանում, այս պարագայում էլ թե՛ դատախազության ներկայացուցիչները, թե՛ նաև դատավորը անհիմն կերպով միջամտում էին, ընդհատում էին ելույթները։ Ինձ այդպես էլ չթողեցին ամբողջական ներկայացնեմ իմ խոսքը։ Բայց, այնուամենայնիվ, խնդիր չէ։ Մենք բոլորս հասկանում ենք, որ սա քաղաքական դատավարություն է, և շատ պարզ հայտարարում ենք, որ քաղաքական դատավարությունն այլ կերպ չի էլ կարող լինել։

Ամենամեծ գնահատականը, հավանաբար, այս դատավարությանը տվել է պաշտպաններից մեկը, ով Առաջին ատյանի դատարանում հենց այսպես զգուշացրել է, որ տարիներ հետո ամաչելու են իրենց սերունդների առաջ։ Իսկ այս անգամ շատ յուրահատուկ խոսք փոխանցեց դատավարական կոլեգիային՝ հորդորելով, որ չպղծեն դատարանը,  որ իրենք այս դատավարությամբ արդեն պղծել են հաղթանակները։ Այսինքն՝ մեր ընդհանուր պահվածքն արդեն մղում է նրանց, որպեսզի խոստովանեն, որ դատավարական գործընթացում իրենք լուրջ բացեր են ունեցել։

Ինչպես ես նշեցի իմ խոսքի մեջ, վերջին ելույթի ժամանակ, Առաջին ատյանի դատարանում, փաստորեն, քաղաքականապես և բարոյապես մեղադրող կողմը և դատավարական կոլեգիան, որոնք, փաստորեն, այս գործով հանդես են գալիս որպես որոշում կայացնողներ, չեն շահել դատը։ Շահողը եղել ենք մենք՝ որպես մեղադրյալներ, այսպես ասած։

Մենք արժանի հակահարվածներ ենք տվել այն փաստարկներին և այն կեղծ պնդումներին, որոնք վերաբերում են մեր ժողովրդի անցյալին, ներկային, մեր ժողովրդի պատվի խնդիրներին, շինծու հիմնավորումներին, ազգային ինքնասիրությունը ոտնահարող պահվածքին և կեղծված պատմությանը։

Այդպիսի մի իրավիճակ է, որ պետք է ասել՝ սա պայքարի մի դաշտ է, որտեղ գործում է ուժի օրենքը, այսինքն՝ օրենքի ուժ չկա։ «Մենք ենք որոշողը» սկզբունքով են առաջնորդվում դատավորները և դատավարական կոլեգիան, և անում են այն, ինչ ուզում են։ Մեզ համար էլ դա հասկանալի է։

Բայց, ինչպես նշել ենք, սա մեզ համար երկրորդական է, և մենք իրավական բոլոր ձևականությունները ապահովում ենք, որպեսզի հասնենք միջազգային դատարան։ Այնպես որ, այս դատավարությունը կարող ենք համարել մեղադրող կողմի համար տապալված դատավարություն։

Լրատվությունը, ինչպես միշտ, ներկայացվում է միակողմանի, մանիպուլացված, իրականությանը ոչ համապատասխան ձևով։ Մեկ-մեկ նույնիսկ մտածում ենք՝ ո՞ւր են   «Ազատություն» ռադիոկայանի լրագրողները, ազատություն որոնող լրագրողները։ Մոտ երկու տարի է սպասում ենք, որ դատարանի դահլիճում կհայտնվեն։ Չէ՞ որ նրանց համար Սպիտակ տան պատերը, Կրեմլի պատերը կամ եվրոպական որևէ երկրի այդ թվում նաև Բրյուսելի  պատերը շոշափելը դժվար չէ։ Բայց Բաքվի դատարանների դահլիճներում նրանց այդպես էլ չտեսանք, որպեսզի աշխարհին ներկայացնեն, թե ում են դատում, ինչու են դատում և ինչպես են դատում։

Հուլիսի 17-ին ես միջնորդություն էի ներկայացրել դատարանին, որպեսզի մեղադրող կողմը՝ դատախազությունը, հաշվի առնելով ներկա ստեղծված իրավիճակը, հայցը հետ վերցնի, և քրեական գործը կարճվի, այս քրեական հետապնդումը դադարեցվի։ Տեղում մերժվեց։ Ես, բնականաբար, ներկայացրի, որ երիտասարդ կազմը պետք է խորհրդակցի իր վերադասի հետ, սակայն դա ևս տեղում մերժվեց։

Հուլիսի 31-ին, մեր վերջին նիստի ժամանակ, վերջին խոսքում ես դիմեցի դատավորին և առաջարկ ներկայացրի, որպեսզի իմ այդ միջնորդության բովանդակությամբ առաջարկ ներկայացվի՝ օգտագործելով իր լիազորությունները, և դատական կոլեգիան, անհրաժեշտության դեպքում, խորհրդակցի նրանց հետ, ովքեր որոշում են կայացնում, հաշվի առնելով երկու երկրների, երկու ժողովուրդների միջև ստեղծված նուրբ քաղաքական իրավիճակը, արտաքին քաղաքական դերակատարների դերը, և, որպես ապագային միտված ներդրում, այս քրեական հետապնդումը դադարեցնեն և գործը կարճեն։

Ինչ որոշեն՝ դա այլ հարց է, բայց, համենայնդեպս, այդպիսի առաջարկ ներկայացվել է։

Մեկ անգամ ևս պիտի ասեմ, որ մոտ երկու տարի շարունակվող այս երկու դատավարությունների ընթացքում պաշտպանական կողմն այդպես էլ չստացավ ոչ մեղադրական ակտը, ոչ մեղադրական եզրակացությունը և ոչ էլ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը։

Լավ մնացեք։ Մենք մեր խոսքը դեռ կասենք։

Նմանատիպ նյութեր

Մերոնք Բաքվում տանջվում են, իսկ դուք «ճանապա՞րհ եք» տալիս մերոնց տանջողներին․ Հովհաննես Իշխանյան

Մերոնք Բաքվում տանջվում են, իսկ դուք «ճանապա՞րհ եք» տալիս մերոնց տանջողներին․ Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանի քմահաճույքով սրանք Սահմանադրություն են փոխում ու Գարեգին Երկրորդի դեմ ահաբեկչություն անում, նաև Ադրբեջանին են հանձնել Արցախն ու հայերիս իրավունքները, և պատրաստվում են Սաֆարովներին...

Ի՞նչ է ստանալու TRIPP-ից Հայաստանը․ պարզվում է՝ էլեկտրաէներգիա Ադրբեջանից․ Վահե Դավթյան

Ի՞նչ է ստանալու TRIPP-ից Հայաստանը․ պարզվում է՝ էլեկտրաէներգիա Ադրբեջանից․ Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիևի հայտարարությունը, թե ադրբեջանցի մասնագետներն ուսումնասիրել են Հայաստանի տարածքում նոր էլեկտրահաղորդման գծերի տեղադրման հնարավորությունը՝ էլեկտրաէներգիա մատակարարելու նպատակով,...

Աշխարհի տարբեր անկյուններում դիտել են արևի լրիվ խավարումը

Աշխարհի տարբեր անկյուններում դիտել են արևի լրիվ խավարումը

Ռուսաստանի հյուսիսում, Արկտիկայում, Գրենլանդիայում, Իսլանդիայում և Իսպանիայում դիտվել է արևի լրիվ խավարում: Լուսինն ամբողջությամբ ծածկել է Արեգակը Գրենլանդիայի, Իսլանդիայի և Իսպանիայի, Ռուսաստանի որոշ հատվածներում։ Խավարման առավելագույն տևողությունը կազմել է 2 րոպե 18...

Վլադիմիր Պուտինը ստիպված կլինի դադարեցնել պատերազմը. մենք ծրագիր ունենք․ Զելենսկի

Վլադիմիր Պուտինը ստիպված կլինի դադարեցնել պատերազմը. մենք ծրագիր ունենք․ Զելենսկի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում դադարեցնել պատերազմն Ուկրաինայի դեմ, բայց նա ստիպված կլինի դա անել: Մշակվել է համապատասխան ծրագիր: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի երիտասարդական ֆորումում: Զելենսկին հայտարարել է,...

Պետդեպարտամենտը աշխատանքային խումբ է ստեղծել «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար

Պետդեպարտամենտը աշխատանքային խումբ է ստեղծել «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Պետդեպարտամենտը աշխատանքային խումբ է ստեղծել «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար։ Ռուբիոյի խոսքով՝ խումբը զբաղում է վիզա ունեցող անձանց ստուգմամբ, ծննդաբերական տուրիզմի անօրինական ցանցերի վերացմամբ և այս ոլորտում...