ՍԴ-ն սահմանել է, որ այն դեպքերում երբ անձի նկատմամբ հարուցվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ, ուսումնասիրություն՝ հիմքում դնելով անձի մեղադրյալ լինելը, այդ դեպքերում առավելագույնը բռնագանձման է ենթակա այն գույքը, որը ողջամտորեն կապ ունի այն հանցանքի հետ, որով անձը ներգրավվել է որպես մեղադրյալ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը Սահմանադրական դատարանի ՍԴՈ – 1776 որոշման համատեքստում» վերտառությամբ համաժողովի ժամանակ նշեց «ՋԻ ԷՄ ԼԵԳԱԼ» փաստաբանական գրասենյակի կառավարող գործընկեր, ԵՊՀ դասախոս, Վահագն Գրիգորյանը՝ անդրադառնալով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ ՍԴ որոշմանը:
«Ողջամտորեն կապ ունի ասելով ես հասկանում եմ, որ ամենաքիչը մեղադրյալ ներգրավվելու որոշման մեջ կամ առաջադրված մեղադրանքում պետք է բռնգանաձման ենթակա գույքի վերաբերյալ լինի որևէ նշում, որևէ վարկած, որ գույքը հանցավոր գործունեության արդյունքում կամ հանցավոր եկամուտներով ձեռք բերված գույք է»,-նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում