Դատարանը ստանձնել է եկեղեցականների նկատմամբ հաշվեհարդար կիրառելու անպատվաբեր դերակատարությունը․ Մայր Աթոռ

3 Սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 2-ին օրենքի և իրավունքի կոպտագույն ոտնահարմամբ, ևս մեկ անգամ երկարաձգվեց Գերշանորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի ժամկետը։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը։

«Խիստ բացահայտ է, որ դատարանը, արդարադատություն իրականացնելու փոխարեն, ակնհայտորեն միացել է իշխանությունների հրահրած հակաեկեղեցական արշավին՝ ստանձնելով եկեղեցականների և Եկեղեցուն աջակցող անձանց նկատմամբ հաշվեհարդար կիրառելու անպատվաբեր դերակատարություն։

Հարկ է վերջ տալ ապօրինություններին, այդ թվում՝ խտրական մոտեցմանը, և անհապաղ ազատ արձակել ինչպես Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, այնպես և կեղծ մեղադրանքներով կալանավորված անձանց»,- ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր

Բացի Փաշինյանից, բոլորի նկատմամբ դրական եմ․ Հարցում

  «Լսե՞լ եք Սամվել Կարապետյանի հինգ տնտեսական քայլերի մասին․ 300 000 նոր աշխատատեղ՝ հատկապես մարզերում, 0% հարկ փոքր բիզնեսի համար, 20% էժան դեղորայք բոլորի համար, բերքի երաշխավորված մթերում գյուղերում, 20 000 մատչելի բնակարան պետական...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Արդար քվե» դիտորդական առաքելության ասուլիսը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Արդար քվե» դիտորդական առաքելության ասուլիսը

Մամուլի ասուլիս է հրավիրել «Երիտասարդական ակումբների դաշնություն» երիտասարդական ՀԿ «Արդար քվե» դիտորդական առաքելությունը։ Ասուլիսի ընթացքում կներկայացվեն՝ ընտրախախտումների գրանցման նորարարական թվային հարթակը՝ youthvote.live, արդարքվե․հայ թեժ գծի՝ 010 58 87 68...

Աղքատը Փաշինյանն է, որ խելք չունի․ Հարցում

  «Փաշինյանն ասում է, որ եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է, ո՞վ է ասել, որ իր աղքատության պատասխանատուն մենք ենք, կառավարությունն էլ դարդ ու ցավ չունի՞: Կիսո՞ւմ եք այս տեսակետը»,- այս հարցն է տրվել Սյունիքի մարզի բնակիչներին։...

ԱՄՆ-ն բազմիցս խախտել է իր խոստումները. Արաղչի

ԱՄՆ-ն բազմիցս խախտել է իր խոստումները. Արաղչի

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի «հակասական և սահմաններից դուրս վարքագիծը» շարունակում է լուրջ խոչընդոտ լինել դիվանագիտական գործընթացի համար։ Պակիստանի ՆԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ Արաղչին նշել է, որ Թեհրանի խոր անվստահությունը Վաշինգտոնի...