Դատարանը որոշեց Սամվել Վարդանյանին տուգանել 750 հազար դրամի չափով․ փաստաբան

Ապր 14, 2025

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Այսօր տեղի ունեցան Սամվել Վարդանյանի վերաբերյալ «ավտոբուսի գործով» լրացուցիչ դատալսումները՝ նշանակման ենթակա պատժի հարցով։ Դատարանը վճռեց նշանակել պատիժ 750 հազար դրամ տուգանքի ձևով։ Միաժամանակ, հաշվի առնելով 100 օր տևողությամբ տնային կալանքը, դատարանը վճռեց Սամվելին ազատել պատժից։

Հիշեցնեմ, որ հիմնական դատալսումների արդյունքում դատարանը Սամվելին դատապարտել էր խուլիգանության մեղմ հոդվածով, իսկ թշնամանք հրահրելու խիստ հոդվածով արդարացրել էր։ Մենք համաձայն չենք դատապարտման հետ և պատրաստվում ենք դատավճիռը բողոքարկել։

Հիշեցնեմ նաև, որ ուղիղ 1 տարի առաջ՝ 2024թ. ապրիլի 15-ին Սամվելին խոշտանգելու փաստով քննվող վարույթով որևէ առաջընթաց չկա»։

Նմանատիպ նյութեր

Թբիլիսիի Սբ. Գևորգ եկեղեցում Մեծ Եղեռնին նվիրված Բարեխոսության կարգ է մատուցվել

Թբիլիսիի Սբ. Գևորգ եկեղեցում Մեծ Եղեռնին նվիրված Բարեխոսության կարգ է մատուցվել

Թբիլիսիի Առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Կիրակոս եպս. Դավթյանի նախագահությամբ, մատուցվեց Բարեխոսության կարգ, աղոթք` նվիրված 1915 թ Հայոց ցեղասպանության (Մեծ Եղեռնի) 1,5 միլիոն սրբադասված անմեղ նահատակների հիշատակին։...

Ադրբեջանցիները ՔՊ-ի չափ ծանր չեն տարել դրոշների այրումը․ վառեք-չվառեք՝ Հայաստանի իշխանությունը իրենցն է․ «Կարճ ասած»

Քանիցս ասել եմ ու վստահ եմ՝ ձեզանից շատերն էլ այն կարծիքին են, որ Հայաստանի այս իիշխանությունն ամենալավը անում է իր արածի ու չարածի վատ հետևանքները ուրիշների վրա բարդելը։ Մենակ թե մարդ գտնեն ու մեղադրեն։...

Սովորենք մեր սխալներից և միշտ արթուն լինենք. Լինենք հայրենատեր. Տեր Վրթանես

Սովորենք մեր սխալներից և միշտ արթուն լինենք. Լինենք հայրենատեր. Տեր Վրթանես

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ․ «Սովորենք մեր սխալներից և միշտ արթուն լինենք։ Լինենք միակամ և միասիրտ ազգային բոլոր հարցերում, հայրենասեր լինելուց ավելի լինենք...

Իշխանությունը պարտությունը շարունակական պրոցեսի է վերածել․ Ռոբերտ Քոչարյան

«Փաստորեն, պատերազմի ժամանակ կրել ենք ծանր պարտություն, և այս իշխանությունն այդ պարտությունը շարունակական պրոցեսի է վերածել։ Ավելի քան 4 տարի մենք գտնվում ենք այդ շրջանում, ինչ-որ բան զիջել-տալ։...

Էջմիածնում անձրևն արտակարգ իրավիճակ է ստեղծել

Էջմիածնում անձրևն արտակարգ իրավիճակ է ստեղծել

Երեկ՝ ապրիլի 23-ին, Հանրապետությունում տեղացած հորդառատ անձրևի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել նաև Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այսօր՝ ապրիլի 24-ին, այդ իրավիճակը պահպանվում է, որը գտնվում է «Զվարթնոց» թաղամասի հարևանությամբ գտնվող կամրջի...