Դատապարտելի է հիշյալ գործընթացը Եկեղեցու հետ արհեստականորեն կապակցելու և Մայր Աթոռի անունը շահարկելու դիտավորությունը․ Մայր Աթոռ

Հնս 25, 2025

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խոր մտահոգություն է արտահայտում Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և իր համախոհների նկատմամբ այսօր իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների և նրանց մեղսագրվող ծանր մեղադրանքների կապակցությամբ։

Իրավական գործընթացի նկատմամբ վստահություն չի ներշնչում այն հանգամանքը, որ սկզբից ևեթ ՀՀ վարչապետը և իշխող կուսակցության տարբեր ներկայացուցիչներ ակնհայտ քաղաքական նկատառումներով տարաբնույթ հրապարակումների միջոցով փորձում են ուղղորդել իրավապահ մարմիններին։

Դատապարտելի է նաև հիշյալ գործընթացը Եկեղեցու հետ արհեստականորեն կապակցելու և Մայր Աթոռի անունը շահարկելու դիտավորությունը, ինչն ամբողջապես տեղավորվում է իշխանությունների նախաձեռնած հակաեկեղեցական արշավի համատեքստում։

Մայր Աթոռը օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու գործի արդարացի ընթացքին և հորդորում է պատկան մարմիններին չտրվել քաղաքական շահարկումներին, առաջնորդվել ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջներով՝ հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը»․

Գերագույն հոգևոր խորհուրդ

Նմանատիպ նյութեր

ԵՄ-ն կոչ է անում արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը. Հակոբ Բադալյան

ԵՄ-ն կոչ է անում արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «ԵՄ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը: Աբու Դաբիի հանդիպումից հետո հնչած այդ կոչը կարո՞ղ է նշանակել, որ հանդիպումը ըստ էության չի նպաստել «արագացմանը», այսինքն՝...

Կենսական կարևորություն է պահպանել քրիստոնեությունը՝ ամուր ու կազմակերպ․ Արամ Ա

Կենսական կարևորություն է պահպանել քրիստոնեությունը՝ ամուր ու կազմակերպ․ Արամ Ա

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը ընդունեց Հունաստանի փոխարտգործնախարարին, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից։ Այս առաւօտ, Շաբաթ, 12 Յուլիս 2025-ին, Լիբանան կատարած իր պաշտօնական այցելութեան ծիրին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին հետ...

Համատարած ատելության և բռնության խոսք, և պատասխանատվության ենթարկված ոչ մի իշխանական «քարոզիչ». Լիլիթ Գալստյան

Համատարած ատելության և բռնության խոսք, և պատասխանատվության ենթարկված ոչ մի իշխանական «քարոզիչ». Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ 16.07.2021թ․ ԵԴ/0093/02/20 գործի շրջանակում, Արման Բաբաջանյանին ճանաչել է ԶՐՊԱՏՈՂ։ Դատարանի վճռով Ա․ Բաբաջանյանը պիտի հերքեր և...

ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվել է

ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվել է

ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվեց 2 ամսով։ Հիշեցնենք, որ օրեր առաջ խուզարկություններ էին կատարվել ՀՅԴ անդամ մի շարք անձանց բնակարաններում։ Ձերբակալվել էին ՀՅԴ-ի երիտասարդական թևի անդամներ, 18-ամյա Անդրանիկ Չամիչյանը նախօրեին կալանավորվել էր երկու ամսով։...

Փաշինյանի արտաքին քաղաքականություն կոչվածի նպատակը Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի վասալ սարքելն է. Ոսկան Սարգսյան

Փաշինյանի արտաքին քաղաքականություն կոչվածի նպատակը Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի վասալ սարքելն է. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի գլխավորած Հայաստանը հաշվարկված արտաքին քաղաքականություն չունի։ Ընկերներիցս մեկն ասում է՝ եթե չգիտես, թե ուր ես գնում, ինչ տարբերութուն, թե հիմա որտեղ ես։ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականություն կոչվածի...