Տարածաշրջանային հարցերից մինչև անվտանգային, գյուղի առօրյային ու կենցաղին վերաբերող խնդիրներ են քննարկում ամեն օր Դեբեդի կենտրոնական հատվածում հավաքված տղամարդիկ։
Ամեն օր քնում ու արթնանում են ահը սրտներում՝ հանկարծ պատերազմ չսկսվի։ Ալիևի հոխորտանքներին Դեբեդի տղամարդիկ լուրջ չեն վերաբերվում, բայց զարմանում են՝ ինչպես են Հայաստանում թշնամու հետ բարեկամություն քարոզում, երբ Ադրբեջանում դեռ մանկահասակ երեխաներին թշնամանք են սերմանում։
Ընկուզենու տակ, սեղանի շուրջ հավաքված միջահասակ ու մեծահասակ տղամարդկանց շուրթերից ամենաշատը «խաղաղություն» բառն է հնչում։ Ուզում են, որ իրենց երեխաներն այլևս պատերազմ չտեսնեն։
Մանրամասն՝ տեսանյութում։