Երևի չկա ղեկավար, որը կարող է ասել, որ իր իշխանության ժամանակ ամեն ինչ լավ էր։ Այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով իր կառավարության ընթացքում եղած թերացումների մասին։
«Այդպես չի լինում, հատկապես, երբ մի քանի տարի անցնում է, հետադարձ հայացքով, մարդը մի քիչ այլ կերպ է նայում այն ժամանակվա արդյունքների վրա։ Իհարկե, եղել են թերացումներ, բայց պետք է գործը միշտ գնահատվի, թե ինչի՞ց ես սկսել և ո՞ւր ես հասցրել։ Եվ ամեն մի ղեկավար իր պաշտոնը թողնելուց ինքը պետք է հաշվետու լինի․ ոչ թե աբստրակտ, լա՞վ է, թե վատ, ինքը ի՞նչ վիճակում է ընդունել իշխանությունը և ի՞նչ վիճակում է հանձնում այն»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։