Այսօր ռազմարդյունաբերության ոլորտում ականատես ենք լինում քանդող գործողությունների, ավելի շուտ անգործության։ Այս մասին այսօր՝ մայիսի 9–ին, Եռաբլուր պանդթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ նախագահ Ավետիք Քերոբյանը։
«Քանդող գործողությունների, որովհետև այն, ինչ այսօրվա կառավարությունը հայտարարել է իր ռազմավարություններով, իր ծրագրերով, ուղղակի բացահայտ կերպով չեն իրականացնում, մի բան էլ դրանով պարզենում են իրենց կատարողականի ելույթների ժամանակ։
Ռազմարդյունաբերության ոլորտում լիազոր մարմինները իրենց լիազորությունները ուղղակի կերպով խախտել են, իրենց պարտականություններից հրաժարվել են, կենտրոնացած են մի քանի, այսպես ասած, PR գործողությունների վրա։ Հասարակ բան ասեմ, ռազմարդյունաբերության զարգացման բյուջեն հինգ տարի է թերակատարվում է, թերակատարվում է ահռելի տոկոսով։ Ոչ թե 10-20% -ով, այլ 70-80% -ով։
Մենք պետք է ուժի գործոն դառնանք, որպեսզի մեզնից խլած հաղթանակները, որ մայիսի 9–ին նշում ենք, հետ բերենք»,–ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։