Չի կարող կեղծիքից խոսել նա, ով պաչել է կուսակրոն քահանայի խաչը, իսկ հիմա Ադրբեջանի հայեցողությամբ ուզում է քանդել եկեղեցին․ Իշխանյան
Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Բոլորն էլ գիտեն, որ կան կուսակրոն քահանաներ, որոնք երեխա ունեն: Ոմանք նաև գիտեն, թե ինչի է այդպես եղել:
Բայց այդ կեղծիքի մասին կարող են խոսել հավատացյալները, եկեղեցու հետևորդները կամ նրանք, ովքեր եկեղեցու դերը ըմբռնում են հայերի իրավունքների պաշտպանության գործում։
Բայց որևէ դեպքում չի կարող դրա մասին խոսել կեղծիքների թագավորությունը՝ ՔՊ-ն:
Չի կարող նա, ով հազարավոր եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր, թանգարաններ է հանձնել քնի մեջ մարդ սպանող քաղաքակրթությանը, կեղծիքի մեջ մեղադրել ուրիշին:
Չի կարող կեղծիքի մասին խոսել մեկն, ով ասել է Արցախը Հայաստան է ու վերջ և 3 տարի ամեն օր, ամեն վայրկյան հանձնում էր Արցախը:
Չի կարող կեղծիքի մասին խոսել մեկն, ով ասում էր սուպերվարչապետական համակարգը պետք է վերացնել, իսկ իշխանության գալուց հետո էլ ավելի խորացրեց սուպերվարչապետական համակարգը
Չի կարող կեղծիքի մասին խոսել մեկն, ով ասում էր՝ ձեռքերս կկտրեք, թե տարածք տամ, հետո հանձնեց Տավուշի տարածքները
Չի կարող կեղծիքի մասին խոսել նա, ով ժողովրդին ասում էր՝ Հայաստանի սահմանների հետ հարց լինի, կգամ հրապարակ ձեզ հետ՝ ժողովրդի հետ հարցը կլուծենք, բայց Գորիս-Կապան ճանապարհը բոլորից թաքուն հանձնեց, Սյունիքի միջանցքը բոլորից թաքուն մեն-մենակ տալիս ա:
Չի կարող կեղծիքից խոսել նա, ով Պողոս Պողոսյանի սպանությունն էր տարիներ շարունակ թնդացնում, իսկ ինքը հղի Սոնա Քոչարյանի վրաերթն ա կոծկում:
Չի կարող կեղծիքից խոսել նա, ով ժողովրդին բարեկեցիկ կյանք էր խոստանում, թալնը վերադարձնել էր խոստանում, բայց հարկի մատերիալ սարքած ճռռցնում ա բոլորին
Չի կարող կեղծիքից խոսել նա, ով ժողովրդավարություն էր խոստանում, բայց պատգամավորներին սմս էր գրում, որ մանդատը վայր դնեն
Չի կարող կեղծիքից խոսել նա, ովպատգամավորական մանդատը վայր չդնելու համար մարդու սեռական կողմնորոշումն ու անկողինն է բացահայտում
Չի կարող կեղծիքից խոսել նա, ով Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ունեցող Արմեն Սարգսյանին պահեց նախագահի պաշտոնում
Չի կարող կեղծքիքից խոսել նա, ով կեղծեց ու գողացավ ժողովրդի ընտրությունը Երևանի, Ալավերդու, Գորիսի, Վանաձորի ընտրություններում
Չի կարող կեղծիքից խոսել նա, ով եկավ իշխանության իբր Ազգային ժողովի դռները բացեց ժողովրդի առաջ, հետո պլոմբեց էլ դու սուս:
Չի կարող կեղծիքից խոսել նա, ով կոռուպցիայի ութալանի դեմ էր խոսում, բայց ուղնուծուծով խրված են, թե կոռուպցիայի, թե թալանի մեջ, հարկատուներից միլիարդավոր փողեր գողանալով ու իրար մեջ բաժանելով:
Չի կարող կեղծիքից խոսել նա, ով գեներալ Գրիգորի Խաչատուրովին մարտական խաչ է տալիս, իսկ մի տարի անց գլխին գործ սարքում ու բանտարկում
Չի կարող կեղծիքից խոսել նա, ով պաչել է կուսակրոն քահանայի խաչը, օրհնություն է ստացել նրանից, իսկ հիմա Ադրբեջանի հայեցողությամբ ուզում է քանդել եկեղեցին
Չի կարող կեղծիքից խոսել նա, ով Արցախի պատերազմն ասում էր՝ սա մեր Սարդարապատն ա, բայց ինձ ու քեզ տարել էր սպանելու, որ Արցախը հանձնի:
Հա, Հանաստանը կեղծիքի մեջ է ապրել անկախությունից ի վեր, բայց այդ կեղծիքներն իմ ու քո գործն են, ոչ թե մեր ապագան իմ ու քո պապերին դահիճներին հանձնած, դավաճանության և կեղծավորության կրոնի հետևորդ Քաղաքացիական պայմանագրի կԿեղծիքից եք ուզում խոսաք, թուրքական կեղծիքից խոսացեք, որ միլիոնավոր մարդկանց սրի քաշած կրոնափոխ են արել, մտցրել են Թուրքիայի դրոշի տակ
Ադրբեջանի կեղծիքից խոսացեք, որ 30 տարի մեր ոգին ու բանակի դեմը չկարեցավ առնի, ձեզ պես դավաճաններին օգնեց, որ հայերին քնացնի, քնի մեջ սպանի
Հայաստանի կեղծիքները բուժման կարիք ունեին, ոչ թե Հայաստանը վերացնելու և կեղծիքի սև խոռոչը մտցնելու։
Որքան հայերին ոչնչացնելու համար ստեղծված կեղծ պետությունը Ադրբեջանը, նույնքան էլ կեղծ է հայերին ոչնչացնելու համար ստեղծված Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։