Չի եղել նման դեպք, որ ՀՀ պետբյուջեի հաշվին թուրք լրագրողներ գան Հայաստան ու հետո էլ ծաղրեն Հայաստանը․ Գեղամ Մանուկյան

Մրտ 19, 2025

Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնն» այսօր ուշագրավ փաստաթղթեր է հրապարկել օրերս մեծ աղմուկ հանած թուրք լրագրողների՝ ՀՀ պետական բյուջեի հաշվին Հայաստան կատարած այցի վերաբերյալ։
Ու այսպես. պարզվում է՝
բազմամիլիոնանոց ծախսերով այցը նախատեսվել է դեռ 2024 թ.-ի դեկտեմբերին, պետական ֆինանսավորմամբ գործող Օրբելի կենտրոնի միջազգային համաժողովին մասնակցելու համար։ Սակայն այդպես էլ այն չի կայացել, ու թուրք լրագրողները չեն ժամանել։
Հրավերներում խոսք չի եղել հատուկ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույց կազմակերպելու մասին, այլ ընդհանրական պաշտոնյաների հետ հանդիպումների մասին է խոսք գնացել։
Թերեւս թուրքական կողմին չի հետաքրքրել Հայաստանի ներքին լսարանին կերակրող ինչ-որ ձեւական հավաքին մասնակցելը։ Նրանց թիրախը եղել է Նիկոլ Փաշինյանը ու հատկապես Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, դրա քաղաքական բովանդակության հարցում պաշտոնական Երեւանից ուրացման հայտարարություն կորզելը, որն էլ ի վերջո օրերս ստացան։
Հիմա այդ այցի ու լուսաբանման աննախադեպության հարցով, որի մասին մի քանի օր խոսում են կառավարության ներկայացուցիչները։ Իրոք այն աննախադեպ է եղել, բայց այլ պատճառներով.
ՀՀ անկախ պետականության պատմության մեջ չի եղել երկրորդ նման դեպք, որ ՀՀ պետական բյուջեի հաշվին թուրք լրագրողներ գան Հայաստան, հարկատուների հաշվին պտտվեն, ապրեն Երեւանի ամենաթանկ հյուրանոցներից մեկում, ու հետո էլ ծաղրեն Հայաստանը։
Անգամ 2009-2014 թվականների ֆուտբոլային դիվանագիտության օրերին, երբ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը անհամեմատ մեծ էր Երեւանում, իշխանական աշխատասենյակներում որեւէ մեկի մտքով չանցավ հայ հարկատուների հաշվին թուրք լրագրողներ հրավիրել։
Աննախադեպ է, որ թուրք հայտնի հեռուստաընկերության գլխավոր խմբագիրը հարցազրույց վերցնի ՀՀ ամենաբարձրաստիճան պաշտոնյայից ու դրանից հետո նրան ծաղրի՝ մեջբերելով Ադրբեջանի ղեկավարի արտահայտությունները։
Իշխանությունները հպարտանում են, թե այդքան մեծ ծավալի հոդված չի տպագրվել Հայաստանի մասին։ Իրենց անգիտության հետեւանքն է այս պնդումը։ Հիշատակածս ֆուտբոլային դիվանագիտության օրերին ծովածավալ էին այդ հրապարկումները։
2000-ականներին, հատկապես Հայոց Ցեղասպանության 90-րդ տարելից օրերին, աշխարհի տարբեր խորհրդարաններում Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձեւերի ընդունման տարիներին անպակաս էին այդ հրապարկումները։ Բայց մի մեծ տարբերություն. այդ շրջանում հոդվածները վերնագրվում էին «Հայկական ցունամի», ու աղմուկը այն մասին էր, թե Թուրքիան չի կարողանում դիմագրավել հայկական ճնշումներին միջազգային հարթակներում, հիմա արդեն նրանք խոսում են ադրբեջանցիների Երեւան վերադառնալու անհրաժեշտության մասին։
Հայաստանի իշխանական այս աննախադեպության սիրահարները թերեւս իրական կրթվելու կարիք ունեն, որ տեղեկանան՝ առանց ՀՀ բյուջեի գումարների, հրավերների, խնդրագրերի Հայաստանում այն տարիներին այցերով են եղել թուրքական մասս մեդիայի ամենախոշոր ներկայացուցիչները՝ Մահմեդ Ալի Բիրանդը, Սամի Քոհենը, Յալըմ Էրալփը, Ջան Դյունդարը, CNN Turk հեռուստաընկերության այն օրերի գլխավոր խմբագիր Ֆերհաթ Բորաթավը, որն, ի տարբերություն իր ներկայիս պաշտոնակցի, անպարկեշտ չի պահել իրեն Հայաստանի նկատմամբ։
Այսպիսի տարբերություն այս իշխանությունների «իրական Հայաստանի» ու իրոք
իրական Հայաստանի միջեւ։
ԻԱԿ հրապարակած նյութերի հղումը՝ ստորև:

Նմանատիպ նյութեր

Պայքարենք մեղքի դեմ, պայքարենք կյանքի ու արժանապատվության համար, պայքարենք մեր հավատքի և ինքնության համար. Արշակ սրբազան

Քույրեր և եղբայրներ, Այսօր՝ ապրիլի 19-ը, 2025 թվական, ԵկեղեցինՀայաստանյայց բոցավառվող ճրագներովդիմավորում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս ՔրիստոսիՍուրբ Հարության տոնը։ Երկու հազար տարվա հեռավորությունից ՏիրոջՀրաշափառ Սուրբ...

«Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին. «Հետք»

«Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին. «Հետք»

«Հայկական ավիաուղիների» Airbus A321 տիպի երկու օդանավերը, որոնք մինչեւ վերջերս Հայաստանում գրանցված էին իբրեւ EK-AAB եւ EK-AAD, տեղափոխվել են Թուրքիա ու գրանցվել այդ երկրի Southwind Airlines ավիաընկերության շարժակազմում: Ավելի վաղ «Հետքը»-ը գրել էր, ՝այն բանից հետո,...

Ճիվաղների դավադրությունը… Արթուր Խաչատրյան

Ճիվաղների դավադրությունը… Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է. «Ճիվաղների դավադրությունը... Հայրենիքը մասնատելու ու կործանելու ամենակարճ ճանապարհը պատերազմի հերոս նահատակներին ըստ աշխարհագրության «բաշխելն» է: Ստորություն է արցախցիներին մեղադրել չկռվելու մեջ: Վաղն էլ...

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից․ Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից․ Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից։ Այս մասին թուրքական TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի...

Պուտինը Զատկի հրադադար է հայտարարել

Պուտինը Զատկի հրադադար է հայտարարել

Զատկի հրադադարը կսկսի գործել այսօր՝ ժամը 18։00-ից և կտևի մինչև ապրիլի 21-ը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ն։ Այս մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա կարգադրել է Զատկի զինադադարի շրջանում դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները «Ենթադրում ենք, որ...