Չի բացառվում, որ ԱՄՆ-ն և Իսրայելն այս պահին գնում են Իրանի զգոնությունը բթացնելու ուղղությամբ՝ անակնկալ հարձակման նպատակով․ փորձագետ

16 Հունվարի, 2026

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանում ու նրա շուրջ ձևավորված իրավիճակի և հնարավոր զարգացումների վերաբերյալ.
Հաշվի առնելով Իրանում առկա իրավիճակի վերաբերյալ տեղեկատվական վակուումը՝ այս պահի դրությամբ կարելի է առանձնացնել հետևյալ ընդհանրական գնահատականները։

1․ Հնարավոր է՝ Իրանի իշխանություններին հիմնականում հաջողվել կառավարելիության հուն վերադարձնել ներքին իրավիճակը։ Գործողություններն իրականացվել են և շարունակվում են ինչպես ուժային կոշտ միջոցների կիրառմամբ, այնպես էլ տեղեկատվական-քարոզչական լայնամասշտաբ արշավով՝ թիրախավորելով խաղաղ ցուցարարների շարքերում սադրիչ խմբերի գործունեությունը և ընդգծելով դրանց կապն Իրանում մեծամասամբ թշնամական ընկալումներ ունեցող Իսրայելի և ոչ միանշանակ վերաբերմունք ունեցող ԱՄՆ-ի հանդեպ։

2․ Իրավիճակին ուղիղ արտաքին՝ ԱՄՆ-ի միջամտության հարցում դեռևս պահպանվում է հետագա քայլերի անկանխատեսելիությունը, անորոշությունը։ Նման իրավիճակի վրա էականորեն ազդում է նախ կանխատեսվող վերջնանպատակի՝ Իրանում վարչակարգի փոփոխության հնարավորության իրատեսականությունը, ցանկալի արդյունքի հասնելուց հետո Իրանում հետագա իրավիճակի կառավարելիության մակարդակի չափելիությունը, ինչպես նաև տարածաշրջանում ԱՄՆ-ի հիմնական գործընկերների՝ Իսրայելի, Թուրքիայի մի շարք կարևոր արաբական երկրների դիրքորոշումները։

3․ Չի բացառվում նաև՝ ԱՄՆ-ն և Իսրայելն այս պահին գնում են Իրանի զգոնությունը բթացնելու ուղղությամբ՝ անակնկալ հարձակման սցենարով շարժվելու նպատակով, ինչպես 12-օրյա պատերազմի դեպքում էր։

4․ Իսրայելի դիրքորոշման հետ կապված․ ներկա զարգացումներում Իսրայելի ուղիղ ներգրավվածությունն այնքան էլ տեսանելի չէ, որը պայմանավորված է հիմնականում նման կերպ Իրանի ներքին քարոզչությանը և իրանական հասարակության իշխանամետ հատվածի միավորմանը չնպաստելու մարտավարությամբ։

5․ Ներիրանական գործընթացներին արտաքին միջամտության զսպման կարևոր գործոն է նաև տարածաշրջանում Թուրքիայի, առանցքային արաբական երկրների դիրքորոշումներն ու ռազմավարական դիրքավորումը։ Իսկ դրա հիմքում ոչ շատ ազդեցիկ, կանխատեսելի Իրանի դերակատարումն է՝ որպես կարևոր հավասարակշռող գործոն տարածաշրջանային աշխարհաքաղաքական, անվտանգային, տնտեսական մի շարք բանաձևերում»։

Նմանատիպ նյութեր

Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 2-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 2-3 աստիճանով

Հանրապետության տարածքում` Հուլիսի 26-ի ցերեկը, 27-28-ը, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրպոպ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ։ Հուլիսի 26-31-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և...

Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին

Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել եվրոդիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի հետ։ Աբբաս Արաղչիի և Կայա Կալլասի զրույցի թեման եղել է Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը։ Կողմերն ընդգծել են տարածաշրջանում լարվածության...

Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը

Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը

Հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականներն արդեն ժամանել են Բաքու, որտեղ կմասնակցեն աշխարհի առաջնությանը: Հայաստանի ներկայացուցիչները մրցավայր են մեկնել հետևյալ կազմերով. Ազատ ոճ 51 կգ՝ Մուրադ Ղարիբյան 55 կգ՝ Դավիթ Բալեյան 60 կգ՝...

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ

Հուլիսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում բախվել են «Toyota Camry» և «Hyundai ix35» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով երկուսն էլ բախվել են երկաթե...

Իրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին

Իրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին և նրան բողոքի նոտա է հանձնել Կասպից ծովում իրանական առևտրային նավին ՈւԶՈւ-ի հասցրած հարվածի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է IRIB պետական ռադիոհեռուստաընկերությունը։ Ըստ Իրանի ԱԳՆ...