Չեն կարողանում ճիշտ որոշումներ կայացնել, ժողովո՞ւրդն է մեղավոր․ Աննա Ավետիսյան

4 Հունիսի, 2025

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Այս իշխանության մոտ արդեն սովորություն է դարձել սեփական սխալների վատ հետևանքները բարդել ժողովրդի վրա։

Քաղաքապետի մամուլի խոսնակն ասում է՝ ժողովուրդը բոյկոտում է տրանսպորտի թանկացման դեմ, որի պատճառով բյուջե բավարար գումար չի հավաքագրվում և մենք նոր տրոլեյբուսներ չենք կարող գնել։ Այսինքն իշխանության վատ կառավարման համար, որ չեն կարողանում ճիշտ որոշումներ կայացնել, ժողովո՞ւրդն է մեղավոր:

Տրանսպորտի վերաբերյալ «Մայր Հայաստանի» կազմակերպած քննարկումներին չեկան, փախան նիստերի դահլիճից` որտեղ մենք կհիմնավորեինք, որ տրանսպորտի գինը թանկացնելու կարիք բնավ չկա, ճիշտ կառավարման արդյունքում այդ համակարգը կարող է գործել առանց թանկացումների։

Այո, ժողովուրդը պետք է պայքարի իր իրավունքների համար, տվյալ դեպքում` չթալանվելու։

Տրանսպորտի արժեքը պետք է մնա նույնը, որքան մինչ թանկանալն էր և այդ դեպքում ժողովուրդը առաջվա պես արժանապատվորեն կվճարի իր երթևեկության համար, իսկ հավաքագրումները կլինեն ավելի շատ` քան հիմա է, արդյունքում կշահի և՛ քաղաքացին, և՛ համայնքը։

Դադարե՛ք հակաժողովրդական և հակաօրինական որոշումներ կայացնել, դադարե՛ք ժողովրդին որպես թալանվելու և տուգանվելու մատերիալ դիտարկել, հակառակ դեպքում արձագանքը լինելու է ոչ միայն ժողովրդի կողմից, այլ նաև օրենքի` ինչպես եղավ կարմիր և կապույտ կետագծերի դեպքում, երբ դատարանը արդեն երկրորդ անգամ, որոշեց, որ կայանման համար մինչև 160000 դրամ թանկացնելը ոչ իրավաչափ է»։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանի զինված ուժերը կանցկացնեն վարժանքներ՝  միջուկային ուժերի պատրաստման և կիրառման համար

Ռուսաստանի զինված ուժերը կանցկացնեն վարժանքներ՝ միջուկային ուժերի պատրաստման և կիրառման համար

Մայիսի 19-ից 21-ը Ռուսաստանի զինված ուժերը կանցկացնեն վարժանքներ ագրեսիայի սպառնալիքի դեպքում միջուկային ուժերի պատրաստվածության և կիրառման համար։  ТАСС-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է երկրի պաշտպանությնա նախարարությունը։ «2026 թվականի մայիսի 19-ից 21-ը...

Բացի Փաշինյանից, բոլորի նկատմամբ դրական եմ․ Հարցում

  «Լսե՞լ եք Սամվել Կարապետյանի հինգ տնտեսական քայլերի մասին․ 300 000 նոր աշխատատեղ՝ հատկապես մարզերում, 0% հարկ փոքր բիզնեսի համար, 20% էժան դեղորայք բոլորի համար, բերքի երաշխավորված մթերում գյուղերում, 20 000 մատչելի բնակարան պետական...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Արդար քվե» դիտորդական առաքելության ասուլիսը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Արդար քվե» դիտորդական առաքելության ասուլիսը

Մամուլի ասուլիս է հրավիրել «Երիտասարդական ակումբների դաշնություն» երիտասարդական ՀԿ «Արդար քվե» դիտորդական առաքելությունը։ Ասուլիսի ընթացքում կներկայացվեն՝ ընտրախախտումների գրանցման նորարարական թվային հարթակը՝ youthvote.live, արդարքվե․հայ թեժ գծի՝ 010 58 87 68...

Աղքատը Փաշինյանն է, որ խելք չունի․ Հարցում

  «Փաշինյանն ասում է, որ եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է, ո՞վ է ասել, որ իր աղքատության պատասխանատուն մենք ենք, կառավարությունն էլ դարդ ու ցավ չունի՞: Կիսո՞ւմ եք այս տեսակետը»,- այս հարցն է տրվել Սյունիքի մարզի բնակիչներին։...