Չեմ ուզում իմ եղբայրների թիկունքում թաքնված լինելու տպավորություն ստեղծել և որևիցե մեկի հետևում չեմ թաքնվում։ Այս մասին Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում ասաց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
«Խելագարի հրամանը կատարել են, եկել են իմ հետևից, ես կգնամ։ Ես սպառնալիք չեմ էս երկրի համար, չեմ եղել ու չեմ էլ լինի, գլխավոր սպառնալիքը կառավարությունում է նստած»,- նշեց նա։
Իր հերթին լրագրողների հետ զրույցում Վեհափառ Հայրապետը նշեց․ «Սրբազանը հիմա գնալու է մեր փաստաբանի հետ, մենք կգնանք Վեհարան, այնտեղ կհամախմբվենք, մեր քննարկումները կունենանք և եզրահանգումը կանենք մեր հետագա գործողությունների համար։ Միանշանակ է, որ մենք ամենայն ջանք ենք դնելու, որ արդարությունը գործի մեր եկեղեցու հոգևորականների և երկրի համար»:
Մանրամասն՝ տեսանյութում։