Մենք պետք է ունենանք պետականամետ ղեկավարություն։ Այս մասին MarzNews-ի լրագրողի հետ զրույցում ասաց Մեղրիի բնակիչներից մեկը։
«Մեր գերիները կան ու մնում են։ Ես քաղաքականությունից շատ հեռու մարդ եմ, դա իմ գործը չի, ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով, բայց էսօր չեն հայտարարում, որ գերի են բերում, գերի են փոխանակում, որ տեսնենք։
Միջանցքի հարցն է շատ շահարկվում և ես ինքս ինձ հարց եմ տալիս՝ բոլոր պետություններում կան միջպետական ճանապարհներ, երկաթուղիներ, անցակետեր․ միջանցք չի դա, ճանապարհ է չէ՞, էդ ո՞նց ա, որ Սյունիքինը դառել ա միջանցք։ Պապու տունը չի, որ առանց վերահսկողության մտնեն»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։