Ցավոք դեռ Կիևում չեն սթափվել․ Գարիկ Քեռյան

19 Մայիսի, 2025

Գարիկ Քեռյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

2022 թ.-ին ռուս-ուկրաինական առաջին բանակցությունները Ստամբուլում տապալվեցին: Այդ ժամանակ պատերազմը դեռ մի քանի ամսվա պատմություն ուներ: Կրեմլի պահանջը Ղրիմի միացման ճանաչումն էր, Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ինքնորոշման ընդունումը: Իհարկե նաև Ուկրաինայի արտադաշինքային չեզոք կարգավիճակի ամրագրումը: Այլ տարածքային պահանջներ Ռուսաստանը չուներ, Ղրիմի կամրջի կառուցումը դրա ապացույցն է: Համոզված եմ, որ Զելենսկու վարչակարգը ի վերջո կնդուներ այս պայմանները: Սակայն արևմտյան լիդերները՝Բայդենը և հատկապես բրիտանական նախկին վարչապետ Ջոնսոնը խափանեցին համաձայնության գործը, կռվիր և հաղթանակը շատ մոտ կլինի, Ղրիմն էլ քոնը կլինի , կխեղդենք պատժամիջոցներով և այլ անհեթեթ խոստումներով: Զելենսկին էլ ընկավ թակարդը և կուրացած ու ոգևորված ռազմական մատակարարումներով երեք տարի շարունակ պատերազմեց և Ուկրաինան վերածեց արյան, ավերի ու զոհերի երկրի: Հետո եկավ Թրամփը, Սպիտակ Տանը Զելենսկուն երկինքից իջեցրեց երկրի վրա, սթափեցրեց և պահանջեց վերադարձնել պարտքերը: Ուկրաինայի նախագահը կարծես թե սթափվել էր և անմիջապես հայտնվեց Ստամբուլում, երբ Պուտինը բանակցությունների առաջարկ արեց: Բայց՞: Եթե 2022թ. զիջման գինը լինելու էր Ղրիմը, Դոնեցկը և Լուգանսկը, ապա այժմ դրան ավելացել են Զապորոժեի և Խերսոնի մարզերը, որոնք լայն շերտով ցամաքային կապով միացնում են Ղրիմը: Այժմ եվրոլիդերները նորից փորձում են ոգևորել Զելենսկուն և խոստումներ շռայլել ամերիկյան ռազմական մատակարարումները փոխարինելու մասին: Եթե 2022թ.Պուտինը շահագրգռված էր շուտափույթ գործարքով, ամեն դեպքում պատժամիջոցները ցանկալի չէին ՌԴ տնտեսության համար, ապա ներկայումս հսկայական մարդկային և նյութական կորուստներից հետո կարծես թե չի շտապում և ձգտում է առավելագույնը ստանալ: Եթե Զելենսկին կրկին շարունակի հաճույք ստանալ եվրոբյուրոկրատների ծափահարություններից ապա մոտ ապագայում նշված տարածքներին կարող են ավելանալ Օդեսան, Խարկովը և Դնեպրոպետրովսկը: Այդ մասին վերջին շրջանում մեծ եռանդով բարձրաձայնում են ռուսական ազգայնական քաղաքական շրջանակները և լրատվամիջոցները: Ուկրաինան կարող է զրկվել դեպի ծով ելքից և վերածվել երկրորդական անհեռանկար պետության: Փաստորեն եվրոլիդերները իրենց սև գործն արեցին և շարունակում են անհեռանկար օժանդակությունը Կիևին: Ռուսական զորքերի հարձակման մասշտաբներն ու ուժգնությունը օր օրի ավելանում է: ՌԴ արտադրական հզորությունների մի զգալի հատված տեղափոխվել է ռազմական ռելսերի վրա: Արտադրվում են նոր զինատեսակներ և հատկապես հեռահար հրթիռներ: Առնավազն պետք է կույր լինել և տառապել քաղաքական կարճամտությամբ, եթե հաշվի չես նստում իրականության հետ և անտեսում ես անցած երեք-չորս տարիների դաժան փորձությունները: Ցավոք դեռ Կիևում չեն սթափվել, պարզապես ափսոս են կյանքը չտեսած և հողի տակն անցնող տղերքը: Հայերն էլ խաբնվեցին և հավատացին մեկ Սևրի պայմանագրին և կորցրին երկրի կեսը, մեկ էլ ժողովրդավարացման արևմտյան ծափահարություններին և կորցրին Արցախը:

Նմանատիպ նյութեր

Այդ մարդը ցույց տվեց, որ ակնհայտ հոգեկան խանգարումների հատկանիշներ ունի․ Ռոբերտ Քոչարյան

  «Ես հասկանում եմ, որ մենք պացիենտի նկատմամբ պետք է կարեկցանքով վերաբերմունք ցուցաբերենք: Ուղղակի խնդիրը նրա մեջ է, որ եթե պացիենտը իշխանություն ունի, կարեկցանքի վերաբերմունքի կարիքը ժողովուրդն ունի: Այսօր ցավոք մենք հայտնվել ենք...

Դու ամեն բնակավայրում ունես մարդ, որին սպանել ես․ Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին

  «Եթե դուք չեք հասցրել նկատել, այսօր առավոտյան էլ էլի միջադեպ է գրանցվել ու այս մարդը ամեն տեղ, որտեղ գնում է մի զոհվածի հարազատ, մի անհետ կորածի հարազատ, մի գերու հարազատ իր բողոքն է արտահայտում, այսօր էլ ասել է՝ «բանի տեղ մի դրեք,...

Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության էջը փակելու հարցում. Ջեյհուն Բայրամով

Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության էջը փակելու հարցում. Ջեյհուն Բայրամով

Ադրբեջանն անկեղծորեն շահագրգռված է տարածաշրջանում հակամարտության էջը փակելու և խաղաղություն հաստատելու հարցում։ Այս մասին, ըստ ադրբեջանական APA լրատվական գործակալության, Քաղաքների համաշխարհային ֆորումի 13-րդ նստաշրջանի (WUF13) շրջանակներում հայտարարել է Ադրբեջանի...

Մարդը եկել է, ձեզ ասում է՝ ինձ քվեարկեք, որ Հայաստանից նոր տարածքներ հանձնեմ․ Իշխան Սաղաթելյան

  «Առաջին օրվանից ձեզ բոլորին մի բան ենք փոխանցում, որ այս ընտրությունները հերթական և սովորական ընտրություններ չեն, սրանք մեր երկրի ճակատագրի հետագա ընթացքի համար ունեն շատ կարևոր նշանակություն և, եթե մենք, մեր ժողովուրդը այս...

Իրանը պատրաստ է նոր ճակատներ բացել. Մոջթաբա Խամենեի

Իրանը պատրաստ է նոր ճակատներ բացել. Մոջթաբա Խամենեի

Իրանը պատրաստ է նոր ճակատներ բացել: Այս մասին թելեգրամյան ալիքում գրել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին։ «Կատարվել են ուսումնասիրություններ՝ այլ ճակատներ բացելու վերաբերյալ, որտեղ հակառակորդը նվազագույն փորձ ունի և որտեղ նա կլինի չափազանց խոցելի, և դրանց...