Ցանկացած սրացում առաջինը բարդացնելու է ռուսահայ համայնքի մեր հայրենակիցների դրությունը․ Գարիկ Քեռյան

16 Հուլիսի, 2025

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը.

«ՌԴ-Ադրբեջան հարաբերություններում առկա սրացումն ու ճգնաժամային իրողությունները չափազանց կարևոր են ՀՀ արտաքին քաղաքականության մշակման և իրականացման գործում: Ինչո՞ւ, թերևս բացատրելու կարիք էլ չկա: Երկու երկրների միջպետական հարաբերություններին ուղեկցող լարվածության մեջ ցանկանում եմ առանձնացնել մեկ դրվագ: Մոսկվան հետխորհրդային պետությունների հետ հարաբերություններում կիրառում է իր երկրում հաստատված սփյուռքի գործոնը: Եթե նկատել եք, ՌԴ ադրբեջանական մոտ երեք միլիոնի հասնող համայնքը, իր տնտեսական, մշակութային, լոբբիստական և այլ կառույցներով առաջինը ենթարկվեց սահմանափակումների: Եվ սա լրիվ կանխատեսելի էր, այլ կերպ չէր էլ կարող լինել: Հիմա ասածս ինչ է հուշում: ՌԴ հետ հարաբերություններում տարրական տրամաբանությունը հուշում է, որ ցանկացած սրացում առաջինը բարդացնելու է ռուսահայ համայնքի մեր հայրենակիցների դրությունը: Եթե Ադրբեջանում տասը միլիոնից ավել բնակչություն կա, և Ռուսաստանի համայնքը կազմում է դրա մեկ երրորդը, ապա ՌԴ-ում ավելի շատ հայ է ապրում քան Հայաստանում: Հիմա ցանկանում եմ հասկանալ «հայրենասեր», «ազգասեր», «ինքնիշխանություն թմբկահարող», «ժողովրդավարասեր» և արևմտամետ հակառուս «փորձանքագետները» և նրանց հարթակ տրամադրող լրատվամիջոցները երբևիցե մտահոգ եղե՞լ են երեք միլիոն ռուսաստանաբնակ հայերի ճակատագրով: Գուցե գրանտակերությունն ավելի՞ կարևոր է, քան մարդկային ճակատագրերը»:

Նմանատիպ նյութեր

Դատական համակարգը լուծարեք, ՔՊ-ում որոշումները կայացրեք ու կալանքները տվեք․ Դավիթ Ղազինյան

«Ինձ մոտ շատ մեծ հարց է՝ օրինակ՝ ո՞ր ԵՄ երկրում է հնարավոր միանգամից նախագահներ Հակակոռուպցիոն դատարանում, ընտանիքներով կալանավորումներ, չգիտեմ՝ ինչ։ Ո՞ր ԵՄ երկրում է այսպիսի բան հնարավոր։ Իմ կարծիքով՝ ոչ մի։ Հաշվի առնելով, որ ԵՄ որևէ...

Հրդեհ է բռնկվել Նոր Գեղի բնակավայրում. 4 մարտական հաշվարկ է մեկնել

Հրդեհ է բռնկվել Նոր Գեղի բնակավայրում. 4 մարտական հաշվարկ է մեկնել

Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։14-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի բնակավայրի Աղբյուրակի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների...

Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 19-25-ը (2026թ․)․ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, Արաբկիրում՝ օգոստոսի 21-ին և 23-ին, Նոր...

74 տարեկան մորն ու աղջիկներին կալանավորել են. դատավորը երևի հիշել է՝ ոնց էր Փաշինյանը գոռում. Գեղամ Մանուկյան

  «Այս երկու-երեք օրվա կառավարության ծրագրի քննարկումը գործադիրի մասին չէր. իրականում սա բացահայտումն էր այս քաղաքական իշխանության ութ տարվա ռեպրեսիվ համակարգի, որը փաթեթավորվում է «ժողովրդավարություն», «ժողովրդավարության բաստիոն» ու...

Հայաստանը պետք է որոշի՝ դեպի Եվրոպա՞, թե՞ Ռուսաստանի հետ համագործակցություն. Վյաչեսլավ Վոլոդին

Հայաստանը պետք է որոշի՝ դեպի Եվրոպա՞, թե՞ Ռուսաստանի հետ համագործակցություն. Վյաչեսլավ Վոլոդին

Հայկական արտադրանքի գրեթե 90%-ը գնում է Ռուսաստանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ «Մենք կարող ենք նույն գյուղատնտեսական արտադրանքը գնել նաև այլ երկրներից։ Նույն գինին՝ Ռուսաստանյան Դաշնությանը վաճառելու ցանկացողները շատ...