Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովն արդեն մեկ տարի է խնդիրների դեպքում քաղաքացիներից ընդունում է դիմումներ։ Մամուլի ասուլիսում հանձնաժողովի նախագահ Իզաբել Աբգարյանը նշեց, որ նամակներ ու դիմումներ շատ են եղել, սակայն վարույթ ունեցել են 10։ Դրանք այն դեպքերն են, որ բուժաշխատողների վարքականոնների առնչությամբ դիմել են բուժառուները կամ նրանց հարազատները։
«Բարձրացված խնդիրները տարբեր են, սակայն հիմնականում վերաբերում են բուժառուի արժանապատվությանը, ընտանիքի անդամին վիրավորելուն, ցավի մեղմման հետ կապված թերացումներին և այլն։ Ասեմ, որ ունեցել ենք նաև հենց բուժաշխատողների միջև անհարգալից վերաբերմունքի դեպքեր, որոնք նույնպես մեր ուշադրության կենտրոնում են եղել»,- նշեց նա:
Դիտարկված դիմումնների համաձայն 5 բուժաշխատողի պարագայում հաստատվել է էթիկայի կանոնների խախտման դեպքը, իսկ 5-ի պարագայում՝ ոչ։