Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ․ «Փաստ»

11 Հուլիսի, 2026

«Փաստ» թերթը գրում է. «Ակնհայտ է, ու այդ մասին ամենօրյա ռեժիմով բարձրաձայնում են քաղաքական գործիչները, փորձագետները, լրատվամիջոցները, որ Հայաստանի գրեթե բոլոր պետական կառույցները, ինստիտուտները, այդ թվում՝ այսպես ասած՝ «անկախ մարմինները», վերածվել են առանձին վերցրած մեկ կուսակցության ու նրա միահեծան ղեկավարի քմահաճույքներն ու շահերը սպասարկող մարմինների, ավելի ճիշտ՝ «գործիքների»: Լինի դա պետական կառավարման համակարգը, լինեն իրավապահ մարմինները, քննչականը, թե դատական իշխանությունը:

Այդ շարքը համալրում է նաև կրթական համակարգը, մասնավորապես՝ բուհականը, հատկապես՝ Երևանի պետական համալսարանը: Այն, որ բուհական համակարգը քաղաքականացված է մինչև ուղնուծուծը, ակնառու է: Ընդ որում, դա արվում է մի իշխանության կողմից, որի ղեկավարը նախկինում աղմկում էր բուհերի քաղաքականացվածության դեմ: Հիմա տոտալ քպականացվում է: Ավելին, մի կողմ են դրվում դասախոսների մասնագիտական որակները, և առաջնային են համարվում բացառապես քաղաքական հայացքները:

Ահավասիկ.  ԵՊՀ ղեկավարությունը միակողմանիորեն ու առանց որևէ հիմնավորման դադարեցրել է աշխատանքային պայմանագրերը երկարամյա և վաստակաշատ դասախոսներ՝ քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանի, քաղաքագիտության թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոնդյանի, իրավագիտության թեկնածու, դոցենտ Ռուբեն Մելիքյանի հետ: Դեռ չենք խոսում մի ամբողջ ամբիոնի՝ «արտասահմանյան գրականության ամբիոնի» փակման մասին: Սա՝ միայն վերջին շրջանում. նման օրինակները բավականին շատ են:

Որքան էլ ԵՊՀ-ն օրումեջ երկար-բարակ պարզաբանումներ հրապարակի, միևնույնն է, պարզ է, որ թե՛ աշխատանքային պայմանագրերի նշված դադարեցումները, թե՛ ամբիոնի հետ կապված տհաճ պատմությունը պայմանավորված են գերազանցապես քաղաքական պատճառներով: Բանն այն է, որ նշված դասախոսները կա՛մ ընդդիմադիր հայացքներ ունեն, կա՛մ ակտիվ հրապարակային ելույթներ են ունենում, կա՛մ էլ, օրինակ՝ Ռուբեն Մելիքյանի դեպքում, զբաղվում են իրավապաշտպան գործունեությամբ, բարձրաձայնում են քաղաքական հալածանքների մասին:

Եվ ԵՊՀ ղեկավարությունն էլ, ըստ էության, չի ցանկանում «դուրս գալ» իշխող վարչախմբի «ուղեգծից»: Այսինքն, ԵՊՀ ղեկավարությունը բացահայտ ցուցադրում է իր «քաղաքականացվածությունը», ավելին՝ կոնկրետ «քպականացվածությունը»: Իսկ որ դրանից տուժելու է կրթության որակը, որ համալսարանից դուրս են մնում սիրված, պրոֆեսիոնալ դասախոսներ, ՔՊ-ի ու ԵՊՀ-ի ղեկավարության պետքը չէ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում 

Նմանատիպ նյութեր

Մերոնք Բաքվում տանջվում են, իսկ դուք «ճանապա՞րհ եք» տալիս մերոնց տանջողներին․ Հովհաննես Իշխանյան

Մերոնք Բաքվում տանջվում են, իսկ դուք «ճանապա՞րհ եք» տալիս մերոնց տանջողներին․ Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանի քմահաճույքով սրանք Սահմանադրություն են փոխում ու Գարեգին Երկրորդի դեմ ահաբեկչություն անում, նաև Ադրբեջանին են հանձնել Արցախն ու հայերիս իրավունքները, և պատրաստվում են Սաֆարովներին...

Ի՞նչ է ստանալու TRIPP-ից Հայաստանը․ պարզվում է՝ էլեկտրաէներգիա Ադրբեջանից․ Վահե Դավթյան

Ի՞նչ է ստանալու TRIPP-ից Հայաստանը․ պարզվում է՝ էլեկտրաէներգիա Ադրբեջանից․ Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիևի հայտարարությունը, թե ադրբեջանցի մասնագետներն ուսումնասիրել են Հայաստանի տարածքում նոր էլեկտրահաղորդման գծերի տեղադրման հնարավորությունը՝ էլեկտրաէներգիա մատակարարելու նպատակով,...

Աշխարհի տարբեր անկյուններում դիտել են արևի լրիվ խավարումը

Աշխարհի տարբեր անկյուններում դիտել են արևի լրիվ խավարումը

Ռուսաստանի հյուսիսում, Արկտիկայում, Գրենլանդիայում, Իսլանդիայում և Իսպանիայում դիտվել է արևի լրիվ խավարում: Լուսինն ամբողջությամբ ծածկել է Արեգակը Գրենլանդիայի, Իսլանդիայի և Իսպանիայի, Ռուսաստանի որոշ հատվածներում։ Խավարման առավելագույն տևողությունը կազմել է 2 րոպե 18...

Վլադիմիր Պուտինը ստիպված կլինի դադարեցնել պատերազմը. մենք ծրագիր ունենք․ Զելենսկի

Վլադիմիր Պուտինը ստիպված կլինի դադարեցնել պատերազմը. մենք ծրագիր ունենք․ Զելենսկի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում դադարեցնել պատերազմն Ուկրաինայի դեմ, բայց նա ստիպված կլինի դա անել: Մշակվել է համապատասխան ծրագիր: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի երիտասարդական ֆորումում: Զելենսկին հայտարարել է,...

Պետդեպարտամենտը աշխատանքային խումբ է ստեղծել «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար

Պետդեպարտամենտը աշխատանքային խումբ է ստեղծել «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Պետդեպարտամենտը աշխատանքային խումբ է ստեղծել «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար։ Ռուբիոյի խոսքով՝ խումբը զբաղում է վիզա ունեցող անձանց ստուգմամբ, ծննդաբերական տուրիզմի անօրինական ցանցերի վերացմամբ և այս ոլորտում...