Բրիտանացիք լավ բան են ասում՝ «եթե դու սեղանի շուրջ չես, ուրեմն դու մենյուի մեջ ես». Ռոբերտ Քոչարյան

Ապր 29, 2025

«Երևակայենք, որ գործ ունենք ազգային իշխանությունների հետ. Դուք՝ ամենաառաջին քայլով ի՞նչ եք տեսնում, որ, իրոք, ամենաառաջնահերթ պետք է լծվել դրան, հատկապես հաշվի առնելով, որ Ադրբեջանում ու Թուրքիայում առանձնապես մեծ ուրախությամբ չեն ընդունելու էդ ազգային իշխանափոխությունը Հայաստանում: Երկորդ հարցն արդեն անցյալից և մի փոքր ավելի հուզական։ Արցախյան առաջին հաղթական պատերազմի դերակատարներից, հրամանատարներից, որոնք վաղուց արդեն մեզ հետ չեն, լքել են այս աշխարհը, ո՞ւմ եք ամենահաճախը հիշում կամ կարոտում»,- «Հայկական համալսարանի» քառասերունդ անդամների հետ հանդիպմանը նման հարցադրումով դիմեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Մոնթեին։ Վերջից սկսեմ։ Շատ հետաքրքիր կերպար էր, և ցավով, պետք է ասեմ, երևի մոտավորապես 1,5-2 տարի է, Մոնթեի մասին ոչ ոք չի խոսում։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև այն լրատվամիջոցը, որը փորձի Մոնթեի նկարը ցույց տալ, Մոնթեի մասին խոսել, փակում են։ Եվ այս իշխանությունը ոչինչ չարեց, որ այդ մոտեցումը փոխի, կարող էր անել, բայց նրանց ազգային այդպիսի կերպար, ազգային հերոս պետք չէ։ Հիմա մի սերունդ անցնի, ոչ մեկը չի հիշելու, որ Մոնթե գոյություն ուներ։ Պատմաբաններն են իմանալու։ Բայց ամենից վառ, հետաքրքիր կերպար էր՝ իր ամեն ինչով։ Ահավոր ռոմանտիկ, շատ-շատ ռոմանտիկ էր, շատ ուտվող, հետաքրքիր կերպար էր։ Նրան հատուկ կառանձնացնեի և կրկնեմ, չեն խոսում նրա մասին։ Երբ որ ասում ես, ասում է՝ ի՞նչ անենք, հենց Մոնթեի մասին բան ասենք, ալիքը, ֆեյսբուքյան էջը փակում են։  Ադրբեջանը դիմել և ասել է, որ ահաբեկիչ է, և վերջ, և Հայաստանը արդեն երկու տարուց ավել է, ոչինչ չի արել վիճակը փոխելու համար։

Ինչ վերաբերում է առաջին քայլերին։ Մենք բավական բարդ տարածաշրջանում ենք ապրում, և ես ուղղակի համոզված եմ, որ այս տարածաշրջանում կամ դու պետք է գործոն լինես, կամ, բրիտանացիք լավ բան են ասում, եթե դու սեղանի շուրջ չես, ուրեմն դու մենյուի մեջ ես։ Հիմա կա՛մ մենյուում ենք լինելու, կա՛մ մենք ֆակտոր պիտի լինենք։ Գործոն լինելու համար մենք պետք է ունենանք մարտունակ բանակ։ Մարտունակ բանակ ունենալու համար նաև մենք պետք է ունենանք ռազմաքաղաքական դաշնակիցներ, մենք Չինաստանը չենք և Ռուսաստանը չենք։ Այս հարցերը պետք է շատ արագ վերականգնվեն։ Եթե մենք սա չվերականգնեցինք, մենք մենյուի մեջ ենք լինելու այս տարածաշրջանում։ Եվ յուրաքանչյուր անկայուն իրավիճակ այս տարածաշրջանում մեզ համար մեծ ռիսկեր է ստեղծելու, շատ մեծ ռիսկեր, և Սյունիքը վերցնելու գայթակղությունը Ադրբեջանի համար շատ մեծ է լինելու։ Ու դրա վտանգը կա։ Ե՛վ Սյունիքի հետ կապված, և՛ Սևանի մի կտորի հետ կապված։ Մենք սա՞ ենք ուզում»,- պատասխանեց նախագահը։

Մանրամասն՝ տեսանյութում:

Նմանատիպ նյութեր

Լևոնի, դահլիճից դուրս գալուց հետո, հավանաբար սմս-ների սիրահար գիքորը քպ-ին իջեցրեց ՖԱՍ հրամանը. Նարեկ Մանթաշյան

Լևոնի, դահլիճից դուրս գալուց հետո, հավանաբար սմս-ների սիրահար գիքորը քպ-ին իջեցրեց ՖԱՍ հրամանը. Նարեկ Մանթաշյան

Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Օրը նշանավորվեց մի իրադարձությամբ. Լևոն Քոչարյանը ԱԺ քաղաքական ամբիոնից պատասխանեց (բավական կոռեկտ) իրենց վարքն ու բարքը աղավաղած ալեն և նիկոլ փանջունիներին: Այս երկուսը Քաջ Նազարական իքնավստահությամբ փորձում էին իրենց...

Բաքուն Եվրոպայում կրկին բարձրացնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը

Բաքուն Եվրոպայում կրկին բարձրացնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը

Ադրբեջանական կողմը պատրաստ է շարունակել երկխոսությունը Հայաստանի հետ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի շուրջ։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը՝ ելույթ...

«Արևային պաթոսը»՝ առանց համակարգային հաշվարկի. Վահե Դավթյան

«Արևային պաթոսը»՝ առանց համակարգային հաշվարկի. Վահե Դավթյան

ներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը գրում է. ««Արևային պաթոսը»՝ առանց համակարգային հաշվարկի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարեց ՛՛Մասրիկ-1՛՛ արդյունաբերական արևային էլեկտրակայանի շահագործման թույլտվության մասին։ 55 ՄՎտ...

ՔՊ-ում վաղուց ոչնչացվել է ինդիվիդուալիզմը և գերշխում է ԿՈԼԵԿՏԻՎ ՎԱԽԻ ԶԳԱՑՈւՄԸ. Միհրդատ Մադաթյան

ՔՊ-ում վաղուց ոչնչացվել է ինդիվիդուալիզմը և գերշխում է ԿՈԼԵԿՏԻՎ ՎԱԽԻ ԶԳԱՑՈւՄԸ. Միհրդատ Մադաթյան

Միհրդատ Մադաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Երկու խոսքով այսօրվա իրադարձության մասին՝ նախ ուզում եմ ասել RESPECT Levon Kocharyan: Այսպես ասեմ՝ ես բառ առ բառ նույնը կասեի, ընդ որում նույն հանգստությամբ (հայհոյանքը ներառած)։ Հակազդումը ակնհայտորեն հուշում էր այն...

Հակակոռուպցիոն կոմիտեն գործարկել է թեժ գիծ

Հակակոռուպցիոն կոմիտեն գործարկել է թեժ գիծ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ գործարկել է թեժ գիծ, որի միջոցով քաղաքացիները կարող են շատ ավելի հեշտ ու արագ հաղորդել կոռուպցիոն դեպքերի, չարաշահումների կամ նմանատիպ այլ իրավախախտումների մասին։ «Թեժ գծի հեռախոսահամարն է՝ 011 900–035(Էլ․ փոստի հասցե՝...