Բրիտանացի պատգամավորները կառավարությանը կոչ են արել ճնշnւմ գործադրել Ադրբեջանի վրա՝ Բաքվում պահվող հայերին ազատ արձակելու հարցով

Ապր 2, 2025

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ երկրի կառավարությանն ուղղված նամակում խստորեն դատապարտել են Բաքվում պահվող 23 հայ բանտարկյալների շարունակական կալանքը և դատավարություններն ու Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ են արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ նպաստելով հայ բանտարկյալների ազատ արձակմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նամակն ուղարկվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ, խորհրդարանում Հայաստանի հետ խորհրդարանական բազմակուսակցական բարեկամական խմբի նախագահ Ջեսիկա Մորդենի, խմբի փոխնախագահներ՝ Ջոն Ուիթինգդեյլի, Կրիս Լոունի և Լորդ Մարկ Մաքինսի կողմից, ինչ մասին Ջեսիկա Մորդենը նշել է X-ի իր միկրոբլոգում՝ կից տարածելով նաև համապատասխան նամակը։

Նամակի հեղինակները մեջբերել են ճշմարտության և արդարադատության կենտրոնի հաղորդագրությունը, որում նշվել էր, որ Բաքվում պահվող և ապօրինի ու շինծու դատական գործընթացների միջով անցնող հայ գերիներին ստիպում են կեղծ խոստովանություններ անել։

Պատգամավորներն ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանության ներկայացուցիչները կալանավորվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացված հարձակման և երկրամասից շուրջ 120 հազար հայերի բռնի տեղահանումից հետո։

«Մեծ մտահոգություն կա, այդ թվում՝ բանտարկյալների հարազատներից և Մեծ Բրիտանիայի հայկական սփյուռքից եկող լուրերի առնչությամբ՝ կապված բանտարկյալների անկախ իրավական աջակցության բացակայության, ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին դատավարություններին հետևելու արգելքի հետ։ Մենք նաև ահազանգ ենք հնչեցնում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հրամանով Բաքվում BBC News Azerbaijan-ի և «Ամերիկայի ձայն-»ի գործունեության դադարեցման մասին, Ադրբեջանի իշխանությունների կողմից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարեցման, ինչպես նաև ՄԱԿ-ի բազմաթիվ գործակալությունների երկրից արտաքսելու մասին հաղորդվող սպառնալիքների վերաբերյալ։

Բանտարկյալների ընտանիքների անդամները մեզ հայտնում են, որ նրանք գտնվում են գրեթե ամբողջական մեկուսացման մեջ և հազվադեպ են կապ հաստատում հարազատների հետ։ Մենք հատկապես մտահոգված ենք բանտարկյալներից մեկի՝ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակով, որը մինչև վերջերս գրեթե մեկ ամիս հացադուլի մեջ էր։ Մենք խնդրում ենք, որ նախարարները քննարկեն Բաքվում բրիտանական դեսպանության ներկայացուցիչների՝ 23 հայ բանտարկյալներին այցելելու հնարավորությունը։ Մենք նաև խնդրում ենք նախարարներին՝ հաստատակամորեն խնդրել Ադրբեջանին՝ թույլատրել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին վերադառնալ Ադրբեջան և այցելել բանտարկյալներին՝ ստուգելու նրանց ինքնազգացողությունը, վերականգնել Բաքվում BBC News Azerbaijan-ի աշխատանքները, ինչպես նաև ապահովել դատավարությունների մանրազնին վերահսկողությունը և անհապաղ կերպով ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին՝ իբրև երկու երկրների միջև կայուն խաղաղության տանող ուղու գրավական»,-նշված է բրիտանացի պատգամավորների նամակում։

Նմանատիպ նյութեր

Տղերքը ցայտնոտի մեջ են, չեն հասկանում էլ ինչ անեն, որ ոչնչացնեն հեռուստադաշտը․ Հարություն Հարությունյան

Տղերքը ցայտնոտի մեջ են, չեն հասկանում էլ ինչ անեն, որ ոչնչացնեն հեռուստադաշտը․ Հարություն Հարությունյան

Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Իչո՞ւ է աղմկում երիտասարդը 2019թ երբ կինովարձույթում հայտնվեց հարավկորեական «Պարազիտներ» ֆիլմը, ուսումնասիրելով ֆիլմի բյուջեն ($11 800 000) , կինովարձույթից ստացած եկամուտը՝ $266 600 532-ից ավելի և ծանոթանալով...

Մենք Ցեղասպանության ճանաչումը Թուրքիա չհասցրինք, Թուրքիան ժխտումը հասցրեց Հայաստան․ «Կարճ ասած»

Այսօր մամուլի ասուլիս էր Երևանում հայտարարված, որին մասնակցում էին Ֆրանկֆուրտում գործող Ցեղասպանության հակառակորդների միության ազգությամբ թուրք և քուրդ ղեկավարներ։ Թեման այն էր, որ Թուրքիան կարող է ապագա...

Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումները մտահոգիչ են․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումները մտահոգիչ են․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Մոսկվան անհանգստացած է ԵՄ-ին անդամակցելու Երևանի ձգտմամբ, ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն: Նրա խոսքով՝ Հայաստանը վտանգում է կորցնել ԵԱՏՄ-ի առավելությունները, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ: ՏԱՍՍ-ի այն հարցին, թե արդյոք Մոսկվան...

Ալիևը պետական այցով ժամանել է Չինաստան

Ալիևը պետական այցով ժամանել է Չինաստան

Ապրիլի 22-ին պետական ​​այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն է ժամանել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։ Պեկինի միջազգային օդանավակայանում նրան և կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, դիմավորել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տրանսպորտի նախարար Լյու Վեյը...

ՔՊ-ն կրկին խուսափեց տրանսպորտի գնի թեմայով քննարկումից. Անդրանիկ Թևանյան

Փախուստ «Շոուշենկից»` քաղաքապետարանից. «Քաղաքացիական պայմանագիրը» կրկին խուսափեց տրանսպորտի գնի թեմայով քննարկումից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ...