Բոլորի հարկերը բարձրանում են, բանկերինը՝ ոչ․ «Ժողովուրդ»

Ապր 12, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ Կառավարությունում, երբ 2023 թ. սկսվել են հարկերը բարձրացնելու մասին աշխատանքային քննարկումները, նախագիծ է եղել նաև, որ տնտեսության բոլոր ճյուղերի՝ այդ թվում և ՀՀ տարածքում գործող բանկերի ծառայությունների նկատմամբ ավելացված արժեքի հարկը` ԱԱՀ-ն էլ պետք է սահմանվի: Սակայն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որ համարվում է բանկերի հովանավորը գործադիրում (նա «Արդշինբանկի» վարչության նախագահն է եղել և մասնաբաժին ունեցել այդ բանկում), դիմադրում է բանկերին վերաբերող նախագծի դեմ: Մեր տեղեկություններով՝ անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականներից մեկն է այս տարվա հունվարից կրկին բերել նման մի նախագիծ, որը դարձյալ չի կարողանում առաջ տանել:

Իսկ ինչն է խնդիրը. ըստ Մհեր Գրիգորյանի փաստարկի, եթե բանկերի ծառայությունների մասով ԱԱՀ-ն սահմանվի, տուժելու են սպառողները, քաղաքացիները, քանի որ բանկերը ստիպված են լինելու իրենց ծառայությունների գները հարկի չափով բարձրացնել: Կստացվի, որ և՛ տոկոսները կբարձրացնեն, և՛ իրենց մյուս ծառայությունների գները, որպեսզի եկամուտների մակարդակը ապահովեն, և կտուժի բանկ մտնող յուրաքանչյուր քաղաքացի:

Սակայն Կառավարության մյուս կողմը հակափաստարկ է բերում, թե 17 բանկերը այնպիսի գերշահույթներ են ստանում, որ կարող են իրենց գերշահույթը պակասեցնել և ավելացնել հարկերը:

Իսկ ինչ վերաբերում է շահութահարկի բարձրացմանը, ապա այստեղ էլ կա կատեգորիկ դիմադրություն ու էլի Մհեր Գրիգորյանի կողմից, քանի որ բանկերը աշխատում են, այսպես ասած սպիտակ, թափանցիկ դաշտում, ուստի չեն կարող մրցակցել տնտեսության մյուս ճյուղերի հետ, որտեղ ստվեր կա: Եվ քանի դեռ ստվերը ամբողջությամբ վերացված չէ, 100% թափանցիկ աշխատող բանկերը չպետք է հարկվեն ավելի: Դա մեծ վնաս կհասցնի երկրին, տնտեսությանը:

Այս հարցով էլ հարկերի բարձրացման կողմնակիցների փաստարկներն այն են, որ բանկերը թող գերշահույթ չստանան, այլ շահույթ ստանան: Թե ինչով կավարտվի այս հակամարտությունը գործադիրի ներսում, պարզ չէ, քանի որ Նիկոլ Փաշինյանը դեռ լսում է կողմերին և բարդ է ասել, թե ինչ որոշում կկայացնի: Միայն փաստ է, որ մանր ու միջին բիզնեսի համար շրջանառության հարկը այս տարվա փետրվարից արդեն բարձրացել է 5-ից 10% և ավելի»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ականները հուսահատ դեմքերով, հեռախոսներով հետևում էին Գյումրու ավագանու առաջին նիստին․ «Հրապարակ»

ՔՊ-ականները հուսահատ դեմքերով, հեռախոսներով հետևում էին Գյումրու ավագանու առաջին նիստին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ երեկվա նիստին իշխանական ֆրակցիայի հատվածում հոգեհանգստի տրամադրություն էր տիրում․ հուսահատ դեմքերով, հեռախոսներով հետեւում էին Գյումրու ավագանու առաջին նիստին եւ անհաղորդ էին ԱԺ  օրակարգին, որտեղ շարունակվում էր կառավարության ծրագրի 2024...

Հակակոռուպցիոն կոմիտեի նոր նախագահը ազատվում է սկանդալի կենտրոնում հայտնված պաշտոնյաներից․ «Ժողովուրդ»

Հակակոռուպցիոն կոմիտեի նոր նախագահը ազատվում է սկանդալի կենտրոնում հայտնված պաշտոնյաներից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարը՝ Գերասիմ Մկրտչյանը, մինչ ազատման դիմում գրելը «կռիվ է տվել» եւ չի ցանկացել ազատվել պաշտոնից։ ArmLur.am-ը հայտնել էր, որ Կոմիտեում կադրային ջարդը...

Տեղի կունենա եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների մասնակցությամբ

Տեղի կունենա եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների մասնակցությամբ

Այսօր Թբիլիսիում նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալների եռակողմ հանդիպում՝ նվիրված տարածաշրջանային համագործակցության հեռանկարներին: Այս մասին հայտնում են Արտաքին գործերի...

Իշխանությունը «զադնի» է դնում. «Հրապարակ»

Իշխանությունը «զադնի» է դնում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հերթական նիստերի ավարտից հետո ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի․ օրակարգում 1 հարց է՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով ֆիզիկական անձանց՝ հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը եւ որոշ կարգավորումներ կվերանայվեն: Ներկայում...

ՍԴ-ն վճռեց, որ Փաշինյանի «հատիկ-հատիկ» օպերացիան այնքան էլ սահմանադրական չէ․ «Ժողովուրդ»

ՍԴ-ն վճռեց, որ Փաշինյանի «հատիկ-հատիկ» օպերացիան այնքան էլ սահմանադրական չէ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Սահմանադրական դատարանը, մոտ 3 տարի քննելով ապօրինի գույքի բռնագանձման դեմ օրենքի սահմանադրականության հարցը, երեկ վերջապես վճռեց, որ Փաշինյանի «հատիկ-հատիկ» օպերացիան այնքան էլ սահմանադրական չէ: Սահմանադրական դատարանը, գրավոր...