«Բոլորը մեղավոր են, բացի ինձանից» փաշինյանական թեզը շարունակում է քանդել պետության բոլոր հիմքերը․ Րաֆֆի Ասլանյան

4 Ապրիլի, 2025

Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Արդեն յոթ տարի երկիրը ղեկավարող մարդամեկը հիմա էլ ձևացնում է, թե չի հասկանում, որ տրանսպորտային պատահարները ոչ թե վարորդական հմտությունների պակասի, վկայականների կեղծ լինելու, այլ լկտիության, «հպարտ քաղաքացու» համախտանիշով տառապելու հետևանք են, որոնք հարուցել են հենց ինքն ու իր իշխանությունը։ Միայն հիմարին կարող է պարզ չլինել, որ հարբած ղեկին նստող, կրկնակի հոծ գծեր հատող կամ ավտոմեքենայով 150-160 կմ/ժ երթևեկող վարորդը բնականաբար շատ լավ է հասկանում, որ դրանք ՃԵԿ կանոնների խախտումներ են։ Այդպիսի խախտումներին նպաստում է նաև գերազանցապես միջնակարգ կրթություն ունեցող չոբաններից ու հովիվներից բաղկացած՝ իր ստեղծած պարեկային ծառայության անգործունակությունը, երբ պարեկը չի տիրապետում իր գործունեությունը կարգավորող կոնկրետ իրավանորմերին՝ անհարկի ուժ է գործադրում, ոչ էական խախտումների հետևից է ընկնում, իսկ հարկ եղած դեպքում նույնիսկ խուսափում է կոպիտ իրավախախտումն արձանագրելուց։ Ինչու չէ՝ նման վարորդները նաև ընդօրինակում են ՀՀ վարչապետին և մյուս պաշտոնյաներին ուղեկցող ավտոշարասյան վարորդներին…։
Մի խոսքով՝ «բոլորը մեղավոր են, բացի ինձանից» փաշինյանական թեզը շարունակում է քանդել պետության բոլոր հիմքերը, սպառնալ հասարակության անվտանգությանը։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանի զինված ուժերը կանցկացնեն վարժանքներ՝  միջուկային ուժերի պատրաստման և կիրառման համար

Ռուսաստանի զինված ուժերը կանցկացնեն վարժանքներ՝ միջուկային ուժերի պատրաստման և կիրառման համար

Մայիսի 19-ից 21-ը Ռուսաստանի զինված ուժերը կանցկացնեն վարժանքներ ագրեսիայի սպառնալիքի դեպքում միջուկային ուժերի պատրաստվածության և կիրառման համար։  ТАСС-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է երկրի պաշտպանությնա նախարարությունը։ «2026 թվականի մայիսի 19-ից 21-ը...

Բացի Փաշինյանից, բոլորի նկատմամբ դրական եմ․ Հարցում

  «Լսե՞լ եք Սամվել Կարապետյանի հինգ տնտեսական քայլերի մասին․ 300 000 նոր աշխատատեղ՝ հատկապես մարզերում, 0% հարկ փոքր բիզնեսի համար, 20% էժան դեղորայք բոլորի համար, բերքի երաշխավորված մթերում գյուղերում, 20 000 մատչելի բնակարան պետական...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Արդար քվե» դիտորդական առաքելության ասուլիսը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Արդար քվե» դիտորդական առաքելության ասուլիսը

Մամուլի ասուլիս է հրավիրել «Երիտասարդական ակումբների դաշնություն» երիտասարդական ՀԿ «Արդար քվե» դիտորդական առաքելությունը։ Ասուլիսի ընթացքում կներկայացվեն՝ ընտրախախտումների գրանցման նորարարական թվային հարթակը՝ youthvote.live, արդարքվե․հայ թեժ գծի՝ 010 58 87 68...

Աղքատը Փաշինյանն է, որ խելք չունի․ Հարցում

  «Փաշինյանն ասում է, որ եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է, ո՞վ է ասել, որ իր աղքատության պատասխանատուն մենք ենք, կառավարությունն էլ դարդ ու ցավ չունի՞: Կիսո՞ւմ եք այս տեսակետը»,- այս հարցն է տրվել Սյունիքի մարզի բնակիչներին։...