Վերջին տարիներին Հայաստանում մարդու իրավունքները խիստ սահմանափակվել են: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Քաղաքական և քաղաքացիական իրավունքների կոալիցիայի իրավապաշտպան Մարինա Մալխասյանը:
«Ինչո՞վ է դա պայմանավորված. քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպությունների մեծ մասը սկսել են մարդու իրավունքներին վերաբերող խնդիրների մասին չբարձրաձայնել կամ բարձրաձայնել ընտրովի ձևով»,- նկատեց Մալխասյանը:
Նրա խոսքով, հիմա իրավապաշտպանները թիրախավորվում են, երբ խոսում են մարդու իրավունքներին վերաբերող խնդիրներից: Որոշակի խմբեր քաղաքականացնում են ու հենց այդ կետում կանգնեցնում են խոսակցությունը. «Եթե նախկինում ակտիվիստները ստանում էին մարդու իրավունքների մրցանակներ, հիմա եթե ակտիվիստները խնդիրներ են բարձրացնում, նրանք թիրախավորվում են, ընդհուպ մինչև ֆիզիկական բռնություն է տեղի ունենում»:
Մանրամասն՝ տեսանյութում։